Երևան
12 °C
Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով տրամադրված հանձնարարությունների, առաջարկությունների եւ այլ գործողությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց: Ամփոփման մեջ ներառված է. ««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որեւէ գործողություն կատարելուց մինչեւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը»:
Տեսչական մարմնի ղեկավարը դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու եւ սահմանված կարգով ընթացք տալու համար: Դրանից բացի, սոցցանցերում քննարկման առարկա էր դարձել, որ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմնակիցներն երեկ գազանման նյութ են բաց թողել Ամուլսար տանող ճանապարհները հսկող բնապահպանների եւ տեղացիների վրա, ինչի հետեւանքով մոտ 5 հոգի դեմքի շրջանում ունեցել են այրվածքի զգացողություն եւ տեսողության ժամանակավոր կորուստ:
ՀԺ-ն այս խնդրահարույց հարցերի շուրջ պարզաբանում ստացավ «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանից:
- Պարոն Մելքումյան, տեսչական մարմնի որոշումից հետո, ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
- Ստուգումների ակտում չկա Սեւանը աղտոտելու, Ջերմուկի ջրերի առնչությամբ, որեւէ խախտում: Կան 10 կետից բաղկացած փոքր խախտումներ: Ընկերությունը ունի 2 ճանապարհ, մեկը՝ բողոքարկել վերադաս մարմին, երկրորդը՝ դիմել դատարան:
- Իսկ ո՞ր ճանապարհով է ընկերությունը պատրաստվում գնալ:
- Մենք տեսչական մարմնի նկատմամբ որեւէ վստահություն չունենք: Տեսչական մարմնի ղեկավարն անմիջապես կապված է ճանապարհներն ապօրինի փակող ցուցարարների հետ: Ցուցարարները ցուցումներ են տալիս նրան: Ամեն դեպքում այն գործիքակազմը, որն ընկերությունը ունի բոլոր ճանապարհները կիրառելու է:
- Երեկ ի՞նչ վեճ է ծագել ընկերության աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ: Նշվում էր, որ ընկերության կողմնակիցները գազանման նյութ են բաց թողել ցուցարարների ուղղությամբ:
- Ոչ, դրանք սուտ հայտարարություններ են: Ընկերության աշխատակիցները, ունենալով այն փաստաթուղթը, որտեղ նշված չեն այդ մտահոգությունները, որոնք ցուցարարները հանրության մեջ տարածել են, գնացել են աշխատանքի: Մենք վստահ էինք, որ խախտում չկա, բայց 66 օր սպասել ենք: Ցուցարարները հարձակվեցին մեր աշխատողների վրա, որտեղ կան նաեւ կին մասնագետներ, օտարերկրյա մասնագետներ: Քարերով հարձակվեցին, մահակներով, այդ նույն գազը իրենք են արել, մարդկանց ծեծել ջարդել են, վերջին հայհոյանքներով դրսեւորել են խուլիգանություն: Եւ դա արվել է Եղեգնաձորի ոստիկանության պետի տեղակալի առջեւ: Իրենք հակառակն են ասում, սակայն մենք ունենք բոլոր ապացույցները, մեր դռոնն ամեն ինչը ֆիքսել է:
- Եթե ապացույցներ կան, ինչո՞ւ չեք ներկայացնում հանրությանը, որպեսզի իրական պատկերը հանրությունը տեսնի:
- Այս պահին մոնտաժվում են, միանշանակ դրանք հրապարակվելու են:
- Վիճաբանության հետ կապված դիմելո՞ւ եք իրավապահ մարմիններին:
- Այո, մենք դիմելու են ոստիկանությանը, դատախազությանը, որպեսզի քրեական գործեր հարուցվեն, որովհետեւ կան տուժածներ: Գույքն են փչացրել, մեքենաներ են փչացրել, գողություններ են արել այդ մեքենաների մեջից: Այն զանգվածը, որը երեկ հարձակվել է մեր աշխատակիցների վրա՝ թմրամիջոցներ օգտագործած, զինված ալկոհոլի ազդեցության տակ մարդիկ էին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կսկիծը ցրելու համար Օվերչուկը կարող է առաջիկա տարիներին ամեն օր Մոսկվա-Երևան-Մոսկվա ռեյսով գալ-գնալ. Սաֆարյան
Հարգելի՛ քաղաքական ուժեր, կրթության մասին խոսելուց առաջ խնդրում եմ՝ գոնե մի քանի բան կարդացեք. Անդրեասյան
Իսրայելը հայտարարել է Իրանից ևս մեկ հրթիռի արձակման մասին
Սա ձեր դրվածքն է, որ անընդունելի է. քաղաքապետը՝ ավտոբուսների վարորդների կողմից հավաքագրումների մասին
Վթարային ջրանջատում Եղվարդում․ հասցեներ
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Կոտայքի մարզում
Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ կա տուժած
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Զորական գյուղում վագոն-տնակ է այրվել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Եղվարդում մեքենա է հրդեհվել
Օվերչուկը զգուշացրել է, որ ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը կկորցնի Ռուսաստանի հետ օդային կապը
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան տուժածներ և զոհ
Հուսով եմ՝ Բուշերի ատոմակայանում աշխատող ռուսները գիշերը կժամանեն Հայաստան․ Լիխաչով
Խոշոր չափի գողություն «Նոր Ձորաբերդ» ռեստորանում. մուտք են գործել հատուկ տեխնիկայի գործադրմամբ
Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կան զոհ և անհետ կորածներ
Երեքշաբթին կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր. բացե՛ք նեղուցը, խելագար ավազակներ. Թրամփը՝ Իրանին
Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցեցի Սուրբ Հարության պատարագին. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանը ցույց է տվել, որ ըմբռնումով է մոտենում ռուսական կողմի մտահոգություններին. Լավրով
Լեռնային շրջաններում առաջիկա օրերին թաց ձյուն կտեղա, այլ հատվածներում և Երևանում՝ անձրև
Հանդիպումը անհրաժեշտ էր և արդյունավետ. Պեսկովը՝ Պուտինի ու Փաշինյանի վերջին հանդիպման մասին
ՀՀ վարչապետը, նախագահն ու Կառավարության անդամները ներկա են գտնվել Սուրբ Հարության պատարագին. լուսանկարներ
Ռուսաստանն ունի իրավունք՝ Հայաստանի հետ քննարկելու առաջիկա ընտրությունները. Պեսկով
Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է․ Պեսկով
Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի արժանապատվության, իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ
ԱՄՆ-ն հայտարարել է՝ փրկել են Իրանում խոցված կործանիչի 2-րդ օդաչուին. ինչպես է եղել բարդագույն գործողությունը
Վուչիչը հայտարարել է Սերբիայի գազային ենթակառուցվածքների դեմ դիվերսիայի փորձի և այն կանխելու մասին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Իրանի օբյեկտների վրա հարձակումներին արձագանքի բացակայությունը խաթարում է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ վստահությունը
Ռուսաստանը պատրաստ չէ Զատկի զինադադարին. Զելենսկի
Ինչպիսին է Սուրբ Զատկի տոնը ՊՆ զորամասերում ու բանակային դիրքերում. տեսանյութ
ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում. տեսանյութ
Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ, ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն. նախագահ
Ավտովթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հայաստանի պատմությունը վկայում է հայերի ուժի մասին. փորձություններն անցողիկ են, վերածնունդը՝ հնարավոր. Մարագոս
Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին. լուսանկարներ
Մահացել է Զորի Բալայանը
Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT