Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կկրճատվի՞

Նախարարությունների թվի օպտիմալացման անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնվեց ուշադրության կենտրոնում: Կառավարման 100 օրվա հանրահավաքի ժամանակ Փաշինյանը ընդգծեց, որ ՀՀ-ում չպետք է լինի 17 նախարարություն, ու դրանց թիվը պետք է զգալիորեն պակասի: Դրանից հետո, ինչպես սփյուռքի նախարարության, այնպես էլ այս կառույցի դեպքում կարծիքներ հնչեցին, որ կարող են կրճատվել:

Սպորտի նախարարությունն այս հարցը չի պարզաբանում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը նշեց, որ իրենք այս առիթով մեկնաբանություններ չեն տալիս, քանի որ որեւէ հստակ տեղեկություն, որ նախարարությունը կրճատվում է՝ չկա, եւ կարծիքները հնչում են միայն խոսակցությունների մակարդակով:

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ՀԺ-ին տեղեկացրեց, որ այս շրջանում հարցը ընթացքի մեջ է: Սպորտի նախարարության վերաբերյալ նա կոնկրետ ոչինչ չասաց, սակայն նշեց, որ օպտիմալացման տարբեր ձեւաչափեր են ուսումնասիրվում ու քննարկվում:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ստեղծվել է 2007 թ. ՀՀ կառավարությանը առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի վերակազմավորման արդյունքում: Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ նախարարի պաշտոնում նշանակվել է Լեւոն Վահրադյանը:

Տպել
1311 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց