Խոշոր չարաշահումներ՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում. հարուցվել է քրգործ

2018թ. հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրության հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում, ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են չարաշահումներ:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, Կոտայքի մարզի դատախազության կողմից տրված ցուցումի համաձայն, նախապատրաստված նյութերով 2018թ. օգոստոսի 2-ին ներկայացված փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:  

Նախնական քննության ընթացքում ձեռնարկվող բազմածավալ քննչական, այլ դատավարական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2012-2018թթ. ընկած ժամանակահատվածում տարբեր ժամկետներով երեք անձի հետ՝ որպես վարորդ, մեկի հետ՝ որպես համակարգող եւ եւս մեկ անձի հետ՝ որպես թարգմանիչ-խմբագիր,  կնքվել են աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրեր, սակայն նրանց կողմից աշխատանքի վայրում եղած լինելու եւ աշխատանք կատարած լինելու վերաբերյալ որեւէ տվյալ չկա: Այդ անձանց անվամբ, սակայն, ելքագրվել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափի` 29.562.714 ՀՀ դրամ գումարի աշխատավարձ:  

Բացի այդ ՊՈԱԿ-ը, 2016թ. «Հայ զարգացման ներուժ» առողջապահական, սոցիալական, բնապահպանական ՀԿ-ի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Վերջինիս շրջանակում ՀԿ-ի ներկայացուցիչներն իրականացրել են տուբերկուլյոզով հիվանդ անձանց 13.748 տնային այց, որի ընթացքում կատարել են ներերակային ներարկումներ կամ հետեւել, որ հիվանդը ընդունի դեղերը: Մեկ այցի միջին արժեքը կազմել է 4.912 ՀՀ դրամ, չնայած այն հանգամանքին, որ ներկայումս այդ ծառայությունը մատուցվում է պոլիկլինիկաների բուժաշխատողների միջոցով եւ մեկ այցի արժեքը ներարկման դեպքում կազմում է 1.200 ՀՀ դրամ, իսկ դեղահաբի ընդունմանը հետեւելու դեպքում` 621,7 ՀՀ դրամ: Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 67.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:   

Ստացվել են տվյալներ, որ Կենտրոնը «Հայ զարգացման ներուժ» ՀԿ-ի հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր, ընդհանուր 43.950.000 ՀՀ դրամ արժեքով, կնքել է նաեւ 2015 թվականին:

Ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին հաշվապահ Ա. Մ.-ն ներգրավվել է որպես կասկածյալ՝ առանձնապես խոշոր չափերի` 53 մլն․ դրամի յուրացում կատարելու կասկածանքով։ Վերջինիս կողմից վերականգնվել է 7 մլն․ ՀՀ դրամի չափով պատճառված վնասը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ առերեւույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, դրանում ներգրավված անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Մասնավորապես, ի թիվս այլ գործողությունների՝ գրություններ են ուղարկվել ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության նախարարություններ, ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ստանալու համար վերոնշյալ բոլոր կազմակերպությունների կանոնադրությունները, դրանց հիմնադիրների եւ տնօրենների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ նրանց  միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիմք հանդիսացած մրցույթների եւ այլնի վերաբերյալ փաստաթղթերն ու տեղեկությունները:

Առգրավվել են «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հաճախելիությանը, անձնական գործերին, հաստիքացուցակին, ծառայությունների մատուցման պայմանագրերին առնչվող փաստաթղթերը:

Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել են խուզարկություններ։

Քննության ընթացքի, արդյունքների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

Տպել
2411 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)