Երևան
12 °C
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսի 30-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում կայանալիք «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարը:
Ողջունելով հյուրերին՝ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և շնորհավորել Աստրիդ Ասիին գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նրա մասնագիտական փորձն ու գիտելիքները կարևոր ներդրում կունենան Էստոնիայի դատախազության զարգացման և ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու գործում։
Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների համագործակցությանը՝ կողմերը բարձր են գնահատել քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Էստոնիայի միջև գործող միջազգային իրավական գործիքակազմը հնարավորություն է տալիս արդյունավետ փոխգործակցություն ապահովել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության շրջանակներում առկա համագործակցության հնարավորությունները։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է նաև վերջին տարիներին եվրոպացի գործընկերների աջակցությամբ Երևանում անցկացված բարձրաստիճան միջազգային համաժողովների արդյունքները՝ նշելով, որ գործընկեր երկրների դրական արձագանքների հիման վրա որոշում է կայացվել ինստիտուցիոնալացնել նախաձեռնությունը և այն շարունակել Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի (APEPD) ձևաչափով։
Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու փորձի փոխանակումը, խորացնելու մասնագիտական համագործակցությունը և համատեղ ջանքեր գործադրելու դատախազական համակարգերի զարգացման, միջազգային իրավական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, կիբեռհանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT