Բան չկա. ԵԽԽՎ նախագահը եկավ, սպառնաց, գնաց

22/08/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի օգոստոսի 20-ի համարում

ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը Հայաստան էր այցելել հստակ առաքելությամբ՝ հայտարարելու, որ սահմանադրական փոփոխությունները պետք է ընդունվեն: Խորհրդարանական խումբ-խմբակցությունների եւ ՀՀ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ նախագահն ուղղակի սպառնացել է, որ հանրաքվեն տապալվելու դեպքում Հայաստանին շատ տխուր հեռանկար է սպասվում։ Վան դեր Լինդենը հայտարարել է, որ եթե հանրաքվեն տապալվի, դա նշանակելու է, որ հայաստանյան քաղաքական բոլոր ուժերը՝ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, չունեն վստահության ռեսուրս, եւ ԵԽ-ն դրանից անելու է լրջագույն հետեւություններ։ Նկարագրելով Հայաստանին սպառնացող պատժամիջոցները՝ Լինդենը թվարկել է տնտեսական բազմաթիվ ծրագրերից Հայաստանի օտարումից մինչեւ ԵԽ-ում երկրի անդամության հարցի վերանայումը:

Այս սպառնալիքները ներկայացնելուց հետո վան դեր Լինդենը, սակայն, նաեւ զգուշացրել է, որ հանրաքվեն պետք է անցնի ազատ եւ արդար ընտրություններով, եւ տեղեկացրել, որ ԵԽԽՎ-ն հատուկ հետեւելու է, որ  հանրաքվեի ընթացքում որեւէ քաղաքացու քվե չկեղծվի։ Ավելին, հանրաքվեից հետո ԵԽԽՎ-ն հատուկ մոնիտորինգ է անցկացնելու երկու հարցի շուրջ՝ արդյո՞ք ընտրացուցակները համապատասխանում էին ընտրողների իրական թվին, եւ եղե՞լ են հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքներ: Ահա այս նախաբանը ԵԽԽՎ նախագահը երեկ բառացի կրկնել է թե՛ խորհրդարանական ընդդիմության եւ թե՛ կոալիցիայի հետ հանդիպման ժամանակ։

Ընդդիմության հետ հանդիպման ժամանակ վան դեր Լինդենը վերջիններիս տեղեկացրել է, որ ընդդիմությունը եւս չի կարող խուսափել պատասխանատվությունից, եւ եթե հանրաքվեն մերժվի, դա նշանակելու է, որ ժողովուրդը չի վստահում նաեւ ընդդիմությանը, քանզի Սահմանադրության նախագծի վերջին տարբերակում հաշվի են առնված նաեւ ընդդիմության հիմնական առաջարկները։ ԵԽԽՎ նախագահը նաեւ հայտարարել է, որ եթե «ոչ»-ը ընդդիմության վերջնական դիրքորոշումն է, ինքը խորապես ցավում է, քանզի որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի, զուտ ներկուսակցական խմորումներից ելնելով, նման կարծր դիրքորոշում որդեգրել: Վան դեր Լինդենի հաթաթաները համբերատար լսելուց հետո հաթաթա տալու հերթը հասել է նաեւ ընդդիմությանը:

«Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ԵԽԽՎ նախագահին ասել է, որ եթե ԵԽ-ն հանդուրժում է, որ Հայաստանի իշխանություններն արհամարհում են դեռ երկու տարի առաջ ԵԽԽՎ ընդունած բանաձեւի պահանջն ու չեն պատժում ընտրակեղծարարներին, ապա ընդդիմությունն արժանապատվություն ունի եւ նման որակի իշխանության հետ որեւէ համաձայնության չի պատրաստվում գնալ: Իհարկե, կոմպրոմիսի մի տարբերակ «Արդարության» ղեկավարը տեսնում է: Եթե մինչեւ նոյեմբերյան հանրաքվեն իշխանությունները պատժեն 2003 թվականի համապետական ընտրությունների հիմնական ընտրակեղծարարներին եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանին, ընդդիմությունը կվերանայի սահմանադրական նախագծի հանդեպ իր որդեգրած դիրքորոշումը։

Իսկ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն լայնացրել է կոմպրոմիսի սահմանը եւ հայտարարել, թե ընդդիմությունը պատրաստ է մասնակցել սահմանադրական «այո» քարոզարշավին՝ պայմանով, որ մինչեւ հանրաքվեն մի կողմից «Արդարությունն» ու «Ազգային միաբանությունը», մյուս կողմից՝ կոալիցիան եւ Քոչարյանը ստորագրեն համատեղ հուշագիր, որտեղ ամրագրված կլինի, որ քաղաքական ողջ ուժերը միասին պաշտպանում են Սահմանադրության նախագիծը, պայմանով, որ հանրաքվեից անմիջապես հետո նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ, իսկ դրանից երկու ամսի անց՝ արտահերթ նախագահական ընտրություններ։ Ահա սրանք են այն նախապայմանները, որոնց դեպքում ընդդիմությունը պատրաստ է մասնակցել Սահմանադրության «այո» քարոզարշավին։

Կոմպրոմիսային այս առաջարկները կոալիցիայի կողմից չընդունվելու դեպքում  ընդդիմությունը ԵԽԽՎ նախագահին տեղեկացրել է, որ տոտալ հակասահմանադրական քարոզչություն է իրականացնելու ժողովրդի շրջանում, որպեսզի ոչ լեգիտիմ իշխանությունների նախաձեռնած հանրաքվեն տապալվի։ Ի վերջո, ինչպես ասել է «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, 2003-ի նախագահական ընտրություններում ԿԸՀ-ի հրապարակած թվերով Քոչարյանը ստացել էր 1 միլիոն 200 հազար ձայն, ուստի իրենց համար ի՞նչ խնդիր պետք է լինի սահմանադրական հանրաքվեի դեպքում ապահովել 800 հազար կողմ ձայնը.

«Եթե Քոչարյանն իրականում այդքան ձայն է ստացել, այսօր ինչո՞ւ է իշխանությունն ընկել ընդդիմության ոտքերն ու աղերսում կողմ քվեարկել Սահմանադրությանը»,- ասում է «Արդարություն» դաշինքի քարտուղարը։ Իսկ ի՞նչ է ասում ԵԽԽՎ նախագահը: Երեկ, ամփոփելով ՀՀ իշխանությունների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի հետ ունեցած հանդիպումները, ԵԽԽՎ նախագահը մնացել էր անդրդվելի. սահմանադրական փոփոխությունները պետք է անցնեն, այլապես, ի պատասխան մեր հարցի, վան դեր Լինդենը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի հանրապետությունը ԵԽ-ի, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ կունենա լրջագույն խնդիրներ՝ դրանից բխող լրջագույն հետեւանքներով:

Իսկ մեր այն հարցին ի պատասխան, որ եթե ժողովուրդն ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում «ոչ» ասի Սահմանադրության նախագծին, ինչպես Լինդենի հարազատ հոլանդացիները մերժեցին ԵՄ-ի Սահմանադրությունը, ինչո՞ւ պետք է երկրի հանդեպ պատժամիջոցներ կիրառվեն, ԵԽԽՎ նախագահն ասաց. «Դուք եք ստանձնել այդ պարտավորությունը եւ որպես ԵԽ անդամ երկիր՝ պարտավոր եք դա կատարել: Իհարկե, մարդկանց չի կարելի մեղադրել իրենց քվեարկության համար. պետք է մեղադրել այն քաղաքական ուժերին, որոնք ճիշտ չեն իրազեկել ժողովրդին: Բայց, եթե բարեփոխումների գործընթացը տապալվի, դա Հայաստանի համար լրջագույն հետեւանքներ կունենա»:

Նաիրա  Զոհրաբյան

Տպել
1238 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին