Կյանք փրկելու գինը չպետք է կյանք արժենա. ԵՄ-ն կոչ է անում մարդասեր լինել

20/08/2018 schedule12:25

Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրամիության Մարդասիրական օգնության եւ ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդեսը հանդես են եկել հայտարարությամբ:

Այդ մասին հայտնում են Երեւանում ԵՄ դեսպանության մամուլի ծառայությունից:

Բաղդադում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ռմբակոծման 150-ամյա տարելիցին՝ Եվրոպական միությունը հարգանքի տուրք է մատուցում հումանիտար օգնության ոլորտի աշխատողներին, որոնք  նվիրումով եւ իրենց կյանքը վտանգելով մարդասիրական օգնություն են տրամադրում աշխարհի տարբեր մասերում: Եվրոպական միության համար խիստ մտահոգության առիթ են հանդիսանում միջազգային իրավունքի բացարձակ հարգանքը, հումանիտար օգնության ոլորտում աշխատող անձանց ապահովությունն ու անվտանգությունն, ինչպես նաեւ նրանց անխոչընդոտ մուտքի ապահովումը կարիքի մեջ գտնվող անձանց մոտ:   

Հայտարարության մեջ ասված է. «Հակամարտության պայմաններում քաղաքացիական բնակչությունն է շատ անգամ ամենաթանկ գինը վճարում: Ու դեռ շարունակում են տեղի ունենալ հարձակումներ, այդ թվում՝ հումանիտար օգնության բնագավառի աշխատողների նկատմամբ:

Նախորդ տարվա ընթացքում նման հարձակումները խլել են քաղաքացիական եւ մարդասիրական աշխատողների կյանքեր՝ Աֆղանստանից մինչեւ Նիգերիա, ինչպես նաեւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից մինչեւ Եմեն: Բռնության այդ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են: Կյանք փրկելու գինը չպետք է կյանք արժենա:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում խոշոր հարձակումների զոհ է դարձել գրեթե 4400 հումանիտար աշխատող, որոնցից ավելի քան մեկ երրորդը՝ ենթարկվել է սպանության: Մարդասիրական համաշխարհային օրը հնարավորություն է, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք այս նվիրյալ մարդասերներին եւ հանդես գանք, որպես նրանց ապահովության ու անվտանգության ջատագովը:

Միջազգային մարդասիրական իրավունքի ներքո՝ հակամարտությունների բոլոր կողմերը պարտավորություն ունեն ապահովելու մարդասիրական աշխատողների անվտանգությունը եւ նպաստել անխոչընդոտ եւ կայուն մարդասիրական հասանելիության ապահովմանը, որպեսզի օգնությունը հնարավոր լինի հասանելի դարձնել դրա կարիքն ունեցող բոլոր անձանց:

Եվրոպական միությունը հումանիտար օգնության առաջատարն է աշխարհում. Հումանիտար օգնության սկզբունքների եւ Միջազգային մարդասիրական իրավունքի հարգանքի խթանումը շարունակում է պահպանվել միջազգային մակարդակով ներգրավվածության առանցքում»: 

Ընդհանուր տեղեկատվություն

Հակամարտության գոտիներում ներկա քաղաքացիական բնակչությունը սովորաբար սպանվում կամ վիրավորվում է նպատակային կամ անկանոն հարձակումների արդյունքում: Հակամարտությունների պատճառով ռեկորդային թվերի հասնող քանակով մարդիկ ստիպված են եղել փախչել իրենց տներից. ամբողջ աշխարհում բռնի տեղահանվել է 68.5 միլիոնից ավելի մարդ, նրանցից կեսը՝ 18-ից ցածր տարիքի երեխաներ:

2017 թվականին Եվրոպական միության կողմից մոբիլիզացվել է ավելի քան 2,43 միլիարդ եվրո հումանիտար օգնություն՝ շուրջ 80 երկրներում: Աջակցության զգալի մասն ուղղվել է հակամարտությունից տուժած բնակչության աջակցությանը Սիրիայի ներսում եւ հարեւան երկրներում ու շրջաններում գտնվող փախստականներին:

Եվրոպական միությունը շարունակաբար աջակցել է երկարատեւ հակամարտությունների հետեւանքով տեղահանված անձանց՝ Աֆղանստանից մինչեւ Կոլումբիա եւ Աֆրիկյան եղջյուրի երկրներ: ԵՄ-ն միաժամանակ արձագանքել է նոր ի հայտ եկող ճգնաժամերին, օրինակ՝ Ռոհինջայի տեղահանմանը:

«Միջազգային մարդասիրական իրավունքի» եւ մարդասիրության  սկզբունքների դիտավորյալ խախտումների կտրուկ աճով պայմանավորված՝ հումանիտար համատեքստում ներկա  առաջնային մարտահրավեր է դարձել պաշտպանության ապահովումը: 2017 թվականի հումանիտար օգնության բյուջեի ավելի քան 10%-ը հատկացվել է մարդասիրական պաշտպանության գործողություններին:

Եվրոպական միությունը շարունակաբար քարոզել է պաշտպանության մակարդակի բարձրացման եւ «Միջազգային մարդասիրական իրավունքին» համապատասխանություն անհրաժեշտությունն, այդ թվում` երկխոսության, հայտարարությունների եւ նախաձեռնությունների միջոցով, ինչպես նաեւ աշխատակիցների եւ գործընկերների համար, համապատասխան վերապատրասումների ֆինանսավորման, հանրային իրազեկման մակարդակի բարձրացման եւ տեղեկատվության տարածման աշխատանքների միջոցով:

Օրինակ ԵՄ աջակցությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մշակել է «Առողջապահությունը վտանգի մեջ» քարոզարշավը, որն իրազեկում է առողջապահական խնամքը խոչընդոտող բռնի գործողությունների լայնորեն  տարածված եւ սաստիկ ազդեցության մասին՝ որոնք խոչընդոտում են առողջության պահպանմանը, վնասում կամ ոչնչացնում են հաստատություններ կամ տրանսպորտային միջոցներ, եւ վնաս են հասցնում կամ սպանում են բուժաշխատողներին եւ հիվանդներին:

Տպել
2342 դիտում

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին