Պետական համակարգում էլ կան մարդիկ, ովքեր հույսեր չեն ներշնչում. Նիկոլ Փաշինյան

Առողջապահության ապահովագրության համար պետք է հավելյալ 8 մլրդ դրամ գտնել, որ սոցիալապես անապահովները պատշաճ բուժօգնություն ստանան։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նախնական տվյալները ցույց են տալիս, որ չնայած մենք պետպատվերի շրջանակներում այդքան էլ մեծ գումարներ չենք տալիս, բայց դրանց հետ կապված լուրջ չարաշահումներ կան.

«Ես որքան տեղյակ եմ՝ բուժհաստատություններից մեկում լուրջ չարաշահումներ են եղել, եւ գործը կփոխանցվի իրավապահներին։ Մեխանիզմը հետեւյալն է, հիվանդանոց է գնում պետպատվերից օգտվող անձը եւ նրա համար վճարում է պետությունը։ Առողջապահության նախարարությունից ինձ ասում են՝ պարզվել է, որ պետությունից գումարները ստացել են՝ առանց հիվանդին բուժօգնություն տրամադրելու։ Դա նշանակում է, որ իրական քաղաքացիներ, որոնք պետպատվերով պետք է բուժում ստանային, մնացել են դռների մոտ, նրանց ասել են՝ հերթ կանգնեք, հիմա չենք կարող պետպատվեր տրամադրել։ Գուցե մենք մեծ գումարներ չենք տալիս, բայց այդ գումարների մի մասը թալանվում է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ չարաշահողները իրենց պաշտպանելու համար PR կամպանիաներ իրականացնեն, որ վայ, տեսեք ինչ են անում։ Մենք հստակ գնալու ենք մեր ճանապարհով»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

Վարչապետն ասաց, որ 2016-ի տվյալներով՝ քաղաքացիների մոտ 36 տոկոսը գիտակցելով, որ բժշկի դիմելու կարիք ունի, չի դիմել՝ հիմնականում ֆինանսական պատճառներով. «Սա աղետալի վիճակագրություն է։ Մենք ամեն ինչ պետք է անենք սոցիալապես անապահովների ապահովագրությունը ներդնելու համար»։

Այնուհետ վարչապետը խոսեց կառավարության կադրային քաղաքականության մասին:

«Կան մարդիկ, որոնք ասում են, որ 1-2 ամիս կանցնի եւ կմոռանան՝ ինչի մասին էր այս ամենը, ինչի համար, կսկսեն փող աշխատել, կոռուպցիոն սխեմաներ կլինեն: Պետական համակարգում էլ կան մարդիկ, ովքեր հույսեր չեն ներշնչում, եւ մենք պետք է հնարավորինս արագ կադրային հեղափոխության համար հստակ կադրային բանկ ունենանք եւ կարողանանք մեկ օրում այդ հեղափոխությունն անցկացնել»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ սա մի քանի քայլանի գործընթաց է, որն իրենք, անշուշտ, կիրականացնեն հետեւողականորեն.

«Այսօր կա առնվազն մեկ ոլորտ, որտեղ միշտ 4000-ից ավելի թափուր աշխատատեղ կա եւ դա ՏՏ ոլորտն է։ Այս խնդիրը համոզված եմ, լուծում կստանա եւ յուրաքանչյուրը կկարողանա իրեն հարմար աշխատանք գտնել։ Իհարկե, սա կապված է նաեւ աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման հետ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։

Պետք է արձանագրենք, որ դեռեւս ապրում ենք մի երկրում, որտեղ աշխատանքի ընդունվելու հիմքը կաշառք, ծանոթ ու մեջք ունենալն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, այս ոլորտում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել. «Ես մի քննարկման ժամանակ հայտարարեցի, որ մենք առաջիկայում պետք է իրականացնենք հեղափոխության կարեւոր փուլը՝ կադրային հեղափոխությունը, որն օգուտ կբերի հանրությանը»,-ասաց նա։

Փաշինյանը նկատեց նաեւ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ամեն օր մտածի իր ունակությունների մակարդակը բարձրացնելու մասին. «Այսօր ժամանակակից աշխարհում շատ դժվար է աշխատանք գտնել մարդուն, ով 1-2 օտար լեզու չգիտի։ Այսօր կան մարդիկ, որոնք անգամ բուհն ավարտելով՝ չգիտեն օտար լեզուներ։ Մենք պետք է հասկանանք, որ աշխատանքի շուկայում պահանջներն անընդհատ մեծանում են։ Ես չեմ կարող պնդել, որ աշխատանք ստանում են միայն ամենաարժանավորները»։

Փաշինյանի խոսքով, հիմա իրենք մտածում են մի օնլայն հարթակ ստեղծելու մասին, որը կլինի ինքնաշխատ, մրցակցային, որը կօգնի կառավարությանը առավել արժանի կադրեր գտնելու եւ աշխատանքի տեղավորելու համար. «Մենք մտադիր ենք պետական մակարդակով կադրային բանկ ստեղծել, որտեղ յուրաքանչյուր հայ կամ հայերենին տիրապետող մեկը կարող է հավակնությունները ներկայացնել այդ հարթակում, եւ այդ հարթակը կկարողանա ֆիլտրել եւ կառավարությանը ներկայացնել լավագույններին»,- ասաց նա։

Տպել
4020 դիտում

Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը եւ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը աշխատանքից ազատվե՞լ են

Բնակիչների ահազանգերը տասնապատկվել են և դա լավ է, պետությունը առողջանում է. Հայկ Մարության

Սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար կառավարությունը 13,7 մլն դրամ կհատկացնի

Անցկացվում է գումարտակի մարտավարական զորավարժություն

Չավուշօղլուն կմեկնի Բաքու` մասնակցելու արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստին

Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը ներգրավվել է որպես իրավահաջորդ՝ փոխարինելով տուժողի հորը

Դեկտեմբերի 13-ին Երևանում կկատարվեն երթեւության կազմակերպման փոփոխություններ

Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր. ՔՈ հայտարարությունը

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն արձակուրդ է գնում

Փրկարարները կանխել են 9-րդ հարկից նետվել սպառնացող մարդու ինքնասպանության փորձը

Փոխվարչապետի որոշմամբ սահմանվել են քաղծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները

Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի 4 ժամից. նա մասնակցել է նիստին եւ հայտարարություն արել

Ժամը 20:00-ի դրությամբ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հինգ տարի հետո մեր դպրոցն անճանաչելի է դառնալու. Արայիկ Հարությունյան

Ըստ մեղադրանքի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն ա. Սաշիկ Սարգսյանի որդու համար պարզ չէ մեղադրանքի էությունը

Քրիստինե Սարգսյանը նշանակվել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ԺՊ

Հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ. ՔԿ

Գոռ Մինասյանը ճանաչվել է Գյումրու 2018-ի լավագույն մարզիկ

Չարենցավանում Փաշինյանը հորդորեց դասի գալ, մարզպետը նշանակեց տնօրենին, ծնողները դժգոհ մնացին

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞