«Հասմիկ» ճամբարում կատարվածը կարո՞ղ է անձին նույնասեռականության մղել. գնահատում է հոգեբանը

Հանքավանի «Հասմիկ» ճամբարում կազմակերպված միջոցառման լուսանկարները, որտեղ տղա երեխաները կանացի հագուստներով են ու դիմահարդարված, արդեն մի քանի օր է՝ լայնորեն տարածվում են համացանցում ու նաեւ հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Մի կողմից ճամբարի ներկայացուցիչները մեղադրվում են, օրինակ նույնասեռականություն քարոզելու մեջ, մյուս կողմից մարդկանց մի խումբ նման պնդումներն անլուրջ է համարում՝ հիշեցնելով, որ փոքր հասակում, թերեւս բոլորն են տարբեր կերպարներ մարմնավորել, ընդհուպ մինչեւ կենդանիների: Ճամբարի ավագ մանկավարժ Մուրադ Մուրադյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ միջոցառումն անցկացվել է 15-20 օր առաջ, եւ անհասկանալի է, թե ինչու հարցը հիմա է հնչեղություն ստացել:

«Ես չգիտեմ՝ այդտեղ միտումնավորություն կա, թե՝ չէ, բայց կարծես ստացվում է՝ կա. միջոցառումը եղել է 15-20 օր առաջ, այն ժամանակ բոլոր ծնողները ուղիղ եթերով նայել են, բոլորը համարում են, որ դա սոսկ կատակ է, КВН, խաղ, եւ ինչ-որ մեկը որոշել է, որ չէ, դա նույնասեռականության քարոզ է: Կամ այլ դրվագներ մեկնաբանվում են, որ սատանիզմ է, «Մենք ենք տերը մեր երկրի» գրությամբ պաստառն է փնովվում: Երեխաներն են ուզել, որ դա լինի, «դուխով հասմիկցիներ» լինեն եւ այլն, եւ այլն»,- ասաց Մուրադ Մուրադյանը: Նրա փոխանցմամբ, ճամբարում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ ճանաչողական, հայրենասիրություն դաստիարակող: Նաեւ՝ ուրախ մրցումներ ու զվարճալի խաղեր, որոնցից այս մեկը աղմկահարույց եղավ:  

Ճամբարի ավագ մանկավարժի փոխանցմամբ, միջոցառման սցենարը ջոկատավարները քննարկել են երեխաների հետ: Իսկ հանդերձափոխվելը եղել է նրանց նախաձեռնությունը. այդպիսով՝ փորձել են քննադատել աղջիկների գլամուրային կերպարը. «Երեխան այդպես է պատկերացրել աղջկան քննադատելը: Աղջիկներն էլ տղաներին են քննադատել՝ սուր քթով կոշիկներ եւ այլն»:

Մեր զրուցակիցն ասաց, որ Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվել հոգեբանների, մանկավարժների մասնակցությամբ՝ քննարկելու առաջ եկած խնդիրը: «Այդ նկարները նայել ենք, քննարկել ենք, եւ ոչ մեկի մտքի ծայրով չի անցել, որ դա նույնասեռականության քարոզ է, բոլորը նայել են, ծիծաղել են, իրենց եզրակացությունը այդպես են տվել: Չկա նման բան: Հորինած, մեկի վառ կամ հիվանդագին երեւակայության արդյունքն է: Մեկն ուզեցել է այդպես ներկայացնել, ֆեյսբուքի իր էջում գրել է, մնացածն էլ տարածել են»,- ասաց ճամբարի ավագ մանկավարժը: Ի դեպ, ճամբարի ֆեյսբուքյան խմբում որոշ ծնողներ գրառել են իրենց երեխաների լուսանկարներն առանց նրանց դեմքը փակելու տարածողներին դատական կարգով պատասխանատվության կանչելու մտադրության մասին:

Իսկ արդյոք կա՞ հավանականություն, որ թեկուզ առանց միտումնավորության ու հետին մտքի, բայց նմանատիպ միջոցառումները երեխաների մոտ հոգեբանական շեղման նախադրյալ ստեղծեն, նրանց մղեն նույնասեռականության: Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանը, որը նույնպես չի կարծում, թե ճամբարում նման վարքային դրսեւորում է քարոզվել, միեւնույն ժամանակ չբացառեց, որ այդպիսի միջոցառման մասնակցի կամ այդ լուսանկարները դիտող որոշ անձանց մոտ կարող են բացասական հետեւանքներ առաջանալ:

«Նայած թե ով է դիտում՝ ի՞նչ տիպի անձնավորություն է, հոգեկան որքա՞ն առողջ վիճակում է գտնվում, հակվածություն ունեցո՞ղ անձնավորություն, թե՞ չէ, որովհետեւ կա դեռահաս, որին այդ նկարը ցույց տաս, ինքը մինչեւ անգամ անուշադրության կմատնի, բայց միեւնույն ժամանակ, եթե կա դեռահաս, որի մեջ նստած են որոշակի նման հակումներ, նա կարող է հետաքրքրվել եւ որոշակի ֆիքսացիա՝ ամրապնդում առաջանա»,- պատասխանեց հոգեբանը:

Նույնը վերաբերում է միջոցառման մասնակցներին: «Եթե դա ներկայացված է որպես կատակ եւ որպես դեր, ինչ-որ մի իրադրություն են խաղացել, ես չեմ կարծում, որ դա պրոյեկտվի նրանց հոգեկանի վրա: Սովորաբար նախադրյալ պետք է լինի, որ նման գործողությունները պրոյեկտվեն: Իսկ եթե նախադրյալը կա, դա արդեն անձի ախտաբանական խանգարում է, եւ նման խանգարումները բուժման կարիք ունեն»,- հավելեց Կամո Վարդանյանը:

Նա միեւնույն ժամանակ ուշադրություն հրավիրեց, որ ճամբարում անցկացված միջոցառման ու լուսանկարների հայտնի ձեւով մեկնաբանություններն էլ իրենց հերթին են խորացնում խնդիրը: «Մենք պետք է մի բան հասկանանք. նմանատիպ մեկնաբանությունները եւ այլն, ավելի խորացնում են պրոբլեմը, ավելի ընդգծում են եւ ավելի ֆիքսում են: Այդ է պատճառը, որ մենք պետք է մի փոքր հոգեբանական մոտեցում ցուցաբերենք, դրանք մեր երեխաներն են, եւ պետք չէ նրանց մոտ ընդգծել նման վարքային դրսեւորումը, թեկուզ եւ միամիտ կարող է դրսեւորած լինի, որովհետեւ դա կարող է տարբեր տեսակի անձնային խանգարումներ առաջացնել»,- եզրափակեց հոգեբանը:

Հանքավանի «Հասմիկ» ճամբարի սաների շուրջ ստեղծված իրավիճակը նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է: ՄԻՊ աշխատակազմն իրականացնում է ուսումնասիրություն, որը դեռ ավարտված չէ: Բայց մինչ այդ պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում էր. «Հստակ է մեկ բան. երեխաներին առնչվող նյութեր հրապարակելիս մշտապես պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահի առաջնահերթության սկզբունքով և չհրապարակել լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք երեխաներին նույնականացնելու հնարավորություն են տալիս: Առավել եւս խոսքը վերաբերում է վերնագրերին, որոնցով տարածվում են այդ նյութերը: Պետք է միշտ հաշվի առնել, որ երեխան շարունակելու է ապրել իր սոցիալական միջավայրում, իսկ նման հրապարակումները կարող են խաթարել այդ միջավայրը եւ բացասական ազդեցություն ունենալ երեխայի հետագա սոցիալիզացիայի վրա»:

Տպել
4867 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց