Երևան
12 °C
«Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց նպատակն է լավարկել եղած պայմանները և նպաստել, որ ավելի շատ ընտանիքներ օգտվեն»։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
«Առաջին փոփոխությունը վերաբերում է ամուսնալուծված ընտանիքներին։ Խնդիրներ էին լինում, երբ անչափահաս երեխաները մի ծնողի խնամքի ներքո էին, իսկ ծրագրի համար դիմում էր մյուս ծնողը։ Այժմ նոր կարգավորումներով կարգը հետևյալն է․ ամուսնալուծված անձը, որի խնամքի ներքո չեն անչափահաս երեխաները, կարող է առանձին դիմել ծրագրին հավաստագիր ստանալու համար»,- նշել է նա։
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է այն ընտանիքներին, որոնց դիմումը մերժվել է ընտանիքում մանկահասակ երեխայի տվյալների բացակայության հիմքով, այսինքն՝ տվյալներն առկա չեն տեղահանվածների շտեմարանում։ Պատճառները տարբեր են․ միգուցե տվյալները մուտքագրող օպերատորն է թերացել, կամ ծնողը տվյալը չի ներկայացրել և այլն։ Ամեն դեպքում խնդիր կար, և անհրաժեշտ էր լուծում։ Արդյունքում որոշվել է, որ եթե 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ երեխայի 6 տարին լրացած չի եղել ու բնակարանային ծրագրից օգտվելու ընտանիքի դիմումը մերժվում է բացառապես երեխայի տվյալների բացակայության հիմքով, ապա նոր փոփոխությամբ այլևս այդ ընտանիքի դիմումը չի մերժվի շտեմարանում երեխայի տվյալների բացակայությամբ պայմանավորված։
«Կատարել ենք մեկ այլ կարևոր փոփոխություն, որը վերաբերում է հավաստագրով տրամադրված գումարի դրական մնացորդին և ծախսվող ուղղություններին։ Ինչպես գիտենք, հավաստագրով բնակարան ձեռք բերելու դեպքում եթե կա գումարային դրական մնացորդ, ապա քաղաքացին կարող էր դիմել վերանորոգման վարկ ստանալու համար, և դա կարող էր արվել մեկ անգամ։ Հիմա նոր կարգով հնարավորություն է տրվում, որ քաղաքացիները կարողանան անհրաժեշտության դեպքում երկրորդ անգամ դիմել դրական մնացորդն օգտագործելու համար։ Դրական մնացորդը շահառուները կարող են օգտագործել նաև անհատական բնակելի տների վերակառուցման ու տնամերձ տարածքի կառուցապատման համար»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։
Հաջորդ փոփոխության համաձայն՝ ընտանիքի անդամներն իրենց չիրացրած հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է օգտագործվել որպես դրական մնացորդ ծրագրով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով։ Տրամադրվող ֆինանսական աջակցությունը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։
Մինչ այժմ 6911 ընտանիք ստացել է հավաստագիր, որից 3254-ն արդեն իրացրել է։ Քաղաքացիները բնակարաններ ձեռք են բերել հանրապետության բոլոր մարզերում։ Առաջին տեղում Կոտայքն է, այնուհետև Արմավիրը, որին հաջորդում են Արարատը, Երևանը, Լոռին։
Ծրագրի շրջանակում պետությունը ընտանիքի 1 անձին տրամադրում է 5 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում ՀՀ կառավարության սահմանած 252 բնակավայրում, ընդ որում՝ ոչ բոլորն են սահմանամերձ ու գյուղական։ Երևանում մեկ անձի հաշվով սահմանված է 3 մլն դրամ, մնացած բոլոր հատվածներում 4 մլն դրամ է։
Տրամադրված հավաստագրերն ուժի մեջ են մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, իսկ ծրագրին կարող են դիմել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել
Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի
Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը
Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն
Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա
«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել
Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին
Պետք է առանձնացնել կետերը, որտեղ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնեն մեքենաները, շարժվեն տրանսպորտով
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Երևանի քաղաքապետ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց եղավ, գումար չենք տալու. Ավինյան
Ամբողջական արգելք է սահմանվել ՌԴ-ից բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին
Երևան-Երասխ ճանապարհին հրդեհված մեքենայից դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. ընդհանուր թվով կա 4 զոհ
Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան. այս երկրները ռուսական քարոզչական արշավի լուրջ թիրախ են դարձել. Ցահքնա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT