Էներգետիկ ոլորտով լրջորեն զբաղվում ենք, վարչապետից հատուկ հանձնարարական ունենք. Սանասարյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին:

Հարցերը տարաբնույթ են՝ սկսած ծառայության աշխատանքի բնույթից, աշխատողների քանակից, մինչեւ անհատական խնդրանքներ:

Դավիթ Սանասարյանը, պատասխանելով հարցերից մեկին, նշեց, որ առաջիկա օրերին ծառայությունը ստուգումներ է անցկացնելու Էջմիածին քաղաքում, այնտեղից ահազանգերը բազմաթիվ են: Մի քանի օրից ստուգումները հասնելու են նաեւ Աբովյան քաղաք, այնուհետ՝ Գյումրի:

Ըստ վերահսկողական ծառայության պետի, իրենք ունեն սուղ միջոցներ ու փոքր աշխատակազմ, աշխատում են օրնիբուն՝ հասցնելու համար զբաղվել բոլոր ահազանգերով: Սանասարյանի վստահեցմամբ, իրենց ուղղված բոլոր նամակները կարդացվում են, իրենք զբաղվում են բոլոր ստացված ահազանգերով, ցանկացած խնդրի մասին՝ հասցեագրված իրենց, նամակ կարելի է թողնել Բաղրամյան 26-ի նամակագրության բաժնում:

Օգտատերերից մեկն իր հարցում խնդրում էր զբաղվել էներգետիկ ոլորտի խնդիրներով եւս: Իպատասխան, Դավիթ Սանասարյանը նշեց, որ հենց այդ ոլորտն իրենց ուշադրության կենտրոնում է. «Էներգետիկ ոլորտով զբաղվում ենք լրջորեն: Ի դեպ, մեր պետական պարտքի մեծ մասը հենց էներգետիկ ոլորտում է գոյացել: Մենք ունենք նաեւ վարչապետից հստակ հանձնարարական՝ պարզելու համար, թե այս տարիների ընթացքում ինչպես է գոյացել ՀՀ պետական պարտքը»,-ասաց նա:

Հարց էր հնչել նաեւ Դավիթ Սանասարյանի հրաժարականի մասին մամուլում շրջանառվող լուրերի իսկությունից, որին վերջինս պատասխանեց. «Ես այն պահին եմ հրաժարական տալու, երբ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնմ։ Ես խոստացել եմ եւ անում եմ իմ աշխատանքը։ Հասկանում եմ, որ տարբեր ուժեր իրականացնում են հակաքարոզ։ Ուրախ երազներ տեսեք, բայց երազում էլ մի հավատացեք, որ ձեր երազանքներն իրականություն են դառնալու»,– նշեց նա:

Տպել
3682 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը