Վարչապետը Սանկտ Պետերբուրգում ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին, այցելել է Էրմիտաժ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Պուրակում վարչապետին դիմավորել են հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Նիկոլ Փաշինյանին մաղթել են հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ, որտեղ նրան դիմավորել է վերջինիս տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նիկոլ Փաշինյանն Էրմիտաժում հանդիպում է ունեցել մշակույթի մի խումբ գործիչների հետ, այնուհետև շրջայց կատարել:Նիկոլ Փաշինյանը մեծ պատիվ է համարել արվեստագետների հետ հանդիպումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանի և ՌԴ-ի միջև հարաբերությունները շարունակական զարգանան ու բարձրանան նոր մակարդակի: «Մեր հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի և կարծում եմ, որ դրանք հիմնված են հարուստ մշակութային կապերի վրա, որոնք գոյություն ունեն հայ և ռուս մշակութային գործիչների միջև: Այդ կապերը ոչ միայն պրոֆեսիոնալ են, այլև մարդկային. պրոֆեսիոնալ կապերն ամրապնդում են մարդկային կապերը և հակառակը: Մենք անհրաժեշտ ենք համարում մշակութային կապերի հետագա խորացումն ու կարևորում այն փաստը, որ Էրմիտաժում պահվում են հայկական հետք ունեցող բազմաթիվ ցուցանմուշներ»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի համար Սանկտ Պետերբուրգն ունի կարևոր նշանակություն. այստեղ ապրել, կրթություն են ստացել և գործունեություն ծավալել բազմաթիվ հայտնի հայեր: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մշակութային գործիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, մշակութային փոխգործակցությանը, Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմանը, ուսանողական ծրագրերի իրականացմանը, ճարտարապետական արժեք ունեցող շենքերի պահպանմանը, մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններին:Վերջինիս հետ կապված վարչապետն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ և տարօրինակ համարել այն, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է երրորդ երկրի հետ հարաբերություններով: «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ: Մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և Հայաստանն այժմ ցեղասպանությունների դեմ պայքարում առաջամարտիկներից մեկն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցեղասպանության հարցը մեր երկրի համար ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ցեղասպանության դեմ գլոբալ պայքարի հարց է: «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանի»,- ընդգծել է վարչապետը: Վարչապետը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: 
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է:

Տպել
2448 դիտում

Հայկական նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի 22-ից (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր․ որքա՞ն ունեցվածք ունի նա

Ուղարկեք ձեր CV-ները․ Փաշինյանը հայտնել է կադրային բանկ ստեղծելու մասին

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի