Փաստաբանների պալատ. դեպի նոր ընտրություններ

19/07/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 16-ի համարում

Փաստաբանների պալատի նախագահի շուրջ վեճն անսպասելի ընթացք է ստացել՝ նախագահի երկու թեկնածուները՝ Ենոք Ազարյանն ու Ռուբեն Սահակյանը, կարծես թե համաձայնության են եկել նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Անշուշտ կարելի էր գնալ մինչեւ վերջ նոր ընտրություններ անցկացնելու` վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկել վճռաբեկ դատարանում, սակայն ակնհայտ է, որ վերիշխանական շրջանակներում Փաստաբանների պալատի նոր ընտրություններ անցկացնելու սկզբունքային որոշում է կայացվել: Այսինքն՝ վճռաբեկ դիմելու դեպքում Ազարյանի կողմնակիցները կկարողանային ընդամենը հետաձգել Պալատի նոր ընտրությունների անցկացումը՝ դրանով իսկ հետաձգելով Պալատի ձեւավորումն ընդհանրապես: Ուստի՝ Ե.Ազարյանը, որն իր ուժերին վստահ է եւ կարծում է, որ նոր ընտրություններում եւս հաղթելու է ինքը, որոշել է վճռաբեկ չդիմել, այլ գնալ նոր ընտրությունների:

«Կողմերը» հասկանում են, որ նոր ընտրություններ անցկացնելը հեշտ չի լինելու՝ կազմակերպչական, ֆինանսական, կանոնակարգային նոր խնդիրներ են ծագելու: Եթե անվավեր ճանաչված ընտրությունների ֆինանսական ու կազմակերպչական մասը ժամանակին ապահովել էր Ամերիկյան իրավաբանների միությունը, որը հոգացել էր շրջաններից ժամանող փաստաբաններին տեղավորելու, քվեաթերթիկներ տպելու եւ այլ խնդիրները, ապա այս անգամ փաստաբանները թերեւս ստիպված կլինեն իրենք լուծել այդ խնդիրները: Մյուս դժվարությունը կապված կլինի ընտրությունների կանոնակարգի հետ: Քանի որ դատարանը որոշում է կայացրել «Պալատի նախագահի ընտրությունները չկայացած ճանաչել, քանի որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել 50%+1 ձայն», ուստի նոր ընտրությունները, փաստորեն, պետք է անցկացվեն այդ սկզբունքով:

Եվ քանի որ այս սկզբունքը ոչ մի տեղ ամրագրված չէ, ուստի խնդիր էր առաջացել փոփոխել «Փաստաբանության մասին» օրենքը եւ այն համապատասխանեցնել դատարանի վճռին: Այս ընթացքում՝ մինչ փաստաբանները շարունակում էին դատական վեճը, իշխանությունը, որը վստահ էր, որ նոր ընտրություններ են անցկացվելու, ժամանակ չկորցնելով՝ ձեռնամուխ էր եղել «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխմանը: Այդ փոփոխությունները հնարավորություն կտան ընտրություններին կայանալ, հակառակ պարագայում՝ ընտրությունները կարող էին դառնալ հավերժական, իսկ Փաստաբանների պալատը՝ մնալ թղթի վրա: Մի քանի օր առաջ Ազգային ժողովն ընդունել է այդ փոփոխությունները: Դրանցում ասված է, որ «Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ներկա է Փաստաբանների պալատի անդամների կեսից ավելին»:

Սա նշանակում է, որ մարզերի փաստաբանների ներկայությունը ապահովելը չի դառնում ժողովի կայացման միակ պայմանը՝ եթե հավաքվեն անգամ միայն Երեւանում բնակվող փաստաբանները, ժողովը կկայանա: Նոր փոփոխություններով ամրագրված է, որ Պալատի ժողովի որոշումները կայացած են համարվում «քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ»: Ապա՝ «Պալատի խորհրդի անդամը ընտրվում է փաստաբանների կազմից վարկանիշային կարգով փակ գաղտնի քվեարկությամբ՝ 2 տարի ժամկետով»: Օրենքի 5-րդ հոդվածի փոփոխությամբ ասվում է, որ «ՓՊ նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

Եթե քվեարկվել են երկու կամ ավելի թեկնածու եւ նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած 2 թեկնածուները»: Իսկ երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա պետք է ստանա քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եվ վերջապես՝ «եթե ՓՊ նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 1 ամսվա ընթացքում անցկացվում են նոր ընտրություններ»: Փոխվել է նաեւ բուն քվեարկության կարգը՝ այս անգամ փաստաբանները պետք է իրենց թեկնածուի անվան դիմաց ոչ թե «պլյուս» դնեն, այլ գրեն՝ «կողմ եմ»:

Եվ վերջապես ամենակարեւոր կետը, որի շուրջ տարաձայնություններ են եղել, վերաբերում է Պալատի ընդհանուր ժողովը հրավիրելու կարգին: Նախորդ ժողովը հրավիրել էր ամենատարեց փաստաբանը՝ Հակոբ Հակոբյանը, որին ժողովի ընթացքում օգնության հասան երկու միությունների նախագահները եւ դրա հետ կապված բավականին դժգոհություններ եղան: Այս անգամ իշխանությունը որոշել է իր ձեռքից բաց չթողնել Փաստաբանների ժողովը ղեկավարելու պատասխանատու գործը եւ որոշել է, որ ՓՊ հիմնադիր ժողովը պետք է հրավիրի եւ վարի ՀՀ արդարադատության նախարարը: Այստեղ են ասել՝ «գողն ի՞նչ կուզի՝ մութ գիշեր»: Այժմ Դավիթ Հարությունյանը, փաստորեն, ՓՊ ձեւավորումը կղեկավարի ոչ թե թաքուն՝ նախարարական իր կաբինետից, այլ «ափաշկարա» եւ անմիջականորեն: Վերջը բարին անի:

Հ.Գ. Վերաքննիչ դատարանը սահմանել է, որ ՓՊ նախագահի նոր ընտրությունները պետք է տեղի ունենան 15 օրվա ընթացքում: Այս վճիռը ուժի մեջ է մտնում կայացման պահից 15 օրվա ընթացքում: Այսինքն՝ ՓՊ նախագահի նոր ընտրությունները պետք է կայանան օգոստոսի առաջին տասնօրյակում:

Արմինե Օհանյան

Տպել
1291 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին