Վերադասը ուզըմ է, որ մեկըմ սպանվի, նո՞ր գա տիրություն էնե

23/08/2018 schedule20:35

իրակի մարզի Բայանդուր համայնքում բերքահավաքն ավարտին է մոտենում՝ վտանգելով գյուղացու կյանքը: Գյուղը սնուցող Էլեկտրական հենասյուները թեքվել են արտերի մեջ, հաղորդալարերը կախվել եւ իրական վտանգ են դարձել: Խնդիրն արդեն 10 տարի ամեն գարնանամուտի բարձրաձայնվել է միմյանց փոխարինած Շիրակի բոլոր մարզպետների մոտ: Ասել են՝ հետամուտ կլինենք, հարցը կլուծենք: Մինչ այսօր, սակայն, բայանդուրցին ստիպված է էլեկտրահարվելու, հրդեհվելու եւ այլ վտանգի ենթարկվելու միջոցով իր արտի բերքը հավաքել, տուն հասցնել: Լավագույն դեպքում բերքի մի մասը չի հավաքում, հենց այդպես էլ թողնում է դաշտերում: Որքան էլ գյուղացիները խնդրեն, կամ բողոքեն գյուղի կոմբայնավարը չի մոտենում վտանգավոր հատվածներին: էլեկտրական ծռված հենասյուներից կախված հոսանքալերերը գետնից բարձր են ընդամենը 2.5-ից 3 մետր: Մշտապես բարձր լարման տակ գտնվող այդ սյուներից մի քանիսը սկսել են ակտիվ ճոճվել: «Վերադասը ուզըմ է, որ մեկմ սպանվի, նո՞ր գա տիրություն էնե, բայց էդ սպանվածի համար ո՞վ բդի պատասխան տա, ըդիկ հեչ մարդու չի հետաքրքրե, ըդիգ հարց չէ»,- վրդովվեց կոմբայնավար Արշակը:

Խոտի հակերով բեռնված մեքենաները եւս անցնել չեն կարողանում: Գնում, հարեւան գյուղի վարչական սահման են հասնում եւ այլ ճանապարհով են մտնում Բայանդուր: Սա ե՛ւ լրացուցիչ ֆինանսական ծախս է, ե՛ւ ժամանակի կորուստ:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին խնդրի մասին արդեն տեղյակ պահել են, նաեւ վերջին մարզխորհրդի նիստում է հարցը բարձրացրել Բայանդուրի համայնքապետը: «Մի քանի օր առաջ էլ գնացինք Սարուխանյանի մոտ, էլի խոսեցինք, ասեց՝ գրավոր գրեք: Բայց էլ չգրեցինք, քանի որ էդպիսի դիմումներ շատ ենք գրել, իմաստ չկար, զգացինք, որ անօգուտ էր: Բայց մենք ախր ի՞նչ անենք: Ելնենք ճանապա՞րհ փակենք, վարչապետի՞ն դիմենք, անհարմար է, դա հանրապետության մակարդակով մեծ խնդիր չէ ախր, Ախուրյանի էլցանցը պատրաստ է էդ աշխատանքները կատարել, բայց իրա վերադաս մարմինը երեւի թույլ չի տալիս: Ես չգիտեմ՝ սա ինչ պատմություն է»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Բայանդուրի համայնքապետ Դավիդ Դավդյանը:

Ասել, որ խնդրի չկարգավորման դեպքում գյուղացիները կհրաժարվեն իրենց արտերից, անիրատեսական է, քանի որ դա բայանդուրցու ապրուստի միակ միջոցն է: Ստիպված մարդիկ կենաց ու մահու կռիվ են տալու ոչ թե փոխաբերական, այլ՝ ուղիղ իմաստով:

Ի դեպ, այդ հենասյուները, որոնք այսօր մահվան սպառնալիք են դարձել բայանդուրցիների համար, հենց նրանց ձեռքերով են կանգնեցվել: Գյուղացիները, սակայն, լավ օրից չէ, որ դիմել են նման քայլի: 88-ի երկրաշարժից հետո մինչեւ 1989 թվականը Բայանդուրը զրկված է մնացել էլեկտրականությունից, բնական գազ այդ տարիներին չի եղել: Կեցության եւ կենցաղավարության տարրական պայմաններ ունենալու համար բայանդուրցիները որոշել, հենասյուները կանգնեցնել եւ հարեւան համայնքի թռչնաբուծարանից հոսանք հասցնել գյուղ: Այսինքն, այս ինքնաշեն ժամանակավոր լուծումն արդեն 30 տարվա հնություն ունի: Բնակիչները բոլորն առանց բացառության ՀԷՑ-ի բաժանորդներ են:

Տպել
1995 դիտում

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները