«Անցումային արդարադատությունը» դատարանների դատարան չի ստեղծելու, այն աջակցող է լինելու

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դրական է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «անցումային արդարադատություն» ստեղծելու մասին առաջարկը: Այս մասին նախարարն ասաց այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

Զեյնալյանն ասաց, որ «անցումային արդարադատությունը» չի հակասելու ՀՀ Սահմանադրությանն ու պարտավորություններին. «Սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու, լինելու է օրինական եւ աջակցող, իսկ բուն հարցերը լուծելու է հենց ՀՀ գործող դատական համակարգը: Դատարանները չեն լուծարվելու, դատարանների դատարան չի ստեղծվելու»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Խոսելով «անցումային արդարադատության» մասին՝ Զեյնալյանն անդրադարձավ նաեւ քաղբանտարկյալների հարցին: Նախարարը նշեց, որ «անցումային արդարադատության» մեջ մեխանիզմներ կլինեն քաղբանտարկյալների գործերը վերանայելու համար:

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ելնելով այլ երկրների փորձից, Հայաստանում ինչպե՞ս կգործի «անցումային արդարադատությունը», արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Մենք օգտվելու ենք բոլոր երկրների փորձից, որպեսզի մեզ մոտ սա լինի ամենաօրինակելին, ինչպես եղավ հեղափոխության դեպքում»: Նախարարը նշեց, որ այս պրակտիկան կիրառելու ընթացքում չսխալվելու երաշխիքները կախված են հասարակությունից:

Տպել
756 դիտում

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)