Սաշիկ Սարգսյանի որդին տան նկուղում ծեծել, գազայրիչով այրել, սպառնացել է սպանել տղամարդուն

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երեւանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առեւանգել են ու ծեծի ենթարկել։ Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը նոր պատմության մանրամասներ է ներկայացնում, համաձայն որոնց՝ օգոստոսի կեսերին Երեւանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, 49-ամյա տղամարդուն հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առեւանգել է ու նրա կամքին հակառակ՝ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ։ Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ։ Այնուհետեւ նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։ Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլեւս չի զբաղվելու։ Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ քննության հետագա ընթացքը որոշելու։ 

Հիշեցնենք, որ 31-ամյա Նարեկ Սարգսյանը (Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին. հեղ.) միջպետական հետախուզման մեջ է, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է՝ այլ քրեական գործի շրջանակներում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25088 դիտում

Արմեն Աշոտյանը կալանավորվել է

Ես Ղարաբաղի համար ոչինչ չեմ խնայել, ի՞նչ խոսույթ է, որ չեմ սիրում ղարաբաղցիներին․ Փաշինյան

Նախընտրական քարոզչությունը հունիսի 5-ի՝ 24։00-ին, ավարտվում է․ ԿԸՀ

Ռոբերտ Քոչարյանի ձեռքերն արյունոտ են. իմ երեխային էլ սպանեց, նա մենակ լավ մարդ ա սպանում. Քլոյան. տեսանյութ

Պուտինը գործընկերս է, Մակրոնն էլ է ընկերս, Թրամփն էլ․ ում հետ բնականոն հարաբերություններ ունենք՝ ընկերներս են

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության միջնորդությունը

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնության համար

«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում․ լուսանկարներ

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է

Սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընտրելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ստացած և 18 տարին լրացած անձինք․ ՆԳՆ-ն՝ Ղարաբաղից տեղահանվածներին

Հանրապետության հրապարակը՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ լուսանկարներ, տեսանյութ

ՔՊ մեծ հանրահավաքը Հանրապետության լեփ-լեցուն հրապարակում․ լուսանկարներ

Հրապարակը՝ 20:35-ի դրությամբ․ վարչապետը լուսանկար է հրապարակել

Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. «Քաղաքացիական պայմանագրի» մեծ հանրահավաքը․ տեսանյութեր

Վրաերթի մասնակից վարորդը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն՝ քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի մասին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ կարճատև անձրև կտեղա, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ

Որդնած դեմքերը մեղադրում են. հասցրել են պատերազմի, հիմա զռում են. ՌԴ-ից եկածները բան չեն փոխելու

Անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ցանկացած ահազանգ դետալային ուսումնասիրվում է․ պարզաբանում

Վարդանիկը արտաքին ուժերի, կոնկրետ ռուսների միջոցով խոսում է հեղաշրջման փորձի մասին․ Թորոսյան․ տեսանյութ

Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակցի նկատմամբ

Սկսվել է ապատեղեկատվության մեծ հոսք․ մնաց երեք օր, և նրանք կլռեն․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Հարվածել են ԲՀԿ-ի բուկլետից հրաժարված քաղաքացուն, նա փորձել է փախչել մեքենայով, վրաերթ է եղել․ մանրամասներ

Վարդանիկը և իրեն ձայն տված ուժերը ոչ թե քաղաքական ընդդիմադիրներ են, այլ ՀՀ պետականության դեմ գործող տարրեր

«Հանրապետություն»-ը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի վերաբերյալ ընդունվում է հաղորդում․ կփոխանցվի նախաքննական մարմին․ ՆԳՆ

«Ընտրության փողերը չպիտի տա՞ս», «400 հազար էլ տվել եմ, որ երեխու վարձը մուծի»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Լսեք՝ ինչեր է ասում Վարդանիկը․ Սիմոնյանը՝ իշխանության յուրացման նախապատրաստման մասին․ տեսանյութ

Մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու․ Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում անել

Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում. Գալուզին

Կալուգացի օլիգարխը «չինական սնկերի» տարածման հարցում խիստ առատաձեռն է, ոչինչ չի խնայում «գրպանային ԶԼՄ-ներին»

«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել

Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան

Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ

Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար

Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների