Երկրի հակառակ կողմը (2009-12-20)

24/07/2010 schedule19:06

սկիզբը` նախորդ համարներում 84. գովազդային ընդմիջում Նստած եմ, ուրեմն, ու մտածում եմ. հիմա՞ գրեմ այս գլուխը, թե` ավելի ուշ։ Շատ դժվար է որոշել այս հարցը, շատ դժվար է որոշել` երբ է գրելու պահը։ Մի քանի անգամ ֆիլմերում տեսել եմ, թե ինչպես են արեւմտյան գրողները աշխատում։ Նրանց համար ամեն ինչ պարզ է. պետք է այսինչ օրը, այսինչ ժամին վեպը պատրաստ լինի. ունենա այսքան բառ եւ հրատարակչին հանձնվի ժամը այսինչին։ Արեւմտյան գրողների մասին կարդալիս` իմանում ես, որ նրանցից ոմանք գրում են օրը հազար հինգ հարյուր բառ, ինչ-որ մեկը` երկու հազար բառ, էն երրորդը առավոտյան ժամը վեցից մինչեւ 11-ը գրում է, էն մյուսը գրում է կեսգիշերից մինչեւ ժամը չորսը։ Այսպես` ամեն օր։ Ու այսպես ստեղծվում է գրականություն. մեծ գրականություն։ Գրականություն ստեղծելը, գիրք գրելը աշխատանք է։ Արեւմուտքում ամեն ինչը աշխատանք է. գրողը գիտի, որ գրելու է այսքան բառ, ստանալու է այսքան հազար դոլար, այդ այսքան հազար դոլարով ապրելու է այսքան ժամանակ, այդ ընթացքում գրելու է հաջորդ գիրքը, որը հրատարակչին հանձնելու պահին ստանալու է այսքան հազար դոլար։ Ու այս մեկ-երկու քայլից հետո գրողը հասկանում է` ինքը կարո՞ղ է աշխատել այդ ոլորտում, թե ավելի լավ է իր համար ուրիշ աշխատանք փնտրի։ Այսպիսի տրամաբանությամբ, ավելի ճիշտ` սրա հետ հեռավոր նմանություն ունեցող տրամաբանությամբ հայ գրականություն ստեղծվել է խորհրդային մի կարճ շրջանում, ու այդ շրջանը տվել է իր արդյունքները։ Իսկ ընդհանրապես... Խեղճ Թումանյան, որ չգիտեր` էլ ումից պարտք խնդրեր իր ընտանիքի հոգսը հոգալու համար։ Խեղճ ժողովրդի խեղճ հանճար, ում երեխաներն ու կինը խոչընդոտ էին թվում իր առաքելության ճանապարհին։ Խեղճ ժողովրդի խեղճ մեծություն, ով ողջ կյանքը հայոց գրականության համար կռիվ տալով` ի վերջո պետք է խոստովանի, որ հայ գրականության մեջ այդպես էլ որեւէ ամբողջական գործ ստեղծված չէ։ Այս պրոբլեմը այսօր էլ գոյություն ունի։ Ինչո՞ւ. այս հարցի պատասխանը փակ շղթա է։ Կարելի է ասել` չկան հրատարակիչներ, որոնց համար գիրք տպելը շահութաբեր գործ կլինի։ Պոտենցիալ հրատարակիչներն ասում են` չկան ընթերցողներ, որ գիրք գնեն, փող ծախսեն ժամանակակից գրականություն գնելու վրա, ընթերցողներն ասում են` չկան հայ գրողներ, որոնց գրածը հետաքրքիր կլինի, գրողներն ասում են` ավա~ղ, թշվառ ես, ով հայ ժողովուրդ։ Հիմա էլ` գրողները հարցնում են. ինչո՞ւ կարելի է հարյուր դոլար տալ ամանորյա խոզի բուդին, որը ի վերջո հայտնվում է աղբանոցում կամ տասնյակ մարդկանց ստամոքսի խանգարման պատճառ դառնում, բայց չի կարելի տարին հարյուր, թեկուզ հիսուն դոլար ծախսել հայ գրողների, այս պահին ապրող կենդանի գրողների գրքեր ձեռքբերելու, որեւէ կենդանի գրողի արտադրանքը սպառելու վրա։ Թող լավը չլինի այդ գիրքը, այդ գիրքը վերջում էլի շպրտենք, ինչպես խոզի բուդն ու սալաթներն ենք դեն գցում։ Բայց փորձենք կարդալ, որպեսզի համոզված լինեք` լա՞վն է այդ հեղինակը, թե վատը։ Հիմա ամբողջ Հայաստանը մի վազք է սկսել բդի, չրի, բաստուրմա-սուջուխի ետեւից։ Բայց առաջարկում եմ մի պահ կտրվել այս առեւտրային վազվզոցից, առաջարկում եմ հետեւյալը. մեր Ամանորյա ծախսերի փողերից եկեք հինգ հազար դրամ, ընդամենը հինգ հազար դրամ դնենք մյուս գրպանում։ Մի մթերային խանութից մյուսը վազելիս մի պահ մտնենք գրախանութ ու այդ հինգ հազար դրամով գնենք որեւէ հայ գրողի գիրք։ Ոչ թե դասական, ոչ թե մահացած, այլ այս պահին կենդանի որեւէ հայ գրողի, բանաստեղծի գիրք։ Անունները մեծ հաշվով, այս պահին, այս փուլի համար էական էլ չեն։ Ուղղակի մտեք գրախանութ, տվեք վաճառողին հինգ հազար դրամ եւ խնդրեք ցույց տալ ժամանակակից հայ գրողների գրքեր եւ այդքան գումարի գիրք գնեք, նվիրեք ձեր մտերիմներին։ Մի՛ ափսոսացեք այդ գումարը։ Արեք էդ բանը, սիրելի ժողովուրդ, արեք` անկախ ձեր քաղաքական հայացքներից, անկախ ամեն ինչից։ Հինգ հազար դրամ տրամադրեք հայ գրողներին, հայ գրականությանը։ Ի վերջո, մեզնից յուրաքանչյուրը քայլ պետք է անի գրելը գրողի համար լավ աշխատանք, կենսական եկամուտների աղբյուր, ապրելու միջոց դարձնելու համար։ Ի վերջո, հնարավոր չէ լավ գրականություն ստեղծել գրելը որպես հոբի ունենալու պարագայում։ Գրականություն կարելի է ստեղծել միայն պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում։ Կոնկրետ լսարան ունեցող պրոֆեսիոնալ գործունեության։ Գրելը ոչ թե խաչակրություն պետք է լինի, այլ աշխատանք, սովորական աշխատանք։ Ու այդ աշխատանքը պետք է եկամուտ բերի, այսինքն` վճարվի։ Բայց օլիգարխների ու բարեգործների վճարներով գրականություն չի ստեղծվում, որովհետեւ չկա գրականություն առանց ընթերցողի, իսկ ընթերցողը այն մարդն է, ով վճարում է, պատվիրում է, ընտրում է գիրքը, գրողին, ստեղծագործությունը։ Սրանով, քավ լիցի, մենք ոչ մեկին լավություն չենք անում, սրանով մենք ինքներս մեզ ենք լավություն անում։ Սրանով մենք փոխում ենք ինքներս մեզ, սրանով մենք դաստիարակում ենք ինքներս մեզ, մեր հասարակությանը, մեր ապագան։ Սրանով մենք դառնում ենք ավելի ազատ, ավելի անհատական։ Սրանով մենք արժեքներ ենք ստեղծում եւ խրախուսում ենք արժեքների, բազմաշերտ արժեքների ձեւավորումը, արարումը։ Ես նյարդայնանում եմ, երբ Սարոյանի մասին Հայաստանում խոսում են այնպես, ինչպես խոսում են։ Իրականում Սարոյանը մեզ համար ոչ թե հպարտություն է, այլ ապտակ, որովհետեւ Սարոյանը պետք է լիներ ամերիկյան գրող, որպեսզի մի գրքի հոնորար ստանալով` ի վիճակի լիներ աշխարհի կեսը ոտքի տակ տալ։ Իրականում` Սարոյանը Հայաստանում, հայ ընթերցողի հույսին մնալու դեպքում չէր ունենա այդպիսի մակարդակի հասնելու ոչ մի հնարավորություն։ Իրականում` Սարոյանը Հայաստանում ապրելու դեպքում Ռափայել Պատկանյանի նման պետք է առեւտրով զբաղվեր` իր գրական գործունեությունը թողնելով կիսատ-պռատ, անկատար, անավարտ, եւ մահվան մահիճում պետք է բարբառեր` ավա~ղ, թշվառ ես, ով հայ ժողովուրդ։ Ի՞նչ է պետք Հայաստանում Սարոյան ունենալու համար, ի՞նչ է պետք հայերեն գրող Սարոյան ունենալու համար։ 100 հազար ընթերցող։ Աշխարհասփյուռ տասը միլիոն հայության մեջ հարյուր հազար ընթերցող։ Ուրիշ ոչինչ։ Այնպիսի ընթերցող, որ գիրք գնելու սովորություն ունենա, ժամանակ առ ժամանակ անջատի հեռուստացույցը ու կարդա, թե ինչ են գրում էս մեր ժամանակակից հայ գրողները, ինչ են մտածում։ Ընդ որում, սկզբում կարդա առանց որեւէ ակնկալիքի` ուղղակի հասկանալու, ուսումնասիրելու համար։ Կարդալուց հետո նստի, նամակ գրի իր կարդացած գրքի հեղինակին։ Գրի իր տպավորությունները` ոչ թե գովելու կամ փնովելու համար, այլ ուղղակի գրի, թե ինչն էր լավ, ինչն էր վատ, ինչը դուր եկավ իրեն, ինչը դուր չեկավ։ Կարճ ասած` դառնա գրողի պարտնյորը, գործընկերը, որ տվյալ դեպքում կոչվում է ընթերցող։ Դառնա հասցեատեր, որ գրողը իմանա, թե ում է գրում, իմանա, որ իր գրածը անապատում կանչողի ձայն չէ, որ իր ուղերձը հասցեատեր ունի։ Տարին հարյուր դոլար ծախսենք հայ գրողների գրքեր ձեռքբերելու համար։ Գիտեմ` դժվար է, գիտեմ` սուղ է, բայց դե խոզի բուդ առնում ենք, չէ՞։ Հետո դեն ենք գցում, չէ՞։ Եթե ոչ խոզի բուդը` գոնե մի հինգ հազար դրամի սալաթ, հաց, տոլմա ու չգիտեմ ինչ հաստատ աղբանոցն ենք լցնում։ Ամանորից առաջ հինգ հազար դրամ ծախսեք ժամանակակից, այսինքն` այսօր այստեղ` Հայաստանում ապրող որեւէ գրողի, մեկ-երկու գրողի գիրք ձեռքբերելու համար ու այդ գրքերը կարդացեք` թեկուզ հեռուստատեսային երկարատեւ գովազդային ընդմիջումների ժամանակ։ Բայց միայն ընթերցողով չէ։ Անցնենք հրատարակիչներին։ Մի հրատարակիչ էլ «Հայկական ժամանակն» է։ «ՀԺ»-ն, իհարկե, բավականաչափ գրական ստեղծագործություններ տպագրել է։ Բայց հիմա լրիվ ուրիշ գաղափար է հասունանում։ Ինչո՞ւ, օրինակ, «ՀԺ»-ի շաբաթ օրվա համարում մի ամբողջական էջ մշտապես չտրամադրել ժամանակակից հայ գրողներին։ Ավելի կոնկրետ` ամեն շաբաթ` մի գրողի, պայմանով, որ այդ էջում տպագրվեն նոր պատմվածքներ, բանաստեղծություններ, պոեմներ։ Ինչ հնարավոր է։ Ընդ որում, պետք է գործել բոլորովին այլ տրամաբանությամբ։ Խմբագրության ներկայացուցիչները իրենք պետք է զանգահարեն գրողներին, նրանցից փորձեն գնել, ուշադրություն դարձրեք` գնել պատմվածքներ, բանաստեղծություններ, պոեմներ։ Պայմանները պետք է հստակ լինեն. խմբագրությունը պետք է արձանագրի, որ այսինչ օրը ակնկալում է ստանալ այսքան նիշ ունեցող պատմվածք, կամ այսքան նիշ ունեցող բանաստեղծություններ։ Ընդ որում, պետք է գրողը տեղյակ լինի, որ գրաքննություն չկա, գրողը ազատ է գրել` ինչ ուզում է, ինչի մասին ուզում է, ում մասին ուզում է։ Պայմանով, որ ստեղծագործությունը պետք է տպագրվի հեղինակի լուսանկարով։ Այսպես ասում եմ, որովհետեւ երբեմն շատ գռեհիկ բաներ են գրում, բայց չեն ուզում, որ ընթերցողը իմանա, որ դրա հեղինակը հենց իրենք են։ Ինչեւէ. պատկերացրեք` ինչ լավ կլինի, որ այս մոտեցումը ընդունելի լինի բոլոր թերթերի համար։ Պատկերացրեք` մեր գրողները, իրենց տանը նստած, առաջարկը առաջարկի ետեւից են ստանում։ Իհարկե, կլինեն եւ մերժումներ` թե բա` մենք գրելու չունենք ձեր տուֆտա թերթի համար, բայց ոչինչ։ Սա նաեւ նորմալ է, որովհետեւ թերթը որեւէ մեկին լավություն չի անում իր այս առաջարկով, այլ ընդամենը ինքն իր շահերից է գործում, որովհետեւ ընթերցանության կուլտուրան ներդնելը երկրում օդ ու ջրի նման հարկավոր է նաեւ մամուլին` հեռանկարի իմաստով։ Կարճ ասած, եթե «Հայկական ժամանակը» այս առաջարկը ընդունում է, թող սկսի գործել։ Իհարկե, չի նշանակում, թե այս պրոցեսը պետք է տեղի ունենա միայն թերթի նախաձեռնությամբ. գրողներն իրենք էլ կարող են նախաձեռնություն ցուցաբերել, եթե հարմար են գտնում։ Երիտասարդ գրողներն էլ թող ոչ ոքի զանգին չսպասեն. գնան խմբագրություն եւ փորձեն ՎԱՃԱՌԵԼ իրենց պատմվածքները։ Բայց շարունակենք գաղափարի շարադրումը։ Կարելի է սահմանել նաեւ «Հայկական ժամանակի» տարեկան գրական մրցանակ, որի հաղթողին որոշեն ընթերցողները, ու մի որոշակի գումար հանձնվի հաղթողին, մրցանակակրին։ Չմտածեք հանկարծ, թե այս թելը «Երկրի հակառակ կողմի» համար եմ թելում։ Քավ լիցի` մրցանակաբաշխությունը սկսվում է 2009-ի հունվարի մեկից, եւ թերթի մեկ էջում տեղավորվող ստեղծագործությունների համար։ Եւ այդ մրցանակը պետք է լինի առնվազն 300 հազար դրամ։ Եթե հովանավորներ կգտնվեն, կամ թերթի հնարավորությունը թույլ տա, ուրեմն մրցանակաբաշխությունը կարելի է անել տարին երկու անգամ` տարվա առաջին կեսի եւ երկրորդ կեսի լավագույն ստեղծագործության համար։ Եթե ուրիշ հովանավորներ էլ կգտնվեն, կամ թերթի հնարավորությունները կմեծանան, կարելի է մրցանակաբաշխությունը դարձնել եռամսյա կամ ամենամսյա։ Բայց սա հետագայի գործ է։ Ինչ վերաբերում է իմ բուն գրելիքին` ախր այս առաջարկի շարադրումը ինչ-որ երկար ստացվեց։ Այսքան երկար չէի պլանավորել, բայց բառերի ու նիշերի նախատեսված թիվը կարծես լրանում է։ Ուրեմն` կշարունակեմ հաջորդ անգամ։ «Երկրի հակառակ կողմի» հաջորդ գլխում կպատմեմ իմ ճամփորդության ավարտի մասին։ Ասեմ, որ ճամփորդությունս բարեհաջող ավարտել եմ, իսկ թե դա ինչպես է տեղի ունեցել, այս անգամ չեմ ասի, որովհետեւ արդեն իսկ գրել եմ ավելի քան մեկ հազար չորս հարյուր բառ, այսինքն` թերթի մեկ էջի սահմանը լրացել է։ Այսինքն` արված է այսօրվա աշխատանքը։

Տպել
1162 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը