Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

17/04/2024 schedule20:45

«Ռուսաստանի ու պուտինյան խմբակի նեոկայսերական ամբիցիաները և սխալ հաշվարկները խորտակեցին ոչ միայն հայոց Արցախը, ոչ միայն թաղեցին հայ-ռուսական հարաբերությունները, կարծում եմ՝ հավերժ, այլ «աշխարհի 2-րդ բանակի» «խրոխտ» զինվորները Էրդողանի մեյմուն խամաճիկի առաջ ստորացվեցին մինչև վերջ...»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերմանը։

«Մենք գոնե մի փոքր բախտ էլ չունեցանք, որ ուկրաինական ագրեսիան ավելի վաղ լիներ, որ Մոսկվայում գոնե ադեկվատ շրջանակները հասկանային նեոկայսերական հաշվարկների սխալները ու Լավրովի պլանի ողորմելի հետևանքները հենց Ռուսաստանի համար...

Լավրով & Մարգո քոմփնին մեր ու միջազգային պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր... Եթե մի փոքր գոնե հայ լինեին, առնվազն իրենց նաչալնիկին պետք է /կարող էին համոզեին, թե լավրովի պլանն ինչ է արժենալու Հայաստանի, Արցախի համար, որի հետևանքը շատ տեսանելի էր, այլ ոչ թե դառնային դրա իրականացնողն ու քարոզողը...

Այս ամենից հետո Հայաստանն այս ամենը կուլ տալու ու ներելու, հասկանալու ոչ մի արահետ չպետք է թողնի... Ես անիծելու եմ իմ այն ժառանգին, ով կուլ կտա, կմոռանա այս դավաճանությունը։ Ինձանից այդքանն է կախված, ես դա անելու եմ... Իմ, իմ ընտանիքի կրած զոհողությունների, ապրած կյանքի այսպիսի արժեզրկումը մինչև մահ հնարավոր չէ մոռանալ...

Այս վերքը դժվար թե անգամ սպիանա...

Մեթյու Բրայզան 2008թ. շատ ճիշտ էր, երբ ասաց՝ թողեք, կողք կանգնեք, թող Ռուսաստանը լուծի Ղարաբաղի խնդիրը, միայն նա կարող է լուծել... Իսկ ես կատաղի կռիվ էի տալիս նրա դեմ փակ քննարկումներում...

Եվ Պուտինն իսկապես «լուծեց»... Այդ մեր երկրում էին ավանակները, որ ոչինչ չցանկացան ժամանակին լսել...»,- գրել է Սաֆարյանը։

Ըստ նրա՝ ինչքան վատություն կար, Ռուսաստանը սեփական դաշնակցին ու իրեն ամենանվիրված ժողովրդին՝ արցախահայությանն ու հայությանն արեց։

«Նույնիսկ չթողեց, որ ՄԱԿ ԱԽ-ում 2020թ. բանաձևեր ընդունվեն պատերազմը կանգնեցնելու (2 անգամ) և Լաչինի միջանցքը բացելու մասին՝ 2022թ. և 2023թ. (2անգամ), էլ չասած, որ չթողեց Արցախի համար միջազգային մանդատ ատեղծվի ու միջազգային խաղաղապահ գա...

Բառացիորեն վերջերս եվրոպացի բարձրաստիճան դիվանագետից իմացա, որ 2022թ. հոկտեմբերի 7-ին Պրահայի հանդիպումից առաջ Ալիևը համաձայն է եղել, որ ԵՄ դիտորդ-պարեկները հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կանգնեն ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաև Ադրբեջանի տարածքում, այսինքն՝ Գեղարքունիքի սահմանակից Քարվաճառից մինչև Լաչին (Բերձոր) ու Կուբաթլու, մինչդեռ ալիևը հանդիպման վերջում դեմ է եղել... Որովհետև Ռուսաստանը համոզել էր չհամաձայնել...

Իսկ այդ դեպքում Արցախը գոնե հայաթափված չէր լինի...

Ահա սա է դաշնակցի դեմքը...»,- գրել է քաղաքագետը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։

Տպել
2275 դիտում

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան

Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը

Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին. Հաջիզադե

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը

Թիվ 22 համարի երթուղին կանցնի «Գյումրի ավտոբուս»-ին․ ներկայիս գծատիրոջ հետ նոր պայմանագիր չի կնքվի

Գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում, միտված են ՀՀ-Ադրբեջան սահմանները ճշտելուն. նախագահ

Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը

Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Միրզոյանը ԵՀ գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման վերջին զարգացումները

Ռուբինյանը ԵՀ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացը

Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով՝ օրը որոշված չէ

ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության վայր

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Ոստիկանը իրավունք ունի դիմել ֆիզիկական ուժի, զսպող միջոցների, ընդհուպ՝ կիրառել զենք. Խաչատրյան

Հայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․ ՀՀ նախագահ

Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորություն իրավախախտ վարորդների համար

Կա 6 կալանավորված. ոստիկանությունը նոր ուշագրավ մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու ավազակության գործից

Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է. ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ

Կոտայքում «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ պայթուցիկի նմանվող առարկա են նետել

Ձեր առաջնորդին առյուծի վրա թարս նստացնելու ենք ու հետ ուղարկենք այնտեղ, որտեղից որ եկել է․ Ալեքսանյան

Հայկական կողմը հավատում է, որ կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Al-Jazeera-ին

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել

Ջերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներ

Սպանդարյան ՀԷԿ-ի համար ուղղիչ սարքերի և հաստատուն հոսանքի բաշխիչ վահանակի մատակարարման աշխատանքների մրցույթ

Ադրբեջանը Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է․ Բայրամով