Մ. Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր վերանշանակվել հունիսի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստացվում է՝ աշխատանքից ազատվեց մեկ ամիսը չլրացած:

Armenpress-ի փոխանցմամբ, հուլիսի 7-ին Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բացատրություններ տալու՝ կապված քաղաքական գործունեությամբ զբաղվելու հետ: Լուրեր էին տարածվել այն մասին, որ ռազմական տեսուչի տեղակալը ներգրավվել է Արցախում քաղաքական գործունեության մեջ: «Ուստի, վարչապետը պահանջել է բացատրություններ եւ կարող եմ վերահաստատել վարչապետի այն տեսակետն ու դիրքորոշումը, որ զինվորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, ինչը նաեւ օրենքն է ասում, իսկ զբաղվելու դեպքում խստագույնս կպատժվեն»,- ասել էր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Կասկածներ կային, որ Միքայել Արզումանյանը ներկա էր եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին, այդ մասին փաստող լուսանկարներ էին հրապարակվել:

Տպել
4486 դիտում

Արտակարգ պատահար Գյումրիում. մեքենան հարվածել է ընթացող գնացքին (տեսանյութ)

Թուրքիայում շուրջ 16 միլիոն մարդ սովի է մատնված, աղքատ է բնակչության 60 տոկոսը. զեկույց

Գյումրիում քիչ առաջ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին տղաներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզում 36-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը. վիճակը միջին ծանրության է

ԲՀԿ-ում պայթյո՞ւն է սպասվում. պատգամավորները սկսել են միմյանց մասին սկանդալային հայտարարություններ անել

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Վստահ եմ՝ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, ավելի բարձրանա. նախագահ

Էջմիածնում կլանները գլխատված են. Ն. Փաշինյանը՝ թեկնածուի հայտարարության մասին

Արմավիրում անակնկալ հյուրասիրություն, աղ ու հաց էին կազմակերպել Ն. Փաշինյանի համար (տեսանյութ)

Ինքնիշխան պետության ներքին գործերի մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի. Զախարովան՝ Միլսի ելույթի մասին

Նկար, յուղանկար, ջրանկար. Սյունիքի նախկին մարզպետի ունեցվածքն ու թանկարժեք իրերը

Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ գործ է հարուցվել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է

ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ՌԴ-ից Իրան դեղեր ու բուժտեխնիկա արտահանելու առումով. Ա. Թորոսյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի պետնախարարի գլխավորած պատվիրակությանը

«Թումո»-ն բարեկամության լավագույն օրինակ է. Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

Նոր ընդդիմությանը սպասելիս. դրա ձեւավորումը անկասելի է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացմանը

Աննա Հակոբյանը եւ մաեստրո Տիգրան Մանսուրյանն այցելեցին Մաթեւոսյան կենտրոն-թանգարան

Արթիկում վիճաբանության ընթացքում 16-ամյա տղային դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել․ մանրամասներ