Բանջարաբոստանային. ժողովրդին չդնել կաղամբի տեղ 

18/07/2018 schedule14:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 15-ի համարում

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի հետ:

- Տիկին Խուդաբաշյան, ըստ որոշ տեղեկությունների, ձեր հիմնած  «Առաջընթաց» հասարակական կազմակերպությունը առաջիկայում վերաճելու է կուսակցության, որը տանիք է դառնալու ՀԺԿ-ից եւ մնացած ընդդիմադիր կուսակցությունների պասիվությունից հիասթափվածների համար:

- Այս պահին մենք կարող ենք խոսել միայն հասարակական կազմակերպության մասին, որտեղ համախմբվելու են իսկապես լուրջ եւ իշխանության ամեն փռշտոցից չվախեցող մարդիկ: Ինչ վերաբերում է կուսակցություն ստեղծելուն, ապա չնայած իմ հարյուրավոր համակիրների գրեթե պարտադրանքին՝ իրենց բոլորին հավաքել մեկ գաղափարական կառույցի մեջ, ըստ իս, կուսակցություն ստեղծելն ու այդ պատասխանատվությունը վերցնելը, որպեսզի հետո քո ետեւից եկող մարդկանց գլուխն անընդհատ չխփես պատին, լուրջ պատասխանատվություն է: Եւ նման քայլի գնացողները, եթե իրենց նպատակը մարդ-կուսակցություն ստեղծելը չէ, շատ երկար պիտի մտածեն: Մինչդեռ, այսօր կուսակցություն ստեղծելը հոբբի է դարձել, եւ արդեն իսկ հստակ տեղեկություններ կան, որ մինչեւ աշուն հայաստանյան  կուսակցությունների թիվը նկատելիորեն աճելու է:

Քաղաքական վայրիվերումներին հարմարվելու եւ ալիքի վրա մնալու համար այսօր արդեն բազմաթիվ գործիչներ սկսել են դիրքավորվել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սեփական կուսակցությամբ ներկայանալու համար՝ կարծես կուսակցությունը պաշտպանական շապիկ է, որով պետք է փորձեն պաշտպանել իրենց: Եւ կուսակցություն ստեղծելու այս խլրտումների մեջ ես հատկապես վտանգավոր եմ համարում Սամվել Բաբայանի գործոնը: Քաղաքականությամբ վերջապես պետք է զբաղվեն քաղաքական եւ ոչ թե ռազմական գործիչները: Ես ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ Բաբայանի կուսակցություն ստեղծելը հերթական սեպն է խրելու հայաստանցի-ղարաբաղցի խորացած եւ վտանգավոր անջրպետի մեջ:

Ժողովուրդը մտածելու է, որ ղարաբաղցին փորձում է կրկին պարտադրել իր իշխանությունը, եւ այդ կուսակցությունը չի ունենալու ժողովրդի վստահությունը: Ժամանակն է վերջապես, որ ռազմական գործիչները բաց թողնեն քաղաքականության օձիքն ու զբաղվեն իրենց գործով: Քանի տարի է ստալինյան սապոգներով են վախեցրել ժողովրդին, հիմա էլ թույլ չեն տալիս, որ ժողովուրդը վերջապես ձերբազատվի ռազմական գործիչների դիկտատուրայից: Ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանը կհասկանա, որ իր գնացքն արդեն գնացել է, եւ հայ ժողովուրդը ոչ միայն այլեւս չի հանդուրժի ռազմական գործչի դիկտատուրա, այլ նաեւ թույլ չի տա, որ հերթական անգամ զինվորն իր մատը մտցնի քաղաքականության մեջ ու խառնի:

Բացի այս, մեկ այլ վտանգավոր տենդենց եւս նկատվում է, երբ տուրք տալով տեղային շովինիզմին՝ տարբեր հայրենակցական միություններ կուսակցություն դառնալու հայտ են ներկայացնում: Այսօր ապարանցիներն են, վաղը թասիբի են ընկնելու քյավառցիները, գորիսեցիները, մարտունեցիները եւ մի բուռ Հայաստանը բաժանվելու է տարբեր դրոշներով խանական ճամբարների, որոնք սկսելու են   պատերազմել միմյանց դեմ:

- Տիկին Խուդաբաշյան, խոսում եք Սամվել Բաբայանի մասին, որը, ըստ լուրերի, համագործակցելու է «Ազգային միաբանության» հետ, մինչդեռ կարծես կուսակցություններ են ստեղծում նաեւ որոշ տնտեսական գործիչներ:

- Նախ, ես համոզված եմ, որ իր կայուն եւ լուրջ ընտրազանգվածն ունեցող «Ազգային միաբանությունը» երբեւէ այլեւս Սամվել Բաբայանի հետ չի միանա, որովհետեւ Բաբայանի հետ կապված դեռ չպարզված ու մութ  բազմաթիվ հացեր կան, որոնց պատասխանը հանրությունն այդպես էլ չստացավ: Ի դեպ, եթե լինենք անկեղծ, ապա Հայաստանում այսօր երկու  կուսակցություն կա, որոնք, անկախ քաղաքական տատանումներից, ունեն իրենց կայուն էլեկտորատը. դա «Ազգային միաբանությունն» է եւ ՀՅԴ-ն, ուստի ես չեմ կարծում, որ Գեղամյանն իր կուսակցության կշիռը կվտանգի: Մնացած կուսակցությունները պահից եւ քաղաքական իրավիճակից կախված՝ կարող են հաշված ժամերի ընթացքում անկանխատեսելի տրանսֆորմացիաներ կրել, ինչը հենց խոսում է կուսակցությունների չկայացվածության եւ գաղափարազրկության մասին: Ինչ վերաբերում է տնտեսական գործիչների կողմից ստեղծվելիք կուսակցություններին, ապա այսօր դեռ կուսակցություն ստեղծելու պաշտոնական հայտ ներկայացրել է  միայն զինվորական գործիչ Բաբայանը, ինչը ես համարում եմ ծայրահեղ վտանգավոր:

- Բավականին տխուր հեռանկար ներկայացրեցիք: Չե՞ք կարծում, որ առանց այդ էլ շփոթված ժողովուրդը կրկին խճճվելու է կուսակցությունների սպասվող գրոհի մեջ: 

- Չի խճճվելու: Այսօր արդեն ժողովուրդը շատ ավելի հասուն է, քան  իշխանությունն ու ընդդիմությունը միասին վերցրած: Այսօր եթե գնաս ժողովրդի մոտ եւ ասես, որ Քոչարյանին 7 անգամ հայհոյել ես եւ ժողովրդի ձայնն ես ուզում, որ լրացուցիչ 11 անգամ եւս հայհոյես, ժողովուրդը այդ ուժին այլեւս ձայն չի տալու: Այսօր այնպիսի ուժ է պետք, որը ոչ թե ինքնանպատակ հայհոյի կամ անիրականանալի խոստումներ տա, այլ կոնկրետ գործ եւ քայլ անի: Ընդդիմությունը տարիներ շարունակ հայհոյեց Քոչարյանին, ժողովուրդ էլ «ուռա՜» գոռաց. արդյունքում՝ Քոչարյանը մնաց, իսկ ժողովրդի մատից փուշ հանող չեղավ:

Այսօր ժամանակները բոլորովին այլ են. սեփական իշխանությունը վերարտադրելու՝ գործող վարչակարգի հույսերը նույնքան սին են, որքան դատարկ են ներկայիս որոշ ընդդիմադիրների մտավարժանքները, որ Քոչարյանին հայհոյելով՝ այս անգամ էլ են ժողովուրդ ոտքի հանելու: Ցավն այն է, որ ժողովրդին դրել են   կաղամբի, դդումի եւ այլ էժանագին բանջարեղենի տեղ, ու քաղաքական դաշտի երկու բեւեռն էլ մտածում է, որ իրենց անհրաժեշտ պահին կաղամբի գլուխները կհավաքեն: Բոլոր այդ կարգի քաղաքական հաշվարկներն ու սցենարները, երբ մտածում են, որ կրկին ժողովուրդ են գնելու փողով, վախեցնելով կամ բեսպրեդելով՝ պայթելու են:

Տարբեր որջերում գծվող քաղաքական հաշվարկների արդյունքը լինելու է զրոն, քանզի ո՛չ քաղաքագիտական եւ ո՛չ էլ անգամ բնության օրենքներով հնարավոր չէ, որ ժողովրդավարությունը մշտապես շրջանցի Հայաստանը եւ գործող վարչակարգը, իրեն սերտաճած ընդդիմության հետ կրկին վերարտադրի սերտաճումից դեֆորմացված այդ մարմինը: Եւ պայթած ու պայթող փուչիկների այս ֆոնի վրա հնարավոր չէ, որ չուրվագծվի այն ուժը, որը խարսխված կլինի բոլորովին նոր, հայաստանյան քաղաքական դաշտի քիմքին անսովոր, բայց միանշանակ դեմոկրատական արժեքների վրա:

Նաիրա  Զոհրաբյան

Տպել
1702 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)