Շինարարական. էքսպանսիան շարունակվում է

26/07/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 22-ի համարում

«40 տարի ի վեր մեր բակը եղել է բարեկարգ, կանաչապատ եւ գեղեցիկ, այժմ հակասանիտարական վիճակ է, հատվել են ծառերը եւ խաղողի վազերը: Բակն անմխիթար վիճակում է, երեխաները զրկվել են բակ իջնելու հնարավորությունից: Փորձ է կատարվում բակի կենտրոնի փոքր հողակտորում կառուցել եւս մեկ բարձրահարկ շենք, որը զրկելու է բոլորիս բակ ունենալու հնարավորությունից: Մեր շենքերը զրկվում են արեւի լույսից, իսկ միջշենքային տարածքը չի համապատասխանում ոչ մի նորմի, անվտանգության, սանիտարական, հրշեջ մեքենաների մոտեցմանը»: Նամակի հեղինակները Թումանյան 19 եւ 21 շենքերի (նախկին «Հեքիաթ» սրճարանի շենքը) 60-ից ավելի բնակիչներ են, որոնք այս կես տարում հասցրել են դիմել բոլոր հնարավոր ատյաններին, հիմնականում պատասխաններ չեն ստացել եւ այժմ ճարահատ դիմել են մարդու իրավունքների պաշտպանին:

Թումանյան 19 եւ 21 հասցեում գտնվող 6 եւ 7 հարկանի այս երկու շենքերը մնացել են քաղաքի կենտրոնի վրա աչք դրած սեփականատերերի շինարարական աքցանում՝ մի կողմից սպորտկոմիտեի շինարարությունն է, մյուս կողմից՝ Հյուսիսային պողոտայի: Իսկ երբ երկու շենքերի կոկիկ ու բարեկարգ բակն են մտցրել հերթական հող փորող մեքենան, բնակիչները խուճապի են մատնվել: Պարզվել է, որ քաղաքի կենտրոնը մի մեծ, շինարարական հրապարակ դարձրած անձինք որոշել են վերջին 30 մետրն էլ խլել Թումանյան 19 եւ 21 շենքերի բնակիչներից: Մինչ բնակիչները փորձել են տարբեր դռներ թակել եւ ապացուցել, որ այդ հատվածում հնարավոր չէ նոր շենք կառուցել, քանի որ դա հակասում է շինարարական, անվտանգության, բարոյականության բոլոր նորմերին, Երեւանի քաղաքապետարանը հերթական խայտառակ որոշումն է կայացրել եւ բնակիչների աչքը խոթել:

Քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Մարգարյանը նրանց գրավոր պատասխանել է, որ Լալայանց եւ Աբովյան փողոցների միջեւ ընկած տարածքից 300 ք/մ քաղաքապետի 28.12.04թ. որոշմամբ տրամադրվել է «Սանկտ-Պետերբուրգի Արտաքին կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի Երեւանի մասնաճյուղին», արդեն կնքվել է հողի վարձակալության պայմանագիր, անշարժ գույքի գրանցում է կատարվել, հունիսի 9-ին ճարտարապետական առաջադրանք է տրվել նրանց, եւ այժմ աշխատանքներ են գնում շինարարության նախագծի վրա: Այս արհամարհական տեղեկատվությունից հետո քաղաքապետարանի ոչ մի պաշտոնյա հարկ չի համարել ընդունել բողոքող բնակիչներին՝ ինչ-որ քարտուղարուհիներ նրանց անընդհատ պատասխանել են՝ ձեր հարցը փակված է:

Նամակի հետքերով նշված տարածք մեկնած օմբուդսմենի արագ արձագանքման խումբը խայտառակ տեսարանի է ականատես եղել՝ շինարարական ու կենցաղային աղբը համաճարակի վտանգ է ստեղծել, բակում երեխաներն այլեւս չեն կարող խաղալ՝ դա պարզապես հնարավոր չէ: Փոքրիկ բակը, որ «սպասարկում է» ոչ միայն երկու բնակելի շենքերին, այլեւ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին, շուտով կծառայի նաեւ սպորտկոմիտեի 14 հարկանի նորակառույցին ու Լալայանց փողոցի (Հյուսիսային պողոտա) վրա կառուցվող հսկայական թ-աձեւ, 12-հարկանի էլիտար շենքին, իսկ առաջիկայում նաեւ Սանկտ-Պետերբուրգի համալսարանին: Եթե առաջին երկու շենքերի դեմ բնակիչները չեն էլ համարձակվել պայքարել եւ դա ընդունել են որպես տարերային աղետ, ապա վերջինի դեպքում նրանց համբերությունը հատել է:

Բնակիչներից տեղեկացանք, որ համալսարանի կառուցման դեմ պայքարել է նաեւ Ստանիսլավսկու թատրոնի ղեկավարությունը, սակայն ոչ մի արդյունքի չի հասել: Թումանյան 19 շենքի բնակչուհի Հռիփսիմե Խուդոյանը՝ մտավորական մի կին, մեր զրույցում ասաց, որ վերջին 10-15 տարում միշտ հնարավորություն են ունեցել մեկնելու Հայաստանից՝ չեն գնացել, քանի որ սիրում են հայրենիքը, բայց հիմա իրենց ստիպում են վաճառել տները, թողնել ու հեռանալ Հայաստանից: «Մի՞թե կարելի է Կենտրոնի ամեն սանտիմետրն օգտագործել, ինչպե՞ս են այստեղ ուզում նոր շենք կառուցել՝ չէ՞ որ այդ համալսարանը ո՛չ ծառ տնկելու հնարավորություն է ունենալու, ո՛չ ավտոմեքենա կայանելու»:

Սակայն նորօրյա շինարարները ծառ տնկելու, ինֆրաստրուկտուրա կառուցելու, բնակիչների անվտանգության եւ բարեկեցության նման թիթիզ բաների մասին մտածելու ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ ժամանակ՝ նրանք փող են աշխատում եւ զբաղված են միայն սպասվելիք եկամուտների հաշվարկով: Բնակիչները ճշտել էին, որ 6 հարկանի համալսարանի միայն առաջին երկու հարկն է ուսումնական նպատակներին ծառայելու, մնացած հարկերը լինելու են բնակելի: Եվ դա պատահական չէ, քանի որ Թումանյան փողոցի մեկ քառակուսի մետր բնակելի տարածքն այսօր հազար եւ ավելի դոլար արժե:

Վերջին 15 տարում ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին մենք, փաստորեն, մեծ հաջողություններ չկարողացանք արձանագրել, թվում էր՝ սեփականության իրավունքի ամրապնդումը, սեփականատերերի շահերի պաշտպանությունը միակ ռեալ հաջողությունն է, որին հասել ենք այս տարիներին, սակայն պարզվեց՝ դա էլ միֆ է: Իրականում՝ պաշտպանված են միայն այն սեփականատերերի իրավունքները, որոնք սերտաճած են իշխանության հետ եւ իրենց աջակցությունն են բերում վարչախմբի գոյատեւմանը: Շարքային քաղաքացիների սեփականության իրավունքի ոտնահարումը մեզանում դարձել է խիստ առօրեական եւ բոլորին ձանձրացրած թեմա:

Արմինե Օհանյան

Տպել
1082 դիտում

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին