Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն ոչ «ավանդական» մթնոլորտում: Սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունը վերջին 20 տարում առաջինն է, որն անցկացվելու է առանց ընտրակաշառքի բաժանման, վարչական ճնշումների գործադրման, թաղային հեղինակությունների ներգրավվածության եւ ինչ-որ չափով առանց խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով ընտրություն կատարելու: Համենայնդեպս, նման խոստումներ տալիս են գործող իշխանության ներկայացուցիչները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հեթին է հայտարարում, որ վարչական լծակներ չեն կիրառվելու, ոստիկանապետ Վարերի Օսիպյանն էլ իր հերթին է նշում, որ ոստիկանությունը աչք չի փակի ընտրախախտումների վրա:

Գուցե հնարավոր չլինի լիարժեք արդար ընտրություններ անցկացնել, քանի որ այս ընտրություններին մասնակցում են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք, պայմանականորեն ասած՝ հին Հայաստանում զերծ չեն եղել ընտրակեղծարարությունից: Սակայն, թերեւս միանշանակ է, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նման միջոցների չի դիմի, քանի որ վարչապետ Փաշինյանն ընդդիմության ճամբարից պայքարել է արդար ընտրությունների անցկացման համար: Ու դատելով իշխանությունների կտրուկ հայտարարություններից՝ ընտրակաշառք բաժանելու կամ վարչական լծակի կիրառման որեւէ փորձ խստագույն հակահարված է ստանալու:

Խաղի այս կանոններին եթե գումարվի նաեւ այն, որ նույնիսկ Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց նույն մակարդակի վրա են պահպանվում ՀՀ վարչապետի եւ իշխող ուժի բարձր վարկանիշը, ինչ շանսեր ունեն Երեւանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած քաղաքական ուժերը: 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց՝ միանշանակ պարզ է, որ առաջադրված 13 քաղաքական ուժերից ոչ բոլորն են դիմակայելու թեժ ընտրապայքարին եւ մանդատներ ունենալու Երեւանի ավագանում:

Համբարյանը նշեց, որ այս պահին մրցապայքարում առաջատար է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության բազայի վրա ստեղծված «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը:

«Այս պահի դրությամբ առաջին տեղում Քաղաքացիական պայմանագիրն է, քանի որ հիմա Հայաստանում հետհեղափոխական էյֆորիա է եւ այդ էյֆորիան բավականին ուժեղ դիրքեր ունի, նաեւ երկար ժամանակ այն կպահպանվի: Երկրորդ տեղի համար թեժ պայքար կընթանա «Լույս» դաշինքի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ: Իմ կարծիքով՝ այս պահի դրությամբ հիմնական պայքարը այս երեք քաղաքական ուժերի միջեւ է լինելու: Մյուս քաղաքական ուժերի շանսերը ես այդքան էլ մեծ չեմ գնահատում, չեմ կարծում, որ իրենք կլինեն ավագանու կազմում»:

Գագիկ Համբարյանը միաժամանակ նշեց, որ այս մեկ ամսվա ընթացքում հնարավոր է նաեւ ֆորս մաժորային իրավիճակներ տեղի ունենան: Քաղաքագետը չի բացառում, որ քարոզարշավի ընթացքում թույլ տված սխալները կարող են էականորեն ազդել ընտրության արդյունքների վրա:

«Հայաստանը հիմա գտնվում է խրոնիկ քաղաքական ճգնաժամի մեջ: Գործող իշխանությունը չի կարող իրեն ապահովագրված զգալ: Պետք է նաեւ հաշվի առնենք, թե թաղային հեղինակություններն ինչ ազդեցություն են ունենալու ընտրության ընթացքի վրա: Ճիշտ է նոր իշխանությունները հայտարարել են, որ նման բան չի լինելու, բայց վերջին քսան տարիների ընթացքում թաղային հեղինակությունները իրենց ծառայությունները մատուցել են: Շատ կարեւոր է նաեւ, թե քաղաքական ուժերը ինչ ծրագրով են ներկայանալու»:

Խոսելով իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մասին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը հիշեցրեց՝ ինքը դեռ հինգ տարի առաջ էր կանխատեսումներ արել, որ Մարությանը կարող է քաղաքական ակտիվիստից դառնալ քաղաքական գործիչ:

«Ես դեռ 5 տարի առաջ՝ 2013 թվականին, կարծիք էի հայտնել, որ Հայկ Մարությանը կարող է դառնալ այն քաղաքական գործիչը, որ իր շուրջ կարող է համախմբել լուրջ զանգված: Ես այդ վերլուծությունն արել եմ, երբ Հայկ Մարությանն իր ընկերների հետ պայքարում էր տրանսպորտի թանկացման դեմ: Նա շատ հայտնի ու սիրված դերասան է, բայց նա միեւնույն ժամանակ զբաղվել է այնպիսի գործունեությամբ, որով Սերժ Սարգսյանի ժամանակ պետք է զբաղվեին ընդդիմադիր քաղաքական ուժերը: Նրանք չէին զբաղվում եւ այդ բացը լրացվում էր քաղաքացիական ակտիվիստների կողմից: Հայկ Մարությանը, ունենալով ընդդիմադիր կեցվածք եւ հակաիշխանական հայացքներ, միշտ մասնակցել է երկրում տեղի ունեցող այն գործընթացներին, որոնք բխում էին ժողովրդի շահերից: Խնդիրը հիմա այն է, թե նա ապագայում ինչպես կղեկավարի մայրաքաղաքը: Ես չեմ ասի, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը չկա, այն շատ մեծ է, բայց միեւնույն ժամանակ չեմ կարող ասել, որ Հայկը քաղաքականության մեջ նորաթուխ անձ է եւ բերել ասում են՝ զբաղվի քաղաքականությամբ»,- մեկնաբանեց քաղաքագետը:

Անդրադառնալով Գագիկ Համբարյանի այն կանխատեսումներին, որ միայն ՔՊ-ն, ԲՀԿ-ն եւ «Լույսը» կարող են ավագանու մաս կազմել, հետաքրքրվեցինք, թե ինչու է բացառում քաղաքականության մեջ երկար տարիներ գտնվող ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի մուտքը Երեւանի ավագանի:

«ՕԵԿ-ը 15 օր առաջ հայտարարեց, որ սոցիոլոգիական հարցումների համաձայն վայելում է երեւանցիների 1-2 տոկոսի համակրանքը: Իսկ ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, ապա այս քաղաքական ուժը երկար ժամանակ չի մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ հիմա այդ հանգամանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ իրենց արդյունքների վրա»:

Գագիկ Համբարյանն ասում է, որ այս քաղաքական ուժերը մասնակցում են Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, որովհետեւ առաջիկայում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են, իսկ սա առիթ է, որ իրենց մասին հիշեցնեն՝ իրենք կան:

Գագիկ Համբարյանը կանխատեսում է, որ քաղաքի կառավարմանը չի ներգրավվի նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Մեր դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը նախկինում սուր քննադատում էր իշխանություններին եւ հնարավոր չէ, որ ռեյտինգ ձեռք բերած չլիներ, քաղաքագետը ասաց.

«Զարուհի Փոստանջյանի շանսերն այնքան էլ մեծ չեմ գնահատի: Ճիշտ է, նա նախորդ իշխանություններին քննադատում էր՝ շատ սուր: Սակայն չմոռանանք, որ Փոստանջյանը բազմիցս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի «մարդն» է: Թավշյա հեղափոխությունից հետո նա հակասական կարծիք է ձեւավորել հասարակության մոտ: Այս պահի դրությամբ նա չի կարող հայտնվել ավագանիում: Նա նախորդ անգամ հայտնվել էր, որովհետեւ ՀՀԿ-ն թույլ չէր տվել շատերին մասնակցել ընտրություններին եւ նա կարողացել էր այդ հանգամանքի հաշվին ձայներ հավաքել»:

Տպել
6982 դիտում

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել