Ո՞վ է հավակնում 2020 թվականին դառնալ Արցախի նախագահ. ընդդիմությունը լուրջ է տրամադրված

Տեւական ժամանակ է` Արցախի ներքաղաքական իրավիճակը, կարծես թե, ավելի հանգիստ է: Պատճառներից մեկը կարելի է համարել ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու: Այս հայտարարությունը որոշ չափով հանգստացրեց Սահակյանի հրաժարականը պահանջողներին: Չնայած դրանից հետո որոշակի խմորումներ եղան եւ Արցախում ստեղծվեցին մի քանի նախաձեռնություններ:

Այդ նախաձեռնություններից են՝ «Լույս Արցախին» եւ «Արցախյան զարթոնք»: Արցախի հասարակությունը, կարծես թե, կասկած չունի, որ 2020 թվականի ընտրություններում նախագահ է դառնալու ԱՀ նախկին պետնախարար, այժմ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը: Սոցցանցերում էլ արդեն խոսվել է, որ Հարությունյանի հրաժարականը  պետնախարարի պաշտոնից պայմանավորված էր նրանով, որ 2 տարի անց նախագահ դառնա:

Դրանից զատ արդեն վերջին օրերին հրապարակումներ են եղել, որ արցախյան էլիտան նախնական համաձայնության է եկել հաջորդ նախագահի թեկնածության շուրջ եւ այս դեպքում նույնպես խոսքը Արայիկ Հարությունյանի մասին է: Նշենք նաեւ, որ Արցախի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու միաժամանակ: Արայիկ Հարությունյանի հնարավոր թեկնածության եւ ընդդիմադիր ուժերի հնարավոր քայլերի շուրջ ՀԺ-ն զրուցեց Արցախի մի շարք ուժերի ներկայացուցիչների հետ: Մեր հարցերին պատասխանեց նաեւ Արայիկ Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան, մամուլում ակտիվորեն քննարկվում է, որ Արցախյան էլիտան նախնական համաձայնության է եկել ԱՀ հաջորդ նախագահի թեկնածության շուրջ, շոշափվում է հենց ձեր անունը, սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Մամուլում նման քննարկումները ես ավելի շատ կպայմանավորեի նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությամբ, որ 2020թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին ինքը չի առաջադրվելու: Բնականաբար, մեծ հետաքրքրություն է առաջացել, թե ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը: Կարող եմ ընդամենը ասել, որ որեւէ համաձայնություն ոչ միայն չկա, այլեւ վաղ է այդ թեմայով որեւէ քննարկման մասին խոսելը: Այսօր մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Արցախի ներքին եւ արտաքին առաջնահերթ հիմնախնդիրների լուծման վրա: Իսկ որպես առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար՝ ես կարծում եմ, որ ընտրություններում մեր եւ ողջ իշխանությունների առաջնահերթ խնդիրն է՝ ապահովել ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների կազմակերպումը: Թե ով կդառնա հաջորդ նախագահը եւ որ քաղաքական ուժը որքան ձայն կստանա, կորոշի արցախցի ընտրողը:

- Պատրաստվո՞ւմ եք հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվել, ունե՞ք նախագահի պաշտոնի հավակնություններ:

- Քաղաքականության մեջ ինձ համար անընդունելի են վաղաժամ հայտարարությունները: Բնական է, որ իմ գլխավորած կուսակցությունն իր ծանրակշիռ մասնակցությունն է ունենալու թե՛ խորհրդարանական եւ թե՛ նախագահական ընտրություններին: Կգա ժամանակը, եւ մենք քաղաքական որոշում կկայացնենք այդ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ:

 - Ինչպե՞ս ստացվեց, որ պետնախարարի պաշտոնից ազատվելուց հետո հայտնվեցինք նախագահականում:

 - Ինչպես քանիցս հայտարարել եմ՝ պետնախարարի պաշտոնից հրաժարվել եմ սեփական դիմումի համաձայն, եւ այն որեւէ կերպ պայմանավորված չէր Բակո Սահակյանի հետ ունեցած իմ հարաբերությամբ: Իսկ նոր պաշտոնը ստանձնել եմ Հանրապետության նախագահի առաջարկով՝ հաշվի առնելով մի շարք նախագծեր համակարգելու անհրաժեշտությունը: Եթե անգամ ես չզբաղեցնեի նախագահի խորհրդականի պաշտոնը, իմ ղեկավարած քաղաքական ուժի հետ միասին մինչեւ 2020թ. շարունակելու էինք պաշտպանել նախագահ Սահակյանի որդեգրած քաղաքական եւ տնտեսական կուրսը, քանի որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը դրանում իր նշանակալի ներդրումն ունի:

Այս հարցերի շուրջ զրուցեցինք նաեւ Արցախի ԱԺ միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ: Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Արայիկ Հարությունյանի թեկնածությանը 2020 թվականի նախագահական ընտրություններում, Խանումյանը պատասխանեց. «Արայիկ Հարությունյանը այս պահին Արցախի խորհրդարանում ամենամեծ ներկայացվածություն ունեցող ուժի ղեկավարն է եւ տրամաբանական է, որ նախագահի թեկնածու կարող է դիտարկվել: Ես նրանից բացի՝ նույն իշխանության մեջ էլի եմ մարդիկ տեսնում, ովքեր այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են»:

Հարցին, թե ինքը որպես ընդդիմադիր քաղաքական ուժ տեսնո՞ւմ է Արայիկ Հարությունյանին նախագահի պաշտոնում, Խանումյանը պատասխանեց. «Ոչ, ես տեսնում եմ այլ թեկնածուների եւ մասնավորապես՝ ընդդիմությունից: Այսինքն՝ ընդդիմության կողմից առաջ քաշված թեկնածուներ եմ տեսնում նախագահի պաշտոնում»: Խանումյանի խոսքով՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նույնպես հնարավոր է թեկնածու առաջադրի: Նա նշեց, որ այլ ուժերի եւ նախաձեռնությունների հետ քննարկումներ եւ բանակցություններ են գնում տարբեր հարցերի շուրջ:

Հարցին, թե բացի Արայիկ Հարությունյանից, իշխանությունն ո՞ւմ թեկնածություններն է դիտարկել, Խանումյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ուժային թեւից էլ թեկնածու կլինի` այս պահին իշխանությունում գտնվող` նույն Արշավիր Ղարամյանը, Վիտալի Բալասանյանը»: Խանումյանը ենթադրում է, որ 10-ին մոտ նախագահի թեկնածուներ կլինեն 2020 թվականին եւ հնարավոր է համարում նաեւ, որ երկու փուլով անցնեն ընտրությունները: «Այս կառավարման պայմաններում իշխանական թեկնածուն վարչական ռեսուրսը օգտագործելու անսպառ հնարավորություններ ունի, բայց կարծում եմ՝ մինչեւ 2020 թվականը հասարակությունն ավելի կզարգանա եւ նման բաները կբացառվեն», - եզրափակեց Խանումյանը:

Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը, ով «Լույս Արցախին» նախաձեռնության անդամ է, մեր զրույցում նշեց, որ պատրաստվում են գրանցվել որպես քաղաքական կուսակցություն եւ առաջիկա` լինի արտահերթ, թե խորհրդարանական ընտրություններին, մասնակցելու են: Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեն Արայիկ Հարությունյանի թեկնածության մասին, Բադասյանը պատասխանեց. «Եթե մենք մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին, պարզ է, որ նաեւ նախագահի թեկնածու ենք առաջադրելու, որովհետեւ ներկա իշխանության որեւէ թեկնածուի մենք չենք կարող վստահել»:

Դիտարկմանը, թե նույնը վերաբերվում է նաեւ Արայիկ Հարությունյանի՞ն, Բադասյանը արձագանքեց. «Մենք չգիտենք՝ Արայիկ Հարությունյանը մասնակցելու է, թե` ոչ: Մենք նրա համար ենք պայքարում, որ Բակո Սահակյանը հրաժարական տա, որովհետեւ եթե այսպես շարունակվի, ոչ թե ընտրություն է լինելու, այլ՝ նշանակում: Այդպես նախագահ են նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը»: Բադասյանը, որպես ԱՀ ապագա նախագահ տեսնում է միայն իրենց նախաձեռնության խմբի թեկնածուին, քանի որ տարիներ շարունակ իրենք պայքարել են եւ իշխանությունների թերությունները նշել են: Հարցին՝ արդյո՞ք այդքան մեծ աջակիցների թիվ ունեն, Բադասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո, եւ դա առաջիկա ընտրություններում կտեսնենք: Իսկ եթե միջնորդություններ եւ կոպիտ ընտրակեղծիքներ լինեն, իհարկե, արդար ընտրություններ սպասել անհնարին է»:

«Արցախյան զարթոնք» նախաձեռնության անդամ, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի նախկին տեղակալ եւ ԱՀ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Միքայել Արզումանյանը նշեց, որ չի ցանկանում ոչ մի հարցի վերաբերյալ մեկնաբանություն տալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6846 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը