Կոռուպցիոն սխեմա դատական համակարգում. ովքեր են կիսում «պտուղները»

ՀՀ կառավարության կադրային նշանակումները հանրության խոշորացույցի տակ են գտնվում: Անգամ փոխվարչապետների օգնականների կամ մամուլի խոսնակների յուրաքանչյուր գրառում ֆեյսբուքյան անձնական էջում դառնում է հանրության մի իսկական ալեկոծության պատճառ, որոնց հետեւում են հրաժարականներ: Հանրությանը թվում է, թե այս կամ այն օգնականի կամ խորհրդականի անձնական գրառումներից հեղափոխությունը կարող է տապալվել, Հայաստանը կարող է կործանվել հիմնահատակ: Բայց կա կառավարության ազդեցությունից դուրս մի ոլորտ, որտեղ գործունեություն ծավալողները գրառումներ չեն անում իրենց էջերին, դեմքի շատ լուրջ արտահայտություն ունեն, ֆեյսբուքյան սկանդալների մեջ չեն հայտնվում...: Խոսքը դատական համակարգի մասին է: Հեղափոխությունը անցել է այս համակարգի կողքով: Միակ փոփոխությունն այն է, որ դատական համակարգը այլեւս ցուցումներ չի ստանում «Բաղրամյան 26»-ից եւ ստիպված է ինքնուրույն գործել՝ վճիռներ ու որոշումներ կայացնել: Դա, անշուշտ, անհրաժեշտ, բայց ամենեւին ոչ բավարար պայման է նորմալ դատական համակարգ ունենալու համար:  Իսկ այն վիճակը, որ կա այսօր դատական համակարգում, շարունակվելու դեպքում շատ ավելի վտանգավոր է պետության համար, քան որեւէ փոխվարչապետի որեւէ որեւէ օգնականի որեւէ գրառումը:

Օրինակ, բավականին աննկատ անցավ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնում Արսեն Մկրտչյանի հայտնվելը: Վերջինս Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մտերիմն է: Նրանք իրար հետ աշխատել են մի շարք ծրագրերի վրա, եւ Արսեն Մկրտչյանի կնոջը՝ Աննա Թովմասյանին Հրայր Թովմասյանն է դատավորի օգնականից 2012թ. նշանակել Երեւանի Մալաթիա նոտարական տարածքի նոտար իր՝ ՀՀ Արդարադատության նախարար եղած ժամանակ: Մյուս կողմից, Հրայր Թովմասյանի անունը կապվում է նաեւ «Կոնցեռն Դիալոգ» ընկերության հետ, որը զբաղվում է իրավաբանական ծառայությունների մատուցմամբ: «Կոնցեռն Դիալոգի» բաժնետերերից է Արամ Օրբելյանը: Հրայր Թովմասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելուց հետո Օրբելյանը հայտնվեց Արդարադատության փոխնախարարի պաշտոնում եւ աշխատեց մինչեւ 2014 թվականը, որից հետո միասին հրաժարական տվեցին:

Իրավաբանական-փաստաբանական համայնքում «Կոնցեռն դիալոգը» բավականին տարակուսելի համբավ ունի: Ըստ օդում կախված լուրերի, այս «գրասենյակը» հաջողությամբ կարողանում է «լեզու գտնել» որոշ դատավորների հետ եւ «պոկել» ցանկալի վճիռներ ու որոշումներ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնում Արսեն Մկրտչյանի նշանակվելը ենթադրում է, որ այդ «լեզու գտնելու» ավանդույթը շարունակվելու է: Վերջինս հայտնի է նրանով, որ կարողանում է, պատկերավոր ասած, մի ստորակետը դարձնել ցանկացած վճռի բեկանման կամ հաստատման հիմք: Այսինքն, ցանկացած դատական գործով կայացված վճիռ, որը կհայտնվի քաղաքացիական վերաքննիչ դատարանում, «Կոնցեռն դիալոգի» եւ Արսեն Մկրտչյանի «լեզու գտնելու» շնորհիվ կարող է բեկանվել կամ հաստատվել ըստ նպատակահարմարության: Եվ այդ դեպքում «պտուղները» առաջվա նման կբաժանվեն Հրայր Թովմասյանի, Արսեն Մկրտչյանի եւ «Կոնցեռն Դիալոգի» միջեւ: «Պտուղները» բաժանելու այս սխեման բավական անվտանգ է՝ բացահայտելու տեսանկյունից բավական դժվար, եթե չասենք՝ անհնարին:  

Անկախ ու անկաշառ դատական համակարգի բացակայությունը իրոք կարող է կասկածի տակ դնել պետության հետագա զարգացումը: Ըստ էության չկա որեւէ ակնարկ, որ մեր դատական համակարգում հոգեբանության, գաղափարախոսության փոփոխություն է տեղի ունենում: Իսկ մեր դատական համակարգը համարվում է ամենակոռումպացվածներից մեկը: Հեղափոխությունը կիմաստազրկվի, եթե ինչպես ՀՀ Վարչապետն է ասում, կոռուպցիոն թեկուզ մեկ օջախ արմատախիլ չարվի:

Տպել
14205 դիտում

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները