Մանկապարտեզը պետք է վերաբացվեր սեպտեմբերին, բայց դա կլինի նոյեմբերին. ծնողները դժգոհ են

Երեւանի Ավան վարչական շրջանի N57 մանկապարտեզի դռները սեպտեմբերին չեն բացվի սաների առաջ, չնայած նախապես ծրագրվածի ու հայտարարվածի: Ծնողներն ահազանգում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո դադարեցվել են մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները եւ հիմա էլ նշվում է, որ հաստատությունը հնարավոր կլինի նորից շահագործել միայն տարեվերջին:

N57 մանկապարտեզն ընդգրկված է «Ավանի մանկապարտեզներ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության (ՀՈԱԿ) կազմում: ՀՈԱԿ տնօրեն Լուսինե Պողոսյանը մեր զրույցում վստահեցրեց, որ առկա իրավիճակը որեւէ առնչություն չունի Մարգարյանի հրաժարականի հետ: «Բացարձակ կապ չունի, ստահոդ լուրեր են, ուղղակի անիմաստ խոսակցություններ: Տգեղ է այդ խոսքը ասելը, որ պատի տակի խոսակցություն է: Պետք չէ նման բան: Դրանք բոլորովին կապ չունեն»,- ասաց նա: Լուսինե Պողոսյանի խոսքով, բոլորին է հայտնի, որ երբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում թեկուզ սեփական բնակարանում, հընթացս ծագում են չնախատեսված խնդիրներ, ինչն էլ երկարաձգում է վերանորոգման նախատեսված ժամանակահատվածը:

«Երբ տանն էլ վերանորոգում ես անում, մի պատը քանդում ես, կարող է մյուսը ճաքել, ստիպված գործից գործ է բացվում: Միայն այդ պատճառով երկարաձգվեցին աշխատանքները, բայց բոլոր ծնողները, որոնք դիմել են մեզ, մենք նրանց երեխաներին տեղավորել ենք այլ մանկապատեզներում: Ավանում ունենք յոթ մանկապարտեզ»,- նշեց ՀՈԱԿ-ի տնօրենը:  

N57 մանկապարտեզում ներկայումս հաշվառված է 133 երեխա, հիմնանորոգումից հետո դպրոց գնացած սաների փոխարեն նոր ընդունելություն կկազմակերպվի: Այդ 133-ի մոտավորապես կեսը, ըստ Լուսինե Պողոսյանի, ժամանակավորապես տեղավորվել են այլ մանկապարտեզներում, եւ այդպիսի ցանկություն հայտնած որեւէ ծնող մերժում չի ստացել: Իհարկե, ըստ նրա, կան ծնողներ, որ այլ մանկապարտեզ չեն նախընտրում, որովհետեւ չեն աշխատում կամ ցանկանում են սպասել իրենց մանկապարտեզի վերաբացմանը, որովհետեւ երեխան կարող է չհարմարվել նոր պայմաններին:

Ծնողների փոխանցած տեղեկությունների համաձայն, N57 մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները դադարեցվել են, որովհետեւ տեղի է ունեցել շինարարական կազմակերպության փոփոխություն: Լուսինե Պողոսյանը հայտարարեց, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ:

Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը չհերքեց այդ տեղեկությունը: Նա ասաց, որ համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը թերացել է, ինչի պատճառով դադարեցվել է նրա հետ համագործակցությունը, իսկ հետագայում անցկացվել է նոր մրցույթ:

«Քաղաքապետարանի կողմից այս տարի հայտարարված առաջին մրցույթը՝ N57 մանկապարտեզի կապիտալ վերանորոգման վերաբերյալ, շահել էր «Մեծ հիմք» կազմակերպությունը, որն աշխատանքների ընթացքում ունեցել էր թերություններ եւ մեր վերահսկողության իրականացման արդյունքում նաեւ կատարվել էր վարչարարություն, ինչից հետո այդ կազմակերպությունն արդեն հայտնվել է շինարարական կազմակեպությունների սեւ ցուցակում, ինչը նշանակում է, որ հետագայում այլեւս չի կարողանա մասնակցել այլ մրցույթների»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը:

Նա նշեց, որ նոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները սկսվել են մոտավորապես երկուսուկես ամիս առաջ: «Մրցույթը ավարտվել է մոտավորապես 10-15 օր առաջ: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Դավիթշին» կազմակերպությունը, եւ մենք հույս ունենք, որ «Դավիթշին» կազմակերպությունը լիարժեք կկատարի մրցույթով ստանձնած իր պարտականությունները եւ ճիշտ ժամանակին կհանձնի վերանորոգված մանկապարտեզը մեր փոքրիկներին»,- ասաց Ավան վարչական շրջանի ղեկավարը:

Թե հատկապես ինչ խնդիրներ էին առաջ եկել ու ինչ թերացումներ կային, որոնց պատճառով անհրաժեշտ է համարվել խզել «Մեծ հիմք» շինարարական կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, Մանվել Ջավադյանը չմանրամասնեց: Միայն ասաց, որ խնդիրը կապված էր պահանջվող որակի չապահովման ու ժամանակացույցի հետ: Վարչական շրջանի ղեկավարը նույնպես հավաստիացրեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը կապ չունի մանկապարտեզի շինաշխատանքները դադարեցվելու հետ:

«Մեծ հիմք կազմակերպությունը, ինչքան գիտեմ, տարբեր շինարարական աշխատանքների մրցույթներ է շահել: Կարող է՝ ծավալը չի հերիքել ամբողջովին իրականացնելու համար: Բայց քաղաքապետարանի պրակտիկայում կա, որ որակի խիստ վերահսկողություն իրականացնելու պարագայում շատերը դժվարանում են դա ապահովել, ու հայտնվում են սեւ ցուցակում, նոր մրցույթներ են հայտարարվում, նոր կազմակերպություններ ընտրվում»,- ասաց Ջավադյանը:

Նա դժվարացավ հիշել, թե նախկինում այդպիսի ինչ դեպքեր են եղել եւ ինչ կազմակերպությունների հետ են խզել շինարարության պայմանագիրը: Ասաց, որ հարթ տանիքների վերանորոգմամբ զբաղվող ՍՊԸ-ն թե նախկինում թե այս տարի տույժերի ու տուգանքների է ենթարկվել ինչ-ինչ թերացումների համար:

Համար 57 մանկապարտեզը նախատեսվում է շահագործման հանձնել նոյեմբերին:

Տպել
2916 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում