ԵԼՔ դաշինքում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու են միասնական թեկնածո՞ւ, թե՞ կուսակցությունները հանդես են գալու առանձին թեկնածուներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ինքն անձամբ կողմնակից է, որ միասնական թեկնածու առաջադրվի:

«Դեռեւս քննարկումներ չենք ունեցել, քանի որ երեկ է եղել չկայացած նիստը, պետք է սպասել այն որոշմանը, որ կառավարությունը կրճատի ավագանու լիազորությունների ժամկետը, մինչ այդ, բնականաբար կլինեն քննարկումներ, թե ինչպես մասնակցենք»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ ավագանու ԵԼՔ դաշինքը բավականին լավ է աշխատել եւ արդարացրել է իրեն, բայց եթե միասնական թեկնածու առաջադրելու որոշում չլինի, Լուսավոր Հայաստան կուսակցությունն անպայման առանձին կմասնակցի:

«Այո, միանշանակ, եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն մեր կողմից՝ բնականաբար հետագա համագործակցության տեսլականով»,- ասաց պատգամավորը: Իրենց կուսակցության ներսում հնարավոր թեկնածուների հարց, նրա խոսքով, չի քննարկվել:

Միասնական թեկնածուով հանդես գալը «հիմա կախված է «Քաղաքացիական պայմանագրի՞ց» հարցին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Բոլորիցս էլ կախված է, քանի որ բոլորով պետք է գանք կոնսենսուսի, որոշում կայացնենք, թե ինչպես ենք մասնակցում»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 16-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստ տեղի չունեցավ: ՀՀԿ-ն ու ԵԼՔ-ը բոյկոտել էին նիստը, որի ժամանակ պետք է ընտրվեր Երեւանի քաղաքապետ:

Տպել
4520 դիտում

Այդ թիվը բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, գրանցված լինելն ու ապրելը տարբեր են. Ն. Փաշինյան

Առափիում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն չորրորդ տեղում է

33/15. Արեւշատում նախնական տվյալներով առաջին տեղում է Սոֆիա Հովսեփյանը

10/49 ընտրատեղամասում դարձյալ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը

էրեբունու 10/50 ընտրատեղամասում «Օրինաց երկիր» կուսակցությունը 0 ձայն է ստացել

«Իմ քայլը» դաշինքը Գյումրիում չի զիջում առաջատարի դիրքը, 2-րդ տեղում ԲՀԿ-ն է, 3-րդում՝ Լուսավոր Հայաստանը

Լոռու 25 ընտրատեղամասերի արդյունքներով «Իմ Քայլը» առաջատար է՝ 67,17 տոկոսով, ՀՀԿ-ն չորրորդն է

6/05 ընտրատեղամասում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը հաղթում է՝ 517 ձայնով

Մահացել է Մաքսիմ Հակոբյանը

7/34 ընտրատեղամասում «Ազգային առաջընթաց» կուսակցությունը 0 ձայն է ստացել

Բաղրամյան գյուղում ռեյտինգայիններից հաղթել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արուսյակ Մանավազյանը

Բաղանիս գյուղում տեղակայված 37/08 ընտրատեղամասում Իմ քայլն առաջատար է

7/35 տեղամասում ամենաքիչ ձայները «Ազգային առաջընթաց»-ն ունի, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

Կոթիում ռեյտինգային թեկնածուներից առաջատարը Սիփան Փաշինյանն է

3/04 ընտրատեղամասի արդյունքները հայտնի են, «Իմ քայլը»-ն այստեղ էլ առաջատար է

Գյումրիում սկսել են ամփոփել տվյալները. առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է

8/17 ընտրատեղամասի «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած քվեները

ԿԸՀ-ն հրապարակում է նախնական արդյունքները. բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. թարմացվող, ուղիղ

8/08 տեղամասում «Իմ քայլն» առաջատար է, երկրորդ տեղում Լուսավոր Հայաստանն է

Հրազդանի 25/14 տեղամասի 1023 քվեից 953-ը՝ «Իմ քայլը» դաշինքին, որից 909-ը՝ Սասուն Միքայելյանին