Վովան եւ Լեքսուսը. պրա՞նկ, թե՞ հետախուզություն

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) եւ Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից խոսել նրա հետ: Հեռախոսազրույցի ձայնագրությունը նրանք հրապարակել են YouTube-ի իրենց ալիքում հուլիսի 18-ին, թեեւ զրույցը տեղի էր ունեցել մայիսի 9-ին:

Դա արդեն երրորդ դեպքն էր, երբ պրանկերները հանդես են գալիս Փաշինյանի անունից: Նախորդ երկու զրույցները, որոնք եւս տեղի էին ունեցել մայիսին, կայացել էին Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:

Վովանն ու Լեքսուսը արդեն մի քանի տարի է զբաղվում են նմանատիպ հեռախոսային կատակներով՝ զանգահարելով տարբեր հայտնի մարդկանց, հիմնականում շոու-բիզնեսի աստղերին, եւ ծաղրելով նրանց: Քաղաքական գործիչները նրանց կողմից սկսեցին թիրախավորվել շուրջ չորս տարի առաջ՝ ուկրաինական ճգնաժամից հետո: Սկզբում դա միայն ուկրաինացի քաղաքական գործիչներն էին, սակայն շուտով պրանկերները սկսեցին թիրախավորել նաեւ այլ երկրների գործիչներին: Այդպես, օրինակ, նրանք բազմիցս ծաղրել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների:

Այդուհանդերձ, բացի կասկածելի զվարճանքից, պրանկերները, ըստ երեւույթին, հետապնդում են այլ նպատակներ եւս, որոնցից է տեղեկատվության ստացումը եւ ապատեղեկատվության տարածումը: Այդպես, օրինակ, Կատալոնիայի ճգնաժամի ընթացքում տեղի ունեցած՝ Իսպանիայի պաշտպանության նախարար Մարիա Դոլորես դե Կոսպեդալի հետ զրույցում պրանկերները վերջինիս համոզել են, որ Բարսելոնա այցելող զբոսաշրջիկների կեսը ռուս զինվորականներ են, իսկ Կատալոնիայի արդեն նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնը՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գործակալ, որի կեղծանունը Չիպոլինո է: Պաշտպանության նախարարը խոստացել է այդ տեղեկատվությունը փոխանցել Իսպանիայի վարչապետին: Հաշվի առնելով տրամադրված «տեղեկատվության» աբսուրդի աստիճանը՝ կարելի է այս դեպքն ընդունել որպես անմեղ զվարճանք:

Սակայն, 2015 թ. նոյեմբերին Վովանն ու Լեքսուսը Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլեւի եւ ATR հեռուստաընկերության տնօրեն Լենուր Իսլյամովի հետ հեռախոսազրույցների միջոցով կարողացել են տեղեկատվություն ստանալ Ղրիմի շրջափակման մեղավորների վերաբերյալ: Ջեմիլեւն ու Իսլյամովը կարծում էին, թե զրուցում են Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոյի եւ ներքին գործերի նախարար Արտուր Ավակովի հետ: Այս դեպքն արդեն նման չէ անմեղ զվարճանքի, այլ, ըստ էության, հատուկ ծառայություններին արժանի գործողություն է եւ թույլ է տալիս հիմնավոր կասկածներ ունենալ Վովանի եւ Լեքսուսի՝ անվտանգության ծառայությունների հետ համագործակցելու մեջ:

Ուշագրավ է, որ ՀՀ վարչապետի անունից կատարած զանգերում կան ինչպես զվարճալի երեւույթներ, այնպես էլ տեղեկատվություն կորզելու բացահայտ փորձեր: Ջոնսոնի եւ Յունկերի հետ զրույցներում «Փաշինյանը» նրանց հրավիրում է Հայաստան՝ խորոված ուտելու: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ զրույցի ընթացքում պրանկերները վերջինիս համոզել են, որ ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը գտնվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուրջ ազդեցության տակ:

Յունկերին «Փաշինյանը» հայտնել է, իբր իրեն զանգահարել է Պորոշենկոն եւ ֆինանսական օգնություն խնդրել, «ինչը զարմանալի է, քանի որ իր երկիրն ավելի մեծ է, քան մերը»:

Այդուհանդերձ, հստակ նկատվում էր Հայաստանի ներքին փոփոխությունների նկատմամբ Եվրահանձնաժողովի նախագահի վերաբերմունքը հասկանալու եւ հեղափոխության մեջ եվրոպական հետք տեսնելու փորձը: Պրանկերները Փաշինյանի անունից շնորհակալություն են հայտնում օժանդակության համար, ինչին Յունկերը ընդհանրապես չի անդրադառնում: Ինչպես Ջոնսոնի հետ զրույցի ընթացքում, այստեղ եւս Վովանն ու Լեքսուսը անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին: Պրանկերները հայտնել են նոր իշխանությունների դեմ «ռուսական դիմադրության» մասին: Դրան ի պատասխան Յունկերը նշել է, որ Եվրոպան չի ցանկանում, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները վատթարանան:

Յունկերի հետ քննարկվել է նաեւ Իրանի եւ «վեցնյակի» միջեւ կնքված միջուկային գործարքը, որից դուրս գալու մասին նախօրեին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Յունկերը հաստատել է, որ գործարքի մասնակից «եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, ինչպես եւ հենց ինքը Եվրամիությունը, շարունակելու են հավատարիմ մնալ գործարքին»: Նա նաեւ նշել, որ Թրամփը չի գիտակցում, թե ինչ է կատարվում, եւ որ իրենք ստիպված են «կրկին ու կրկին բացատրել պարոն Թրամփին, թե որն է աշխարհի կարգը»:

Այսպիսով, ՀՀ վարչապետի ընտրությունից մեկ օր անց ռուս պրանկերները հանգամանորեն տեղյակ էին հետհեղափոխական Հայաստանի նկատմամբ Եվրոպայի պաշտոնական դիրքորոշումից: Ռուսաստանում տեղյակ էին նաեւ Եվրոպայի՝ միջուկային գործարքի վերաբերյալ դիրքորոշումից: Ցավալի է, սակայն, որ դրա մասին տեղյակ չէր Նիկոլ Փաշինյանը, որի անունից նրանք խոսել էին Յունկերի հետ, ինչպես նաև այն, որ եվրոպացի պաշտոնյան այդպես էլ չհասկացավ, որ հեռախոսազրույցը ՀՀ վարչապետի հետ չէր:

Տպել
4626 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին