Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

22/12/2024 schedule13:30

Չնայած նրան, որ 2022 թվականին ընդունված օրենքով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրումը, դրանք սպառողի համար տեսանելի վայրում տեղադրելն ու հանրային սննդի վայրերում ծխելը, սակայն այս պահանջները մեր հասարակության շրջանում հաճախ չեն պահվում։

Դրա մասին լսել են նաև ՀՀ առողջապահության նախարարությունում։ Բազմաթիվ դժգոհությունները հաշվի առնելով, որ շատ վայրերում, օրինակ, չի պահվում ծխելը արգելելու մասին արգելքը՝ նախարարությունը մշակել է մի հավելված, որը թույլ կտա քաղաքացիներին օրենքի վերահսկմամբ լիազորված կառույցներին տեղեկացնել, թե որտեղ ու օրենքի որ կետն է խախտվում։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ մոնիթորինգի արդյունքներով տեսանելի վայրերում ծխախոտի արտադրատեսակները վաճառելու արգելքը մեծ մասամբ պահվում է, սակայն այլ արգելքների պահման հարցում հասարակությունը ևս կարող է օգնել խախտումների վերացմանը։

Նրա խոսքով՝ երբ օրենքը ընդունվել է, ընդունվել է բոլորի առողջության պահպանման համար:

«Մեր քաղաքացիների շրջանում օրենքի վերահսկողության նկատմամբ պետք է ձևավորենք հանրային պահանջ։ Քաղաքացին ևս պետք է ներդրում ունենա, որպեսզի օրենքը գործի։ Իրենց ընտանիքների, հարազատների առողջության համար է այս օրենքը գործելու, հետևաբար իրենք էլ պետք է որոշակի մասնակցություն ունենան հանրային վերահսկողության հարցում»,- ընդգծում է նա։

Քաղաքացիները հավելվածում կարողանալու են նշել այն վայրը՝ խանութը, կամ ռեստորանը, սրճարանը, որտեղ, օրինակ, կհանդիպեն ծխախոտի օրենքի կետի հետ կապված որևէ խախտման։ Վերահսկողական ծառայություն իրականացնող մարմիններն էլ մուտք են գործելու հավելված՝ տեսնելու, թե որտեղ ու ինչ խախտում է արձանագրվել։

«Որտեղ ավելի շատ խախտում արձանագրվեց, նշեցին քաղաքացիները, այդ վայրերը վառ կարմիրով են երևալու։ Հետագայում կունենանք նաև նկարելու ֆունկցիան։ Այժմ հավելվածը տեխնիկական փուլում է, նեղ մարդկանց շրջանակում փորձարկում ենք, թե որքանով է աշխատում այն։ Քաղաքացիներից ոչ մեկը չի ուզում գնալ մի վայր, որտեղ ծխախոտի ուժեղ ծուխ կա, որն էլ կազդի ընտանիքի անդամների, երեխաների վրա։ Գուցե ինչ-որ խախտում տեսնեն մի վայրում ու հաջորդ անգամ արդեն այդ վայրը չայցելեն»,- ասում է փոխնախարարը։

Օրենքի պահման հարցում վերահսկող մարմիններն են և՛ ՆԳՆ ոստիկանությունը, և՛ տեսչական մարմինները, սակայն նրանց ռեսուրսները շատ քիչ են, ուստի այս հավելվածը կնպաստի վերջիններիս աշխատանքի արդյունավետությանը․ «Գործող օրենքով յուրաքանչյուր տեսչական ունի իր գործառույթը, որ ծխախոտը բաց չվաճառվի, երեխաներին չվաճառեն։ ՆԳՆ ոստիկանությունն է վերահսկում ռեստորաններում, կամ սրճարաններում ծխելու արգելքի պահպանումը»։

Ըստ փոխնախարարի՝ այս ամբողջ գործողությունները ուղղված են նրան, որ եկող սերունդը չծխի, հասկանա՝ ծխելը նորաձև չէ․ «Կարծում եմ՝ մեր քաղաքացիներից շատերը սովորել են, և արդեն մշակույթ է ձևավորվել, որ եթե որևէ վայրում են, ու ծխել չի կարելի, պետք է դուրս գան, նախատեսված վայրում ծխեն, նորից ներս մտնեն։ Ծխախոտը ամենօրյա ապրանք չէ, այն վնասակար է, որը պետք է դադարեցնել։ Նույնը վերաբերում է ծխախոտի բոլոր արտադրատեսակներին։ Օրինակ՝ վեյփ սարքերի միջոցով ծխելը ևս օրենքով արգելվում է: Եթե քաղաքացիները նման դեպքեր էլ նկատեն, պետք է ահազանգեն։ Բոլոր այդ միջոցները վնասակար են հասարակության առողջության համար»։

Նանուշյանը համոզված է՝ սա զգոնություն կբերի տարբեր կազմակերպություններին, որովհետև ոչ բոլորը կցանկանան հայտնվել հավելվածի քարտեզի վրա կարմիր կետով: Քաղաքացիներն էլ կաշկանդված չեն զգա իրենց խախտումների մասին ահազանգելու համար, ասում է փոխնախարարը, հավելվածում որևէ նույնականացում չի պահանջվելու, ահազանգը լինելու է հեշտ և արագ։

Փոխնախարարի խոսքով՝ քաղաքացիները այժմ հստակ գիտակցում են՝ ծխախոտը այն վնասակար ապրանք է, որը բազմաթիվ հիվանդությունների պատճառ է դառնում։

Նախատեսվում է, որ նշված հավելվածը կսկի գործել 2025 թվականից։

Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,3 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցության:

2022 թվականին Հայաստանում իրականացված՝ Առողջապահության համակարգի գործունեության համակարգի ընտրանքային հետազոտությունների տվյալների համաձայն՝ 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխում է ամեն օր։ Ծխողների գերակշիռ մասը արական սեռի ներկայացուցիչներն են (տղամարդիկ՝ 53.2%, կանայք՝ 2%)։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
372 դիտում

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ