Լոռու Մեծ Պարնի համայնքում բացվել է անասնաբուժական եւ գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում մասնակցել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանը, ֆերմերներ և հյուրեր, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Ֆուլեր տնաշինական կազմակերպության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի համատեղ ջանքերով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) 2 ծրագրի շրջանակներում: Մասնագիտացված կենտրոնը ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: 

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում անասնաբուծությունը գյուղատնտեսության առաջնահերթ ուղղություններից է և ունի զարգացման մեծ ներուժ: 

«Անասնաբուծություն առանց անասնաբուժության չի կարող լինել, և մենք վստահ ենք, որ այս քայլով կնպաստենք թե՛ Մեծ Պարնի համայնքում, թե՛ Լոռու մարզում և թե՛ ամբողջ Հայաստանում անասնաբուծության զարգացմանը: Եթե որոշակի խնդիրներ առաջանան, միշտ պատրաստ ենք արձագանքել, հնարավորինս շուտ, օպերատիվ և դրական կերպով շտկել, լուծել այդ խնդիրները»,- նշել է Արթուր Խաչատրյանը:

Կարևորելով կենտրոնի բացումը` Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կնպաստի արտագաղթի նվազեցմանը:

Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ծառայությունների ամբողջական փաթեթներ, որպես կապող օղակ կհանդիսանա գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև։ Այն հագեցած է արհեստական սերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։ Այն էական դեր է խաղալու  շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի  կդարձնի ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների և արհեստական սերմնավորող տեխնիկների հետ: Այստեղ կկազմակերպվեն նաև Հայաստանի և օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ դասընթացներ և սեմինարներ:

Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի խոսքով` կենտրոնը կսպասարկի ոչ միայն Մեծ Պարնին, այլև Սպիտակի տարածաշրջանի այլ համայնքներ:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանն իր հերթին տեղեկացրել է, որ նմանատիպ կառույցներ կշարունակեն կառուցվել Հայաստանի այլ մարզերում ևս:

Միջոցառումից հետո Արթուր Խաչատրյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ։ Նախարարը համայնքի անասնաբույժից հետաքրքրվել է մարզում տիրող անասնահամաճարակային իրավիճակի մասին՝ հաշվի առնելով խոշոր եղջերավոր կենդանիների անկման դեպքերի մասին մամուլում վերջերս տեղ գտած լուրերը։ Անասնաբույժը հավաստիացրել է, որ անասնահամաճարակային վիճակը կայուն է ու վերահսկելի, և բնակչությունն անհանգստանալու կարիք չունի։ Գյուղացիներն իրենց հերթին բարձրացրել են մի շարք հարցեր, մասնավորապես սերմացուի, դիզելային վառելիքի, պարարտանյութերի սուբսիդավորման, պետական օժանդակության այլ ծրագրերի, մթերումների և այլ խնդիրների վերաբերյալ։ Նախարար Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական լիզինգի ծրագրին, որի շրջանակում այսուհետ շահառուները տարեկան 4% լիզինգային տոկոսադրույքով, 8 տարի մարման ժամկետով 20% կանխավճարով կարող են ձեռք բերել նաև սարքավորումներ, որոնք կիրառվում են  ջերմոցային, սառնարանային տնտեսությունների, թարմ պտուղ-բանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեության, սպանդանոցային տնտեսության, ագրովերամշակող արդյունաբերության  և ագրոպարենային ոլորտի այլ գործունեության մեջ։

Տպել
9290 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին