4 մլն դոլարի ներդրում. Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի կստեղծվի: Կազմակերպիչ է ճանաչել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ին: Ազատ տնտեսական գոտին կգործի Գործարանային 1 հասցեում գտնվող տարածքում: Այսօր նման որոշում ընդունվեց կառավարության նիստի ժամանակ:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը նախատեսում է, որ մինչեւ 2043 թվականը կներգրավվի շուրջ 200 շահագործող՝ այդ տարածքում: Ընդ որում, մինչեւ 2021 թվականը խոսք 50 շահագործողի մասին է:

«Ծրագրի ընթացքում կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, եւ 300 նոր աշխատատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները: Կազմակերպիչը մինչեւ 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչեւ 2021 թվականը 15 մլն դոլար, իսկ հետագա տարիների համար եւս 30 մլն դոլարի ներդրում»,- ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ նախատեսվում է, որ երկու հիմնական տարածք է լինելու, մեկը Հրազդանում 4,3 հա չափով, եւ օֆիսային տարածք Երեւանում. «Հրազդանում ակնկալվում է, որ կլինի մայնինգի կենտրոն, այսինքն՝ բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեություն, տվյալների մեծ զանգվածների ամպային հաշվարկման եւ ամպային տեխնոլոգիաների առավել լայն օգտագործում եւ սրանով պայմանավորված առավել լայն հնարավորություններ»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ սա կլինի Հայաստանում թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին: Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետ է սահմանվել 25 տարին:

Նրա խոսքով, նախագիծը նպատակ ունի ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, երկրի ներդրումային գրավչության բարձրացում, բարձր եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծում, նոր աշխատատեղերի ստեղծում եւ խթանել կայուն տնտեսական զարգացումը:

Տպել
7056 դիտում

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը