Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

30/06/2026 schedule10:58

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության և մի շարք գործընկեր երկրների միջև գործող ազատ առևտրի համաձայնագրերը կարևոր հնարավորություն են ստեղծում հայկական արտադրանքի արտահանումը խթանելու, արտաքին շուկաներում հայկական ապրանքների մրցունակությունը բարձրացնելու և արտահանողների ծախսերը նվազեցնելու համար։

Մասնավորապես այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի համաձայնագիր տվյալ երկրի հետ, հայկական ծագման ապրանքների արտահանման ժամանակ սահմանված պահանջների պահպանման և ապրանքի ծագումը հավաստող համապատասխան փաստաթղթի՝ ծագման սերտիֆիկատի առկայության պարագայում արտահանողները կարող են օգտվել արտոնյալ մաքսային ռեժիմից։ Սա նշանակում է, որ ներմուծող երկրում մաքսային ձևակերպումների ընթացքում համապատասխան ապրանքների նկատմամբ մաքսատուրք չի գանձվում գործող ազատ առևտրի համաձայնագրով սահմանված պայմանների պահպանման դեպքում։

Նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես ուսումնասիրել իրենց ապրանքատեսակների նկատմամբ կիրառելի պայմանները, այդ թվում՝ ծագման կանոնները, անհրաժեշտ փաստաթղթերը և ներմուծող երկրի մաքսային ընթացակարգերը։ Ծագման սերտիֆիկատի պատշաճ ձևակերպումը կարևոր նախապայման է ազատ առևտրի համաձայնագրերով նախատեսված արտոնություններից օգտվելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է աշխատանքները հայկական արտադրանքի արտահանման խթանման, շուկաների դիվերսիֆիկացման և արտահանողների համար առկա հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

Նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին առավել ակտիվորեն օգտվել Հայաստանի Հանրապետության գործող առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից՝ նպաստելով հայկական ապրանքների միջազգային շուկաներում ներկայացվածության ընդլայնմանը։

Ազատ առևտրի համաձայնագրերի ցանկը՝ այստեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1029 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել