Հնդկաստան բուժման է մեկնում հինգ զինվորական. նրանց ընդունել է Գարեգին Բ-ն

Հուլիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր ժամանակահատվածներում ռազմական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ստացած հինգ զինվորականի` կապիտան Միքայել Սարգսյանին, կապիտան Գնել Համբարձումյանի, զորացրված ժամկետային զինծառայողներ Նարեկ Մարուքյանին, Կարեն Համբարձումյանին եւ Գրիգոր Հովհաննիսյանին, ովքեր առաջիկա օրերին կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումը:

Ինչպես հայտնում են Մայր աթոռի մամուլի ծառայությունից, դեռեւս հունիսի 16-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպել էր ծանր վիրավորում ստացած 15 զինվորականի հետ, ովքեր պրոթեզավորման նպատակով անհրաժեշտ զննության էին ենթարկվել Նորին Սրբության հրավերով Հայաստան ժամանած Գերմանիայի առաջատար «Օթթոբոք» կլինիկայի Հնդկաստանի մասնաճյուղի օրթոպեդ-վնասվածքաբանների կողմից։

Հանդիպման սկզբում ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայցեց Նորին Սրբության օրհնությունը հայրենյաց պաշտպաններին:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, քաջարի ծառայության համար իր գնահատանքն ու օրհնությունը բերելով զինվորականներին, ընդգծեց, որ նրանք ամբողջական նվիրումով իրենց պարտք են մատուցել Հայրենիքին, պաշտպանել հայ ժողովրդին եւ անառիկ պահել երկրի սահմանները:

Հայոց Հայրապետը հաստատեց, որ Հայրենիքին հայրենասիրությամբ ու նվիրումով ծառայելու ոգին է հայ ժողովրդին մշտապես հաղթանակներ պարգեւել, ապահովել երկրի խաղաղությունն ու բնականոն զարգացումը, հնարավորություններ ընձեռել իրականություն դարձնելու հայորդիների երազանքները:

Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ երիտասարդները միեւնույն ոգով կշարունակեն անձնվիրաբար ծառայել Հայրենիքին եւ իրենց ազգաշեն գործերով կնպաստեն հայ ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի կերտմանը:

Անդրադառնալով արտերկրում նրանց բուժման կազմակերպմանը` Նորին Սրբությունը հաստատեց, որ դա նվազագույնն է, որ Հայոց Եկեղեցին կարող է անել քաջարի զինվորականների համար ի դիմաց իրենց անձնազոհ նվիրյալ ծառայության:

Իրենց հերթին զինվորականները եւս երախտագիտություն հայտնեցին Վեհափառ Հայրապետի հոգածու վերաբերմունքի եւ ստանձնած խնամատարության  համար:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց նաեւ զինվորականների ծնողներին նման զավակներ կրթելու ու դաստիարակելու համար՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր հայորդի իր խոնարհումն է բերում քաջարի զինվորներին նրանց հերոսական ոգու համար:

Նորին Սրբությունը մաղթեց, որ Ամենակալ Տերն Իր հարատեւ օրհնության ներքո պահի արիասիրտ հայորդիներին, որպեսզի իրենց կյանքն ապրեն խաղաղության մեջ:

Հանդիպումը փակվեց Տերունական աղոթքով, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին:

Տպել
1312 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը