Հայաստան. ընդդիմությունը գնում է հեղափոխության

21/08/2018 schedule14:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 19-ի համարում

Երեկ տեղի ունեցած «Արդարություն» դաշինքի նիստին տեւական ընդմիջումից հետո արդեն կուսակցության նախագահի կարգավիճակով մասնակցում էր նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Այսպիսով, ՀԺԿ-«Հանրապետություն» սառույցը հալվեց, հատկապես, որ դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները երեկ քննարկվող օրակարգային հիմնական հարցի շուրջ ունեին բացարձակ նույն մոտեցումը: «Արդարություն» դաշինքն իր անդամ բոլոր 9 կուսակցությունների անունից հայտարարում է, որ դաշինքը որեւէ նախադրյալ չի տեսնում մասնակցելու սահմանադրական փոփոխությունների գործընթացին եւ իր վճռական «ոչ»-ն է ասում կոալիցիոն Սահմանադրությանը:

«Արդարություն» խմբակցության պատգամավորները, բացառությամբ «Հանրապետության» երեք պատգամավորների, կմասնակցեն օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանին, որպեսզի ուղիղ եթերից հանրությանը բացատրեն, թե ինչո՞ւ պետք է ժողովուրդը «ոչ» ասի նոյեմբերյան հանրաքվեին: Եւ չնայած «Հանրապետության» պատգամավորները չեն մասնակցելու այդ նիստին, սակայն Արամ Սարգսյանը հայտարարում է, որ դա ընդամենը խնդրի հանդեպ մարտավարական մոտեցման տարբերություն է: Ի դեպ, երեկ դաշինքի նիստն անցնում էր աննախադեպ խաղաղ մթնոլորտում, եւ չէին լսվում անգամ  ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի գոռգոռոցները, որը եւս, պարզվեց, միանշանակ համաձայն է դաշինքի կայացրած որոշմանը:

Այդ որոշմանը համաձայն էր նաեւ ԱԺԿ նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը, որը մինչեւ վերջերս այն կարծիքին էր, որ համակարգային փոփոխությունների կարելի է գնալ նաեւ սահմանադրական բարեփոխումներով. «Մենք առաջադրել էինք սկզբունքային հարցադրումներ, որոնք նախապայման էին, որպեսզի դաշինքը մասնակցի սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Եւ այդ հարցադրումների մեջ խիստ էական էր վստահության մթնոլորտի ապահովումը, որովհետեւ բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ վստահության ճգնաժամի այսպիսի պայմաններում ժողովուրդը երբեք «այո» չի ասի այս իշխանության որեւէ նախաձեռնության:

Սակայն իշխանությունները որեւէ քայլ չկատարեցին երկրում վստահության մթնոլորտ ձեւավորելու համար, ուստի այս պայմաններում այդ գործընթացին մասնակցելն ընդդիմությունը համարում է աննպատակահարմար»,- մեր հարցին ի պատասխան ասաց Շավարշ Քոչարյանը՝ լրջորեն հիասթափեցնելով բոլոր նրանց, ովքեր «Արդարություն» դաշինքի երեկվա նիստից ակնկալում էին, որ, այսպես կոչված, ստրասբուրգյան ընդդիմությունն իր կառուցողական դիրքորոշմամբ տարանջատվելու է դաշինքից: Ինչեւէ, «Արդարություն» դաշինքը կարծես հաղթահարեց վերջին շրջանի ճգնաժամն ու կրկին շանս է ստանում ժողովրդին ապացուցելու իր կենսունակությունը:

Սակայն, եթե օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանից հետո ընդդիմության ամբիոնային հայտարարություններին չհետեւեն կոնկրետ գործողություններ եւ քայլեր, ապա ժողովրդին որեւէ բան ասելու ընդդիմության վստահության ռեսուրսն այլեւս վերջնականապես կսպառվի: «Արդարություն» դաշինքում, սակայն, վստահեցնում են, որ ընդդիմությունն այս անգամ իսկապես գիտի՝ ի՞նչ անել, ումո՞վ անել եւ ե՞րբ անել: Օգոստոսյան արտահերթին հետեւելու են ընդդիմության լիդերների մարզային եւ մայրաքաղաքային հանրահավաքները, որոնց գրաֆիկն արդեն կազմված է, եւ որոնց ընթացքում ընդդիմադիրները ժողովրդին կբացատրեն, թե ինչո՞ւ է անհրաժեշտ հանրության միասնական «ո՛չ»-ը ոչ լեգիտիմ իշխանությունների Սահմանադրությանը, եթե անգամ դրա տակ դրված է միջազգային կառույցների «դաբրոն»:

«Արդարություն» դաշինքում վստահ են, որ առանց ընդդիմության աջակցության իշխանությունները որեւէ կերպ չեն կարողանալու կեղծել հանրաքվեի արդյունքները, հատկապես, որ ԵԽԽՎ-ն արդեն իսկ հայտարարել է հանրաքվեի ընթացքում Հայաստան դիտորդներ ուղարկելու իր մտադրության մասին: Իսկ տապալված հանրաքվեն նշանակում է քաղաքական բացարձակ նոր իրավիճակ, որը ընդդիմությանը համարում է իր, թերեւս, վերջին շանսը: Այսպիսով, քաղաքական դաշտի երկու ճամբարներն էլ հայտարարում են նոյեմբերյան հանրաքվեին լրջորեն նախապատրաստվելու իրենց ծրագրերի մասին:

Ու եթե ըստ ԱԺ եվրոինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի՝ պետք է սեպտեմբերից սկսել հատուկ բուկլետների եւ տեղեկատուների թողարկումն ու հանրությանն իրազեկել, թե ինչո՞ւ է պետք «այո» ասել նոյեմբերյան հանրաքվեին, ապա ընդդիմությունն իր հերթին պատրաստվում է թողարկել բացարձակ հակառակ բովանդակությամբ թռուցիկներ՝ թե ինչո՞ւ չի կարելի «այո» ասել ոչ լեգիտիմ իշխանության ներկայացրած նախագծին, եթե անգամ այդ նախագծում ձեւականորեն պահպանված են ժողովրդավարության ատրիբուտները: Եւ չնայած միջազգային կառույցների ներկայացուցիչները վերջերս կարծիք էին հայտնել, որ եթե ընդդիմությունը չի մասնակցում սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ապա վերջինս խաղից դուրս է, դաշինքի անդամները վստահեցնում են, որ երբեւէ ընդդիմությունն այնքան վստահ չի մտել խաղի մեջ, ինչպես այժմ: Ի դեպ, օգոստոսի 29-ի արտահերթ նստաշրջանից առաջ «Արդարություն» դաշինքն ու «Ազգային միաբանությունը» կհամաձայնեցնեն արտահերթի ընթացքում ընդդիմության միասնական մարտավարությամբ հանդես գալու քայլերը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1269 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց