Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ

22/12/2024 schedule21:29
Սնդիկի սյունը որքան ցածրացավ, Գյումրու սրտում հավաքված բազմության ոգևորությունը բարձրացավ, ջերմացան ժպիտներով ու անհամբեր սկսեցին սպասել իրադարձությանը, որի համար ցրտաշունչ երեկոն դիմավորում էին Վարդանանց հրապարակում:
Նրանց կողքին ոչ պակաս անհամբեր էր Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:
Ինչպես նա, այնպես էլ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ԱԺ պատգամավորները և այլք պատմական քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառմանը ներկա էին իրենց երեխաների հետ:
photo_2024-12-22_20-15-36 (3).jpg (138 KB)471268814_122111880734677452_9030076355061140178_n.jpg (178 KB)

«Ցուրտ չէ՞»՝ հարցին Սարիկ Մինասյանը պատասխանեց. «Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ»:

471356946_122111880518677452_1135211463800260301_n.jpg (158 KB)

Կարմիր գորգով դեպի տոնածառը քայլեցին տարվա ընթացքում ամենատարբեր մրցույթներում, օլիմպիադաներում, փառատոներում ու մրցաշարերում լուրջ արդյունքներ ունեցած և Գյումրու պատիվը բարձր պահած երեխաները՝ երաժիշտներ, նկարիչներ, մարզիկ-մարզուհիներ, շախմատիստներ:

11.jpg (183 KB)photo_2024-12-22_20-15-36.jpg (122 KB)1.jpg (268 KB)

Նրանք իրենց հետ բերած վառվող լապտերը փոխանցեցին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, և միասին վառեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը՝ հավաքված հարյուրավոր մարդկանց փոխանցելով իրենց հոգիների լույսն ու ջերմությունը, հավատը, որ այսուհետև ամեն ինչ ավելի լավ է լինելու:

470662965_1135993608534910_6958274560614833036_n.jpg (266 KB)471075371_122111880686677452_4874290986090834350_n.jpg (179 KB)

«Համոզված եմ՝ քաղաքը, մենք՝ բոլորս, ունենալու ենք լավ ապագա, իսկ դա հնարավոր է յուրաքանչյուրիս ներդրած ջանքերի և անձնուրաց աշխատանքի շնորհիվ միայն։ Այսօր, առավել, քան երբևէ, քաղաքը ձեր օգնության, վստահության և սրտացավության կարիքն ունի»,- տոնի մասնակիցներին դիմեց Սարիկ Մինասյանը:

photo_2024-12-22_20-15-27.jpg (98 KB)

Տոնական համերգին ելույթ ունեցան Գյումրու «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթը, Արամ MP3-ին, DJ Ժանը: 
 
471324580_122111880782677452_4140861657343175544_n.jpg (130 KB)
471207581_122111880626677452_742045212637050029_n.jpg (183 KB)
photo_2024-12-22_20-15-30.jpg (145 KB)
photo_2024-12-22_20-15-28 (3).jpg (108 KB)
Քաղաքացիների հարմարավետության նպատակով այսօր հանրային տրանսպորտը բոլոր ուղղություններով աշխատելու է մինչև ժամը 22:00-ն: Արվել էր հնարավոր ամեն ինչ, որ որևէ մեկին ոչինչ չխանգարեր ցանկության դեպքում տոնի մասնակիցը դառնալու, տոնական Գյումրին վայելելու համար:
471202513_122111880554677452_765335678524422781_n.jpg (263 KB)
471141116_122111880542677452_4352551820741800569_n.jpg (295 KB)
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2628 դիտում

Սահմանադրական դատարանը փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք

ՀԷՑ-ը մի քանի լրատվամիջոցի ընտրության օրվան առնչվող հրապարակված տեղեկատվության հերքման պահանջ է ներկայացրել

Իսրայելը ճանաչեց իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը․ ամենասարսափելին, որ կարող էին անել մեր ժողովրդի համար

Աննա Վարդապետյանը ընդունել է Լատվիայի դատախազ Արմինս Մեյստերսի գլխավորած պատվիրակությանը

Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը

Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել

Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան

Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան

Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը

Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ

Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի

Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը

Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան

ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա

Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ

Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է