Մենք կանգնած ենք կառավարության մեջքին. Ժիրայր Սեֆիլյան

«Մենք կանգնած ենք կառավարության մեջքին: Հետ քայլ հնարավոր չէ, եւ Փաշինյանենց ձախողումը մեր ձախողումը կլինի, նրանց հաջողությունը՝ մեր հաջողությունը»: Այս մասին այսօր ասաց Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ նոր կուսակցություն ստեղծելու եւ առկա քաղաքական խնդիրները լուծելու վերաբերյալ ասուլիսի ժամանակ: Նա նշեց, որ իրենք լիովին աջակցում են նոր կառավարությանը. «Մենք նեցուկ ենք լինելու նրանց առնվազն մինչև նոր խորհրդարանի ձեւավորումը, ապա դրանից հետո կմտնենք քաղաքական ավելի հանգիստ ժամանակաշրջան եւ ավելի հանգիստ կշարունակենք մեր երկրի կառավարումը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Ըստ Սեֆիլյանի, նախկին իշխանության անդամները որոշակի ակտիվություն են ցույց տալիս, խառը իրավիճակ է, սակայն այն իրականում այդքան էլ վտանգավոր չէ, որովհետեւ այն, ինչ եղել է, անշրջելի է.

«Հիմա վտանգավոր վիճակ չէ, սակայն կա խառնակչությունների հնարավորություն: Բայց դա չի խոսում նախկինների որեւէ հաջողության մասին, դա բացառված է, այդ էջը փակված է, դա հնարավոր չէ հետ շրջել: Մենք հասկանում ենք, որ նրանք (նկատի ունի նախկին իշխանություններին-հեղ.) ակտիվացել են ո՛չ իրենց ցանկությամբ: Բոլորին պարզ է, թե աշխարհաքաղաքական որ ուժն է, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ բզբզում: Այդ նույն ուժերի կողմից փորձ կատարվեց Սերժին փոխարինել Կարեն Կարապետյանով: Տեսանք, որ  ձախողվեց, եւ ձախողվեց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ»,- իր խոսքում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո մենք կունենանք ժողովրդի կողմից ձեւավորած լեգիտիմ Ազգային ժողով.

«Վստահ ենք, որ կունենանք լեգիտիմ Ազգային ժողով, որտեղ կլինեն իրոք նվիրյալ մարդիկ: Խոսքը վերաբերում է բոլոր ուժերին, որոնք մասնակցելու են ընտրություններին: Ազգային ժողովում պետք է լինեն միայն նվիրյալ մարդիկ»,- շեշտեց Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանն իսկապես շատ ծանր բեռ է վերցրել, եւ իր համոզմամբ՝ այդ բեռը պետք է տանել ողջ ազգի օգնությամբ:

Տպել
15414 դիտում

Ընտրախախտում է կատարել. ՕԵԿ ավագանու թեկնածուին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը Սիլ Ինշուրանսի հետ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

Արզնիում հայտնաբերել է 63-ամյա տղամարդու դի` որոշ հյուսվածքների բացակայությամբ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

Ֆրանսիայի արտգործնախարարի քաղաքական ապտակը՝ Էրդողանին

Երկրապահը կողմնորոշված ասել է իր խոսքը` Արամ Զավենի Սարգսյան. ԵԿՄ փոխնախագահ

Ինչու է Վահե Էնֆիաջյանը առյուծներով փողկապ կրում. պատգամավորի բացատրությունը

Գյումրու թիվ 18 դպրոցում դասադուլ է, դպրոցը չի ջեռուցվում

Ռոնալդուի հարսանցուն հարսանեկան զգեստներ է փորձում. նրանք ամուսնանում են

Սկանդալային բանավեճ Ազգային ժողովում. թիրախում «գոմիկներն» ու Գարեգին Բ-ն էին

Միջազգային կառույցները մտահոգված են Կարեն Ղազարյանի ճակատագրով. ՀՀ ՄԻՊ-ը

«Լույս» հիմնադրամը վստահեցնում է՝ գործելու է ի նպաստ հայրենիքի. արձագանք մեր հրապարակմանը

Ավետ Բարսեղյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա հիվանդանոցում է. ԲԿ-ի տնօրեն

Նոր Հայաստան առանց կանանց չենք կարող կառուցել. ամերիկահայ պատմաբան

Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառների վրա Բիձինա Իվանիշվիլին է

Եվրահանձնաժողովը 20 միլիոն եվրոյով կրճատում է ֆինանսական աջակցությունը Մոլդովային

Գլխավոր դատախազի հրամանով ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրախախտումներով զբաղվող աշխատանքային խումբ է ձեւավորվել

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո

ԱԺ նիստերը տապալվում են՝ քվորում չկա. վտանգված է բյուջեի ընդունումը

Դրածդ կնիքը անխախտ պիտի մնա․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը