Ասուլիս. ոչ մի փոփոխություն

26/07/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 22-ի համարում

Վարշավայում այս տարվա ապրիլին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ունեցած վերջին հանդիպումից  ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում ակնհայտորեն ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել: Թե ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել, արդյոք այն էական նշանակություն եւ ազդեցություն կունենա բանակցային գործընթացի շարունակության եւ  հարցի կարգավորման վրա, կամ ընդհանրապես փոփոխություն տեղի է ունեցել, թե ոչ,  այս պահին թերեւս ոչ ոք չի կարող ասել: Սակայն, որ ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում  եւ  պահվածքում  որոշակի փոփոխություն այնուամենայնիվ  նկատվում էր տարածաշրջան կատարած նրանց վերջին այցելության ժամանակ, կարծում ենք, միանշանակ է:

Սակայն մինչ հանրությունը կհասցներ մարսել համանախագահների  կողմից Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում արված ամենատարբեր հայտարարությունները, կամ միգուցե դրանց ճշմարտացիությունն ու հիմնավորվածությունը վերլուծելու համար պարզապես կսպասեր՝ տեսնելու համար, թե ի վերջո ինչ է տեղի ունենալու  օգոստոսի 27-ին Կազանում Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ, երեկ  ՄԱԱ-ում լրագրողների հետ  հանդիպեց ԼՂՀ ԱԳ նախարար Արման  Մելիքյանը՝ ասելու համար, որ բանակցային գործընթացում ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել, ոչ մի նոր բան չկա: Միակ  բանը, որ այս ընթացքում փոխվել է ԼՂ հակամարտության բանակցություններում, ըստ Արման Մելիքյանի, այն է, որ կողմերը  որոշել են մի կողմ թողնել կոշտ դիրքորոշումները եւ իսկապես վերադառնալ բանակցությունների:

Պետք է նշել, սակայն, որ սա իսկապես  լուրջ փոփոխություն է, քանի որ  հայտնի է, որ վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում բուն բանակցային գործընթացն իրականում ճահիճում էր, իսկ համանախագահների  բոլոր  ջանքերն ուղղված էին զուտ գործընթացը ինչ-որ  ձեւով փրկելուն եւ բանակցությունների իմիտացիան պահպանելուն: Եւ եթե հենվենք ԼՂՀ ԱԳ նախարարի այն հայտարարության վրա, որ բանակցություններում տեղի ունեցած միակ փոփոխությունն այն է, որ  կողմերը որոշել են վերսկսել բանակցային գործընթացը, ապա կարելի է  նաեւ հասկանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  վերջին  ոգեւորությունը: Ի տարբերություն համանախագահների, սակայն, այս կապակցությամբ ո՛չ  ԼՂՀ եւ ո՛չ էլ Հայաստանի պաշտոնյաների  մոտ ոգեւորություն չի նկատվում:

Իսկ Արման Մելիքյանը երեկ ոչ միայն ուրախ չէր նրա համար, որ բանակցությունները վերսկսվել են, այլեւ տպավորությունն այնպիսին էր, որ իր առաջ խնդիր ուներ  համանախագահների  թողած ոգեւորությունը սառեցնելու: Նա ասուլիսի ընթացքում բազմաթիվ անգամ «ամենայն պատասխանատվությամբ» կրկնեց, որ հակամարտության կարգավորման սկզբունքները դեռեւս ձեւավորված չեն, անդրադարձավ նրան, որ ոչ մի փաստաթղթի մասին էլ այս պահին խոսք չի գնում, եւ հատուկ հիշեցրեց, որ համանախագահներից մեկը հայտարարեց, որ հակամարտությունը կարող  է կարգավորվել ինչպես մեկ, այնպես էլ հարյուր տարվա ընթացքում: Այսպիսով ակնհայտ է, որ Ղարաբաղում  բանակցությունների վերսկսման մասին լուրը դժկամությամբ է ընդունվել:

Այս փաստը նշանակում է, որ նոր- նոր  վերսկսվող բանակցությունների հիմքը եւ հարցի կարգավորման դեռեւս չձեւավորված, սակայն բանակցությունների արդյունքում  ձեւավորվելու հավանականություն ունեցող  սկզբունքները ձեռնտու չեն Լեռնային Ղարաբաղին: Պետք է նկատել, որ Արման  Մելիքյանը երեկ նաեւ անուղղակիորեն  ակնարկեց այդ մասին: Այն հարցին, թե առաջիկայում բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորություն ԼՂՀ իշխանությունները տեսնում են, թե ոչ, ԼՂՀ ԱԳ նախարարը  պատասխանեց.

«Մենք այդ հնարավորությունը տեսնում ենք, բայց չենք բացառում, որ դա կարող է տեղի չունենալ: Բոլոր դեպքերում մեզ համար բանակցությունների սեղանին նստելն ինքնանպատակ չէ, մենք պետք է իսկապես տեսնենք, որ այդ բանակցությունները միտված են արդյունք ստանալու, եւ այդ բանակցությունների ընթացքում կհարգվեն բոլոր ներգրավված կողմերի շահերը»: Արման  Մելիքյանի այս պատասխանը ոչ այլ ինչ է, քան դժգոհություն ներկայիս  բանակցություններից: Սակայն բոլոր դժգոհություններով  հանդերձ ԼՂՀ ԱԳ նախարարը բոլորովին էլ չի կիսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, թե բանակցությունների արդյունքում այն, ինչ կարող էր ստանալ հայկական կողմը 1998 թվականին, այլեւս հնարավոր չէ ետ  բերել: Երեկ, երբ Արման Մելիքյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու նա չի կիսում այդ տեսակետը,  թերեւս ակնկալելով համապատասխան  հիմնավորում լսել, ստացան ընդամենը հետեւյալ պատասխանը. «Դա իմ համոզմունքն է»: 

Հ.Գ. Արման Մելիքյանին երեկ նույնպես տրվեց ԼՂՀ-ի կարգավիճակի հանրաքվեի մասին հարցը` եթե հանրաքվեի տարբերակը մտնի հակամարտության կարգավորման սկզբունքների մեջ, ինչպիսի՞ն կլինի Լեռնային Ղարաբաղի արձագանքը, որին արտգործնախարարը հրաժարվեց պատասխանել: Սակայն  նա հաստատեց, որ  հանրաքվեի  հարցն այսօր քննարկվում է, եւ ինքը նման բան հայտարարած միակ պաշտոնյան է: 

Աննա Հակոբյան

Տպել
4123 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց