Եթե ուզում ես լավ ապրել, պետք է ինքդ քեզ շատ սիրես. Ջիգարխանյանը ոգեւորված աշխատում է

ԽՍՀՄ ժողովրդական Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնում սկսվել է 23-րդ թատերաշրջանը: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն: Լրատվամիջոցը ընդգծում է, որ Ջիգարխանյանը լավ տեսք ունի, առողջական խնդիրներ չունի: Մեծ ոգեւորությամբ հետեւում է փորձերին ու սպասում է «Մոլյեր» ներկայացման պրեմիերային:

Անցած տարի երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից ամուսնալուծվելու հետ կապված տհաճ իրադարձությունները արտիստի համար անցյալում են: Նա հարցազրույց է տվել Комсомольская правда-ին: Ասել է, որ շարունակում է հաճույք ստանալ կյանքից:

«Շարունակում եմ զարմանալ ու ուրախանալ: Այս տարվա ընթացքում ես սովորեցի լավ ապրել: Կպատմեմ գաղտնիքը, թե ինչպես դա պետք է անել: Եթե ուզում ես լավ ապրել, պետք է ինքդ քեզ շատ սիրես: Սա իմ բանաձեւն է: Իսկ առաջ մտածում էի, որ առաջինը պետք է մտածել հայրենիքի, հետո թատրոնի եւ վերջում նոր քո մասին»,- ասել է նա:

2017 թ. հոկտեմբերից սկսած Ջիգարխանյանը մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում էր ոչ թե իր գործունեության, այլ անձնական կյանքում տեղի ունեցող բուռն իրադարձությունների պատճառով: Լրատվամիջոցները անդադար խոսում էին երիտասարդ կնոջից նրա սկանդալային բաժանման մասին: Կնոջից հեռանալուց հետո Ջիգարխանյանը նրան գող էր անվանել, ասել էր, որ հափշտակել է իր ունեցվածքը: Այս տարվա հունվարին նրանք վերջնականապես ամուսնալուծվեցին:

Տպել
1853 դիտում

Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը. Պոմպեո

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին