Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է միկրոբիզնեսին ազատել հիմնական հարկերից

Շուտով ԱԺ քննարկմանը կներկայացվի հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ֆինանսների նախարարության կողմից առաջարկվող օրենսդրական փաթեթը: ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում վերջին շրջանում մեծ թվով քաղաքացիներ էին բողոքում նախկին կառավարության օրոք հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսգրքից: ՀԺ-ն ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի եւ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ զրույցում հարկային օրենսգրքի սպասվող եւ նախընտրելի փոփոխությունների հետ կապված մեկնաբանություններ ստացավ:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, որը զբաղվում է հարկային օրենսգրքի փոփոխություններով, որոշ մանրամասներ ներկայացրեց նախատեսվող փոփոխություններից, նշելով, սակայն, որ վերջնական քննարկումների արդյունքում միգուցե այլ տարբերակներ որոշվեն: «Այս պահին քննարկվում են եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հնարավորությունները, մի քանի այլընտրանքային տարբերակներ են դիտարկվում՝ այսինքն, ի՞նչ չափով նվազեցնել, ո՞ր պահից սկսած նվազեցնել, ո՞ր եկամտային խմբի համար նվազեցնել: Մյուս փոփոխությունը թերեւս կարող է լինել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի ներդրումը: Այսինքն, նախատեսվում է, ավելի պարզեցնել հարկման համակարգերը», - նշեց Պողոսյանը:

Պողոսյանը նաեւ ասաց, որ տնտեսվարող սուբյեկտներին որոշակի պահանջներ կներկայացվեն չափորոշիչների տեսքով եւ այն սուբյեկտները, որոնք կբավարարեն այդ չափորոշիչները, կօգտվեն արտոնյալ համակարգից` հիմնականում հարկերից ազատված համակարգից:

Պողոսյանը նաեւ նշեց, որ ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկերը, որ բարձրացվել էին, դարձրեցին նախկին չափով: Մեր դիտարկմանը, թե սա ի վերջո պետությանը վնաս չի՞ հասցնելու, Պողոսյանը արձագանքեց. «Բնականաբար, սրանք նաեւ ենթադրում են եկամտային կորուստներ բյուջեի համար, զուգահեռաբար քննարկվում են նաեւ այլ փոփոխություններ, որոնք կարող են մի մասով գոնե վերականգնել այդ կորուստը եւ այդ փոփոխություններից մեկը ակցիզային հարկի պոտենցիալը օգտագործելն է, կամ շարժիչի մեծ հզորություն ունեցող մեքենաների համար բնապահպանական հարկի դրույքաչափի բարձրացումը», - ասաց Պողոսյանը: ԱԺ նոր նստաշրջանում բյուջեի մասին օրենքի քննարկման հետ կամ դրանից հետո նախատեսվում է, որ այս փոփոխությունների ծրագիրը պետք է ներկայացվի օրենսդիր մարմնին:

ՀԺ-ն ֆինանսների փոխնախարարից նաեւ հետաքրքրվեց, թե պետությունը ի՞նչ չափի վնասներ կարող է կրել այս փոփոխություններից հետո, ինչին Պողոսյանը պատասխանեց. «Սմեն ինչ կախված է կայացվող որոշումներից, այսինքն, թե ի՞նչ չափով կնվազի եկամտային հարկի դրույքաչափը: Օրինակ, սկսած 27 մլրդ-ից վերջացրած 87 մլրդ-ով՝ կախված նրանից, թե որ տարբերակը կընտրվի»:

Թե ի՞նչ տարբերակով է պատրաստվում կոմպենսացնել կրած վնասը կառավարությունը Պողոսյանը նշեց, որ այդ նպատակով քննարկվում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում: «Մենք շատ զգույշ ենք մոտենում այս հարցին, որպեսզի սոցիալական նշանակություն, առաջնային ապրանքների գները չբարձրանան», - հավելեց Պողոսյանը:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ կառավարության միտումը` եկամտահարկի կրճատման հետ կապված, ողջունելի է: Մանասերյանն առաջարկում է միկրոբիզնեսին որոշ ժամանակ ազատել եկամտահարկից եւ շահութահարկից, որպեսզի միկրոբիզնեսը զարգանա, ինչը հետագայում շատ ավելի լուրջ եկամուտ կապահովի պետությանը, քան հիմա:

Դիտարկմանը, թե ռիսկայնությունը մե՞ծ չէ, քանի որ պետությունը վնասներ է կրում, տնտեսագետը արձագանքեց. «Իհարկե, վնասները մեծ չեն կազմի միկրոբիզնեսի պարագայում: Ոչ այնքան մարզերում, որքան սահմանամերձ համայնքներում եւ մարզերում սա մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է»:

Հարցին, թե հարկային օրենսգրքում թերությունները այդքան ակնառո՞ւ էին, որ հիմա փոփոխություններ են կատարվում, Մանասերյանը պատասխանեց. «Բազմաթիվ թերություններ կարող ենք մատնանշել, բայց ճիշտ չի լինի ասել, որ աշխատանքներ չեն տարվել»:

Մանասերյանը նաեւ վերհիշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը շուկա. «Վերջերս վարչապետը գնաճին անդրադարձավ ոչ միայն դրան անդրադառնալով, այլ նաեւ ֆիզիկապես գնալով եւ տեսնելով, թե ինչ է կատարում: Մենք ունենք տարիներով մշակված բավական լուրջ փաթեթ եւ պատրաստ ենք օգնել կառավարությանը, որովհետեւ գնաճը բազմագործոն երեւույթ է: Եթե մենք ներմուծողների հանդեպ կիրառենք գերշահույթի հարկեր, մենք արդեն կարող ենք մի քանի խնդիր լուծել` ե՛ւ պետական գանձարանը եկամուտներով համալրելու ե՛ւ զսպելու նրանց ախորժակը` մենաշնորհներ ձեւավորելու եւ ամենակարեւորը՝ գների մեղմացում անելու համար», - նշեց Մանասերյանը:

Մանասերյանի կարծիքով՝ նրանց համար, ովքեր գերշահույթ են ստանում, օրինակ, Գազպրոմը, պետք է գերշահույթի նոր հարկեր սահմանի պետությունը:

Տպել
1790 դիտում

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին

Գուգարքի անտառտնտեսությունում բենզասղոցով ապօրինի հատվել է 68 ծառ, վնասի չափը ճշտվում է