Իմ սիրո օթեւան. հիմա էլ 22 հարկանի

21/08/2018 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 19-ի համարում

Երեւանի կենտրոնի բանգլադեշացումը համառորեն շարունակվում է: Երեւանի կենտրոնը դառնում է մի մեծ բնակելի զանգված՝ դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով, որոնցից ձերբազատվելու տարբերակներ այլեւս չկան առնվազն գոնե առաջիկա մի 50-70 տարվա հեռանկարում:  Մեր շինարար իշխանությունների նոր մտահղացումը ասվածի հերթական ապացույցն է: 22 հարկանի շենք Վերնիսաժի հարեւանությամբ` Կինոյի տան դեմ դիմաց: Հույժ գաղտնի պայմաններում այս նախագիծը թափ է հավաքում ու դատելով տեմպից շատ շուտով կմտնի վերջնական փուլ եւ կսկսվեն շինարարական աշխատանքները: Նախագիծն արդեն հավանության է արժանացել Երեւանի քաղաքաշինական խորհրդում: Այլ կերպ ասած՝ այս նախագծի իրականացումն այլեւս տեխնիկայի եւ ժամանակի հարց է: Սակայն ինչո՞ւ այդքան գաղտնի:

Եթե այդ շենքը լավն է լինելու, ապա տրամաբանական է, որ այդ մասին արդեն մի ամիս պետք է խոսեին, պարծենային, ասեին` տեսեք ինչ լավ բան ենք մտածել: Մինչդեռ այն այս պահին էլ դեռ պահվում է գաղտնի, այն էլ ինչպես: Իհարկե, այլ բան է, որ չես հարցնում ու պաշտոնյաները դրա մասին չեն խոսում: Բոլորովին այլ բան է, երբ հարցնում ես ու լռում են` թաքցնում: Ճի՞շտ է արդյոք, որ Կինոյի տան մերձակայքում 22 հարկանի շենք է կառուցվելու: Այս հարցը ուղղել ենք Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին հուլիսի 13-ին, երբ վերջինս մամուլի ազգային ակումբում հանդիպում էր լրագրողների հետ: «Ինձ նման բան հայտնի չէ»,- հայտարարեց գլխավոր ճարտարապետը: Բայց դրանից ընդամենը մի քանի օր անց, Երեւանի քաղաքապետարանի դահլիճում տեղի ունեցած քաղաքաշինության խորհրդի նիստում, շենքի կառուցման նախագիծը դրվում է քննարկման:

Ուշագրավն այն է, որ ճակատագրի եւ պաշտոնի բերումով նախագիծը խորհրդին ներկայացնում է հենց պրն Դանիելյանը, որը դրանից մի քանի օր առաջ ընդհանրապես տեղյակ չէր դրանից: Գուցե խորհրդի նիստից մի քանի ժամ առա՞ջ են նրան տվել նախագիծը, որ ներկայացնի: Չենք բացառում, գուցե: Բայց նույն շենքի հիմնական պարամետրերը ճշտելու համար երեկ կրկին դիմեցինք պրն Դանիելյանին: Վերջինս կրկին ասաց, թե մանրամասներին տեղյակ չէ, չգիտի, թե ովքեր են նախագծողները, սակայն որպես տեղեկությունների աղբյուր մատնանշեց կինեմատոգրաֆիստներին: Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը նախ նշեց, որ ինչ-ինչ պատճառներով մեր թերթին հարցազրույց չի տալիս եւ կրկին հայտարարեց, որ մանրամասներին տեղյակ չէ: Բոլոր մանրամասները հայտնի կդառնան շուտով:

Սակայն կարեւորագույն մանրամասներն արդեն հայտնի են` շենքը լինելու է 22 հարկանի եւ լինելու է բնակելի: Նախագծին ծանոթ ճարտարապետները պնդում են, որ որպես առանձին վերցրած շենք, այն բավական լավ տեսք ունի: Բայց տեղը, որ ընտրված է այդ շենքի համար, պարզապես չի տեղավորվում տրամաբանության մեջ: Իսկապես, պատկերացրեք մեզ քաջածանոթ մասշտաբներ` 11 հարկանի շենք: Եւ հիմա պատկերացրեք իրար վրա դրած երկու հատ 11 հարկանի շենք եւ այն էլ որտե՞ղ` Կինոյի տան դիմացի տարածքում: Պատկերացրեցի՞ք: Դե հիմա պատկերացրեք, որ այդտեղ ապրում են մարդիկ` ընտանիքներ, որոնք ամեն օրը մի քանի անգամ մեքենաներով մոտենալու են այդ շենքին ու հեռանալու են: Դա է՞լ պատկերացրեցիք: Դե հիմա, այդ պատկերացրածները գումարեք այն գերխիտ երթեւեկությանը, որը արդեն այսօր, այդ շենքի բացակայության պայմաններում առկա է այդ մասում` Վարդանանց-Խանջյան խաչմերուկի շրջակայքում:

Իհարկե, մինչ այդ շենքը կկառուցվի, այդտեղ նոր փողոց կլինի` Վերնիսաժի այգու հաշվին բացվող այն երկու միակողմանի փողոցները, որոնք ձգվելու են Պատկերասրահից մինչեւ Խանջյան: Բայց ակնհայտ է, որ դա որեւէ կերպ չի կարող թեթեւացնել երթեւեկությունն այդ հատվածում, եթե չասենք հակառակը: Ի դեպ, այդ բացվող ճանապարհների մասին: Այդտեղով ճանապարհներ բացելու մասին որոշումը քաղաքապետարանում կայացվեց մոտ մեկուկես ամիս առաջ: Որոշումն էլ խիստ անակնկալ էր: Այդ ժամանակ հայտարարվեց, թե իհարկե, այդտեղ ճանապարհ չպետք է լիներ, բայց երթեւեկությունը բեռնաթափելու այլ տարբերակ չկա: Այսինքն՝ անկախ իրենցից երթեւեկությունը շատացել է, եւ հիմա միակ տարբերակը մնում է այգիների հաշվին ճանապարհներ բացելը: Բայց այս շենքի կառուցմամբ, փաստորեն, ստացվում է, որ երթեւեկությունը արհեստականորեն է ծանրաբեռնվում:

Այսինքն՝ ստացվում է փակ շրջան. երթեւեկությունը բեռնաթափելու համար այգիները վերածվում են ճանապարհների ու ավտոկանգառների, հետո նույն այդ հատվածներում կառուցվում են 22 հարկանի շենքեր, երթեւեկությունը կրկին ծանրաբեռնվում է, ու նոր այգիներ են ճանապարհների վերածվելու, հետո այդ նոր  ճանապարհների վրա նոր 22 հարկանի շենքեր են կառուցվելու եւ այլն եւ այսպես շարունակ: Այսօր արդեն այլ կերպ է պետք նայել այդ երկու` նոր բացվելիք փողոցների պատմությանը: Մի՞թե երթեւեկության բեռնաթափման խնդիր էր դրված: Պետք չէ դեդուկտիվ մեթոդի դիմել կռահելու համար, որ այդ փողոցները բացվել են 22 հարկանի այդ աժդահա շենքին սպասարկելու համար: Եւ ընդհանրապես, Վերնիսաժի այգին վեր է ածվելու այդ շենքը սպասարկող մի տարածքի` առաջին հերթին որպես ավտոկանգառ:

Իսկ որ նման շենք կառուցելու միակ նպատակը փող աշխատելն է, թերեւս առանձին նշելու կարիք չկա: Իհարկե, այս շենքի մեջ մի այլ գաղափար են դնելու, թե իբր այն Գլխավոր պողոտայի սկիզբն է նշանավորում: Բայց ո՞վ ասաց, թե որեւէ պողոտայի սկիզբը նշանավորելու համար անպայման պետք է քաղաքի այդ հատվածը լինի անանցանելի, իսկ հարող այգին վերածվի ավտոկանգառի: Այնպես որ, իմաստն ու բովանդակությունը միայն փող աշխատելն է եւ որիշ ոչինչ` մնացածը արդարացումներ: Իսկ Վերնիսաժի այգին ժամանակին բոլորովին այլ տեսք ուներ, ինչպես պատկերված է լուսանկարում: Որպեսզի պատկերացնենք, թե ինչ տեսք է ունենալու այն շուտով, ջնջեք դրանից շատրվանները, ծառերը, դրանց փոխարեն նկարեք ջիփեր, շենքերի շարքում ավելացրեք մի քանի քառակուսի` «բոմբոներկայի նման» բարձրահարկեր, ու խնդրեմ` հիացեք:

Հայկ Գեւորգյան

Տպել
740 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին