Աջակցենք Հայաստան ներգաղթած երեխաներին՝ ինտեգրվել մեր դպրոցներում. ԿԳ նախարար (տեսանյութ)

Վերջին շաբաթներին շատ են տեղեկություններն այն մասին, որ իրենց դպրոցներ վերադառնում են եւ ուսումնառությունը շարունակելու փաստաթղթեր են ներկայացնում արտասահմանից ներգաղթածների երեխաները՝ մեր հայրենակիցները: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Այդ առիթով նա կոչ-խնդրանք ունի՝ ուղղված դպրոցների տնօրեններին, աշակերտներին եւ նրանց ծնողներին, այն է՝ հնարավորինս աջակցել ներգաղթյալ ընտանիքների երեխաներին՝ դպրոցներում ինտեգրվելու համար.

«Իմ խնդրանքն է, որ առաջին հերթին դպրոցների տնօրեններն աջակցեն այս երեխաներին եւ նրանց ծնողներին, որպեսզի ներառումը շատ հեշտ լինի, խնդիրներ չառաջանան: Ի վերջո՝ վերադարձը սթրես է երեխաների համար, քանի որ նրանք շրջապատն են փոխում, միջավայր են փոխում, երկիրն են փոխում, դասավանդման մեթոդները եւ այլն: Վստահաբար, խնդիրներ կունենան տարբեր ծրագրերի, առարկաների հետ: Եվ մեր բոլորիս աշխատանքն է, որպեսզի վերադարձը հեշտ լինի նրանց համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նախարարը տնօրեններին հորդորել է, որ եթե նրանք ունեն փաստաթղթային խնդիրներ կամ դպրոցներում էլ չգիտեն՝ ինչպես անել այդ ձեւակերպումները, անպայման կապվեն մարզպետարաններում կրթության պատասխանատուների հետ, իսկ չստացվելու դեպքում՝ աշխատեն նախարարության հետ. «Ես զանգեր եմ ստանում Ռուսաստանից, որ երեխան, դիցուք, ավարտել է, 6-րդ դասարանը, զանգում են գյուղի դպրոցի տնօրենին, ասում են՝ երեխան չի կարող 7-րդ դասարան նստել: Այդպիսի բաներ մի արեք: Մենք շատ խիստ ենք լինելու էս դեպքերում: Ուղղակի խնդրում ենք աջակցել այդ երեխաներին, որպեսզի նրանք վերադառնան:

Ես հատուկ դիմում եմ աշակերտներին. էն երեխաները, որոնք արտասահմանից կգան ձեր դասարաններ, առավելագույնս աջակցեք նրանց: Օգնեք նրանց հայերեն սովորել, եթե նրանք ունեն հայերենի խնդիրներ, օգնեք նրանց տարբեր առարկաների դեպքում, եթե ունեն խնդիրներ: Եվ վստահեցնում եմ, որ կարճ ժամանակում նրանք այլեւս որեւէ խնդիր չեն ունենա, սթրեսի մեջ չեն ընկնի եւ շուտ կներառվեն ու կդառնան ձեր ընկերներն ու ընկերուհիները ձեր քաղաքում, ձեր գյուղում եւ Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Տպել
2619 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է