Արդեն. «Արդարությունը» գնում է փլուզման   

21/07/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 19-ի համարում

«Արդարություն» խմբակցության ուրբաթօրյա հայտարարությունը, որտեղ արձանագրված էր, որ Սահմանադրության նախագծին առնչվող ընդդիմության առաջարկություններն ընդունելու դեպքում ընդդիմությունը պատրաստ է ոչ միայն համագործակցել կոալիցիայի հետ, այլ նաեւ ներկայացնել սահմանադրական այլ առաջարկներ եւս, է՛լ ավելի է  խորացրել ներդաշինքային տարաձայնությունները։ Այս օրերին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը քննարկում է եւ առաջիկա մեկ-երկու օրերին կհրապարակի իր հայտարարությունը, որի նախնական տեքստում ասված է, որ եթե «Արդարություն» դաշինքը չվերենայի իշխանությունների հետ քաղաքական համաձայնության գնալու իր մարտավարությունը, եթե վճռական «ո՛չ» չասի սահմանադրական բարեփոխումների այս իմիտացիոն գործընթացին, «Հանրապետություն» կուսակցությունը վերանայելու է «Արդարություն» դաշինքի կազմում իր մնալու նպատակահարմարությունը։

Ի դեպ, «Հանրապետություն» կուսակցությունում գերակա է այն կարծիքը, որ «Արդարություն» դաշինքում շատ լավ էլ հասկանում են, որ որդեգրելով նմանօրինակ քաղաքականություն՝ դաշինքն ինքնակամ տեղավորվում է իշխանությունների գրած այն հոդվածի տակ, որի անունը «կառուցողական ընդդիմություն» է։ «Հանրապետությունում» վստահ են, որ դաշինքի լղոզված վարքագիծը պայմանավորված է Ստեփան Դեմիրճյանի վրա դաշինքի անդամ որոշ կոմֆորմիստ պատգամավորների  ունեցած ազդեցությամբ. «Առաջիկա մեր հայտարարությունն արձանագրելու է, որ «Արդարություն» դաշինքի նիստում ընդունված հայտարարության քաղաքական հետեւանքը լինելու է Ռոբերտ Քոչարյանի իշխանության լեգիտիմացումը, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը նման գործընթացի չի մասնակցում։

Եթե դաշինքը չվերանայի իր մոտեցումները, ապա մենք կվերանայենք մեր կուսակցության ներկայության նպատակահարմարությունը «Արդարություն» դաշինքի կազմում։ Մենք չենք կարծում, որ դաշինքում չեն հասկանում, թե ինչ են անում. այնտեղ գործիչներ կան, օրինակ, բացարձակ կոմֆորմիստ Շավարշ Քոչարյանը, որի թուլություններն իշխանությունները հրաշալի օգտագործում են։ Որեւէ մեկին չի հետաքրքրում այն հարցը, թե այդ ո՞ւմ հետ է Շավարշ Քոչարյանը գնում քաղաքական համաձանության՝ այն իշխանության հետ, որն ապրիլի 12-ին իր վրա զենքի գո՞րծ էր սարքում։ Պարոն Քոչարյանին չէր խանգարի նաեւ հիշել, որ իր ակտիվ միջամտությամբ, իբր, բարեփոխվեց նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որի արդյունքում փակվեց «Ա1+»-ը։

Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին, ապա վերջինս կողմնակից է ստատուս-քվոն պահպանելու, իսկ դա նշանակում է գործող  ռեժիմի պահպանում»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներից մեկը, որը մինչեւ կուսակցության պաշտոնական հայտարարության հրապարակումը չի ցանկանում հանդես գալ անվանապես։ Ի դեպ, «Հանրապետություն» կուսակցությունը դեռ երեկ պետք է ընդուներ իր հայտարարությունը, որի հաջորդ քայլը պետք է լինի այդ կուսակցության երեք պատգամավորների՝ Արամ Սարգսյանի, Ալբերտ Բազեյանի եւ Սմբատ Այվազյանի մանդատները վայր դնելը, սակայն կուսակցության ներսում եւս որոշակի մարտավարական անհամաձայնություններ կան։

Մասնավորապես, Ալբերտ Բազեյանը, որը մասնակցել է կուսակցության վերջին քաղխորհրդի նիստին, պաշտպանում է «Արդարություն» դաշինքի տեսակետն ու այն կարծիքին է, որ պետք է սպասել մինչեւ հուլիսի 20-ը, երբ Վենետիկի հանձնաժողովը կուղարկի նախագծի վերաբերյալ վերջնական եզրակացություն, որից հետո նոր միայն որոշել ընդդիմության քաղաքական քայելը։ Արամ Սարգսյանը, որը սկզբունքորեն կողմ է այլեւս իր կուսակցությունը տեսնել «Արդարություն» դաշինքից դուրս, բայց եւ կարծում է, որ նա՛խ «Հանրապետությունը» պետք է առաջիկայում հստակեցնի իր քայլերի հաջորդականությունը, որը պետք է իրականացնի դաշինքից դուրս գալուց հետո, որից հետո նոր միայն դիմի նման կտրուկ քայլի։

Իսկ կուսակցության մյուս պատասխատանու գործիչը՝ Սմբատ Այվազյանը, կողմ է շատ ավելի վճռական գործողությունների. իրենց սկզբունքային մոտեցուները՝ որեւէ պարագայում չհամագործացկել իշխանությունների հետ, չընդունվելու դեպքում դուրս գալ դաշինքից, վար դնել պատգամավորական մանդատներն ու ժողովրդին ոտքի հանել։ Կուսակցությունում առկա այս երեք մոտեցումներն էլ, որոնցից յուրաքանչյուրը «Հանրապետությունում» ունի իր կողմնակիցները, առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կբերվեն ընդհանուր հայտարարի, ու «Հանրապետությունը» կներկայացնի դաշինքից դուրս գալու իր առաջին հայտը. «Եթե «Արդարություն» դաշինքը գնում է իշխանությունների հետ քաղաքական կեղծ համաձայնությունների, մեր խնդիրը պետք է լինի դեմ դուրս գալ իմիտացիոն այդ համաձայնությանն ու ժողովրդի հետ միասին ստեղծել հասարակական համաձայնություն»-, ասում է կուսակցության քաղխորհրդի անդամ մեր զրուցակիցը։

«Արդարություն» դաշինքում, բնականաբար, տեղյակ են «Հանրապետությունում» առկա բողոքական տրամադրություններին եւ ասում են, որ այդ կուսակցությունն ազատ է իր որոշումների մեջ։ Ավելին, դաշինքի անդամներից մեկը, որին խիստ զարմացրել է «Հանրապետություն» կուսակցության անզիջում դիրքորոշումը, խորհուրդ է տալիս այդ կուսակցությանը հարցնել, որ եթե իրենք դեմ են իշխանությունների հետ որեւէ կոմպրոմիսի, այդ ինչո՞ւ էին դաշինքի նիստում առաջարկում դիմել ոչ լեգիտիմ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս լուծարի Ազգային ժողովը։

Այսպիսով, ինչ բովանդակության հայտարարություն էլ ընդունի «Հանրապետություն» կուսակցությունը, դրանից «Արդարություն» դաշինքն իր որոշումը չի վերանայելու. «Նրանք ազատ են իրենց ցանկացած որոշման մեջ։ Մենք չենք կիսում նրանց այն գնահատականը, որը եթե կոալիցիան ընդունի Սահմանադրության նախագծի վերաբերյալ մեր առաջարկները, դա կնշանակի համագործակցություն իշխանությունների հետ։ Հակառակը, դա կնշանակի, որ իշխանությունները մեր ճնշման եւ պարտադրանքի տակ ընդունեցին այդ առաջարկները»-, ասում է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը։ Ինչեւէ, եւս մեկ-երկու օր ու պարզ կդառնա թե՛ «Հանրապետություն» կուսակցության վճռականության իրական արժեքն ու թե՛ «Արդարություն» դաշինքի հետագա ճակատագիրը։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3024 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել