ՀԱՊԿ-ում քննարկվում է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը. հերթը Բաքվի՞նն է

22/08/2018 schedule13:20

ՀԱՊԿ-ում քննարկվում է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակ եւ գործընկերության մասին փաստաթղթերի փաթեթը փոխանցվել է  կազմակերպության մշտական խորհրդի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

Նշվում է, որ քննարկումներին մասնակցել են ՀԱՊԿ անդամ-պետությունների գերատեսչությունների եւ շահագրգիռ կողմերի նախարարությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, ՀԱՊԿ կազմում են Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը:

Նշենք նաեւ, որ վերջին շրջանում Ադրբեջանն առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում ՀԱՊԿ նկատմամբ: Օրերս Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, ադրբեջանա-ռուսական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին հայտարարել է, որ նպատակահարմար է քննարկել Ադրբեջանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ սկզբնական շրջանում դիտորդի կարգավիճակով:

Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն անգամ Եվրասիական տնտեսական միության դիտորդ դառնալ չի կարող, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որեւէ անդամ պետության եւ ամբողջ կառույցի:

Տպել
1066 դիտում

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային

Գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձեւավորվել

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո

ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը

Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

20-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ամուսինը կալանավորվել է

Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ ռեյտինգային ցուցակի դեմ բողոքի համար

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ դատական հայց է ներկայացվում՝ լրտեսության մեղադրանքով

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային

Լարսի անցակետը փակ է բոլոր ավտոմեքենաների համար, Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Աննա Հակոբյանն այցելել է բուժում ստացող երեխաների նկարների ցուցահանդես (լուսանկարներ)

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում