Ֆրանսիայից ֆուտբոլի ԱԱ-ում հաղթանակների թվով առաջ է 3 թիմ. ովքեր են նախորդ չեմպիոնները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների հաղթողների շարքում կարող էր ավելանալ նոր թիմ: Հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած ԱԱ 2018-ի եզրափակչում, սակայն, Խորվաթիան չկարողացավ իր անունն ավելացնել բաղձալի գավաթը նվաճած երկրների ցանկում: Իսկ Ֆրասիայի հավաքականը, 4:2 պարտության մատնելով խորվաթներին, դարձավ այն ընտրանիներից մեկը, որոնք 1-ից ավելի անգամ են հաղթել այս մրցաշարում:

Ֆրանսիայի համար սա 2-րդ չեմպիոնությունն էր, եւ այդ ցուցանիշով թիմը հավասարվեց Ուրուգվային եւ Արգենտինային: Այս 3-ին կրկնակի գերազանցում են Իտալիան ու Գերմանիան, որոնք հաղթող են դարձել 4-ական անգամ: Իսկ ամենից շատ տիտղոսներն ունի Բրազիլիան՝ 5:

Աշխարհի առաջնության նախորդ չեմպիոններն են.

1930 թ. Ուրուգվայ

1934 թ. Իտալիա

1938 թ. Իտալիա

1950 թ. Ուրուգվայ

1954 թ. Գերմանիա

1958 թ. Բրազիլիա

1962 թ. Բրազիլիա

1966 թ. Անգլիա

1970 թ. Բրազիլիա

1974 թ. Գերմանիա

1978 թ. Արգենտինա

1982 թ. Իտալիա

1986 թ. Արգենտինա

1990 թ. Գերմանիա

1994 թ. Բրազիլիա

1998 թ. Ֆրանսիա

2002 թ. Բրազիլիա

2006 թ. Իտալիա

2010 թ. Իսպանիա

2014 թ. Գերմանիա

Եվ իհարկե 2018 թ. Ֆրանսիա

Նախորդ անգամ Ֆրանսիան չեմպիոն է դարձել 1998 թ., երբ մրցաշարն անցկացնում էր սեփական հարկի տակ: Դիդյե Դեշամը, որը ֆրանսիացիներին առաջնորդեց 2-րդ չեմպիոնությանը, այն ժամանակ հանդես էր գալիս հավաքականում: Նա դարձավ ֆուտբոլի պատմության 3-րդ անձը, որը կարողացել է աշխարհի չեմպիոն դառնալ ե՛ւ որպես ֆուտբոլիստ, ե՛ւ որպես մարզիչ: Նման հաջողության են հասել նաեւ Մարիո Զագալոն (Բրազիլիա) եւ Ֆրանց Բեկենբաուերը (Գերմանիա): 1998-ի եզրափակչին մասնակցել է ծագումով հայ 2 ֆուտբոլիստ՝ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը:

Բրազիլիայի՝ 2002 թ. չեմպիոնությունից հետո Ֆրանսիան դարձավ առաջին ընտրանին, որը չեմպիոն դարձավ փլեյ-օֆ փուլերում ոչ մի անգամ լրացուցիչ ժամանակում չխաղալով:

Այս առաջնությունում յուրահատուկ նվաճման հասավ թիմի հարձակվող Կիլիան Մբապեն, որը նույնիսկ ծնված չի եղել, երբ Ֆրանսիան առաջին անգամ դարձել է չեմպիոն: Նա ծնվել է 1998 թ. դեկտեմբերի 20-ին, իսկ ԱԱ եզրափակիչը, որում նրա երկրը 3:0 հաղթել է Բրազիլիային, տեղի է ունեցել նույն տարվա հուլիսի 12-ին: Նա «Լուժնիկիում» խփեց իր թիմի 4-րդ գոլը՝ դառնալով ԱԱ եզրափակիչներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից 2-րդը: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն ֆուտբոլի արքա Պելեին: Մբապեի 20-ը դեռ չի լրացել, իսկ 1958-ին Շվեդիայի դեմ եզրափակչում, որում «սելեսաոն» հաղթել է 5:2, Պելեն 17 տարեկան է եղել:  

Աշխարհի հաջորդ առաջնությունը անցկացվելու է Կատարում: Այն կայանալու է 2022 թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: ԱԱ 2018-ի ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիին է հանձնել մրցաշարի կազմակերպչի դերը:

Տպել
1093 դիտում

Նաիրա Զոհրաբյանը ԿԳՆ-ի վերաբերյալ տարածել է սուտ տեղեկություններ. ԿԳՆ

Դավիթաշեն վարչական շրջանի 5/7 ընտրատեղամասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք

Երեւանյան ընտրատեղամասերի մեծ մասում հաղթանակ է տանում «Իմ քայլը» դաշինքը

Էրեբունու 10/36 ընտրատեղամասում մեծ առավելությամբ առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

Ժամը 20-ի դրությամբ դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը

Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքը 77.88 տոկոս է հավաքել. նախնական արդյունքներ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին կարող եք հետեւել օն-լայն ռեժիմով, ժամը 24-ից ԿԸՀ հաշվիչը կմիանա

Ավան վարչական շրջանի 1/09 տեղամասում սկսվեց ընտրությունների արդյունքների հաշվարկը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցել ընտրություններին

Օրվա ընթացքում կրկնակի քվեարկության ընդհանուր առմամբ 16 դեպք է գրանցվել, գաղտնիության խախտման՝ 7

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը