Ի՞նչ արած. խուժան ռազբորկաներ խորհրդարանում

01/09/2018 schedule18:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 1-ի համարում

Սահմանադրական փոփոխությունների նիստերի հեռարձակումն ուղիղ եթերով հանրությանը վերջնականապես համոզեց, որ հայաստանյան քաղաքական էլիտան գրեթե 100 տոկոսով խոտան է: Ընդ որում, քաղաքական խոտան է ոչ միայն կոալիցիան, որի եռօրյա բենեֆիսը վերստին հաստատեց, որ մարիոնետների այդ հավաքածուն, որի կնոպկան գտնվում է Քոչարյանի գրպանում, քաղաքական զրոներ են, այլեւ բանի պետք չի նաեւ խորհրդարանական ընդդիմության որոշակի զանգվածը, որոնց հանրապետական սափրագլուխ պատգամավորն անվանեց լկտի, ցինիկ եւ իմպոտենտ, ու հեղափոխության գնացող ընդդիմադիրներն ամենայն ուշադրությամբ ունկնդրեցին իրենց պոռնո-մազոխիզմի մեջ մեղադրող հանրապետականին: Եւ եթե երեկ սահմանադրական փոփոխությունների հիմնական դեբատները չավարտվեին, ապա ծեծկռտուքն ու դանակահարությունը խորհրդարանում դառնալու էր անխուսափելի:

Հայտնի չէ, Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա ենթագիտակցական ճնշո՞ւմ էր պատճառը, թե՞ այն, որ նախագահն այսօր մեկնելու է Ղարաբաղ եւ  խորհրդարանը հրահանգ էր ստացել ամեն գնով ավարտել արտահերթ նստաշրջանը, սակայն երեկվա նիստի հենց սկզբից պարզ էր, որ կոալիցիայի հատկապես հանրապետական կտորը որոշել է ամեն գնով ԱԺ-ում սադրանք կազմակերպել եւ ընդդիմությանը ներքաշել ռազբորկայի մեջ: Համենայնդեպս, երեկ իրեն ոչ բնորոշ մարտական ոճի մեջ էր նիստը վարող, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որը ԱԺ կանոնակարգը պահպանելու ընդդիմադիրների ցանկացած հորդորին ի պատասխան կա՛մ  գոռում էր, կա՛մ ճվում, կա՛մ էլ բոլորին նստեցնում իրենց տեղը: ՀՀԿ խորհրդի փոխնախագահից ետ չէր մնում նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որն ընդդիմադիր պատգամավորների ելույթների ժամանակ անընդհատ ռեպլիկներ էր թողնում:

«Ես հասկանում եմ, որ դուք դերժիմորդաներ եք եւ այս խորհրդարանին ընդամենը մեկ շտրիխ է պակասում հոկտեմբերի 27-ի կրկնության համար եւ այդ շտրիխը Նաիրի Հունանյանն է: Բայց, նիստը մի խանգարեք ձեր անդրշիրիմյան ձայներով»,- դիմելով հանրապետական պատգամավորներին, ասաց անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: Սակայն Գալուստ Սահակյանի ռեպլիկներն ու ՀՀԿ մյուս պատգամավորների անհարկի ծկլթոցները պարզապես թեթեւ մուտիլովկաներ էին երիտասարդ հանրապետական Արմեն Աշոտյանի ելույթի համեմատությամբ, քանզի խորհրդարանն իր պատմության ողջ ընթացքում, ըստ ԱԺ հնաբնակների,  երբեւէ նման լպիրշ ելույթ չէր լսել: Իր ելույթը ՀՀԿ-ի ապագան սկսեց այսպես.

«Երբեւէ չէի մտածի, որ ցինիկության, անզսպության կոնցենտրացիան այս դահլիճում կլինի այսքան բարձր»: Խոստումնալից այս նախաբանից հետո երիտասարդ հանրապետականը, դիմելով «Ազգային միաբանության» նախագահին, ցավով նկատեց, որ հանձին Գեղամյանի, հայ բեմը կորցրել է մեծ դերասանի, սակայն  քաղաքականությունն էլ ոչինչ չի շահել, եւ ամբիոնի վրա ծածանեց իր անձնական պաստառը, որի վրա գրված «6.0»-ն, ըստ Աշոտյանի, Գեղամյանի ելույթին տրված իր գեղարվեստական գնահատականն էր: Այնուհետեւ «Ազգային միաբանությունից» սահուն անցում կատարելով «Արդարություն» դաշինքի անդամ Արշակ Սադոյանին՝ Աշոտյանը նրան էլ մեղադրեց մազոխիստական մղձավանջներով տառապելու մեջ, որի մազոխիստական թաքուն երազանքն այն է, որ հանրապետության նախագահը գոնե մի անգամ իր երեսին թքի:

Սա էլ՝ «Արդարության» մասով: Դրանից հետո հերթը հասավ ընդդիմադիր անկախ Հմայակ Հովհաննիսյանին: Վերջինիս ներկած մազերը քննարկելուց հետո հանրապետական Աշոտյանը, որպես Բժշկական համալսարանի նախկին ուսանող, անցավ Հովհաննիսյան Հմայակի էրոտիկ ֆանտազիաների հոգեվերլուծությանն ու եզրակացրեց, որ իրականում Հմայակ Հովհաննիսյանն ուզում է կախվել կոալիցիոն պատգամավորների խիստ որոշակի մարմնամասերից: Ամփոփելով անհատական հոգեվերլուծությունը՝ ՀՀԿ-ի երիտասարդ հենարանը տվեց խորհրդարանական ընդդիմության ամփոփիչ ախտորոշումը.

«Այդ քաղաքական գործիչների միակ օրգանը, որ մնացել է՝ լեզուն է»: Ահա այսպես: Այնուհետեւ հայտարարվեց ընդմիջում, եւ ԱԺ միջանցքում իրար տնավարի, բոլոր նյուանսներով հայհոյեցին ՀՀԿ խորհրդի անդամ, պատգամավոր Վազգեն Կարախանյանը (ի դեպ, այդ հայհոյանքը Կարախանյանի առայժմ միակ օրենսդրական պրոդուկտը կարելի է համարել) եւ «Ազգային միաբանության» պատգամավորները: Արդեն ընդմիջումից հետո պատասխանի իրավունքը «Ազգային միաբանության» նախագահինն էր: Գեղամյանն ամենայն մանրամասնությամբ անդրադարձավ Աշոտյանի դասատուի՝ ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի պատմության մութ էջերին՝ սկսած «Ռոսիա» կինոթատրոնի աթոռների հայրենասիրական պիսկումից, վերջացրած Քոչարյանի հրաժարականը մոլեռանդորեն պահանջելուց, եւ ավելացրեց.

«Բերդերում համապատասխան կռիսյատնիկներ կան, որտեղից առնետին ուղարկում էին կռիվ-շամաթա սարքելու: Հիմա նույն բանն է, որպեսզի այս շամաթայի ընթացքում ասեն, թե այս  ընդդիմությունը կռիվ է անում, ուրեմն ինչպե՞ս պետք է երկիր ղեկավարի: Խնդրեմ, կռիվ անելու տեղը կա, բայց որն էլ անի՝ մեծ կտորը ականջն է մնալու»,- ՀՀԿ-ին զգուշացրեց «ԱՄ» նախագահը: Ի դեպ, երբ Գեղամյանը ելույթից հետո անցավ Աշոտյանի կողքով, ի պատասխան վերջինիս հայհոյանքի, «ԱՄ» նախագահը նրան ուղարկեց շատ ավելի կոնկրետ տեղ: Եւ ահա այս ամենից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը ԱԺ ամբիոնից ազդարարեց.

«Մեր ժողովուրդը տեսավ, թե ի՞նչ է ԱԺ-ն, եւ մեր պատկերը սա էր»: Իհարկե, սահմանադրական փոփոխությունների թեմայով ելույթներ եւս եղան: Եւ եթե կոալիցիայի անդամ կուսակցությունները հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու նախագծին, «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ընդդիմության անունից հայտարարեց. «Առանց հասարակական համաձայնության հանրաքվեն դատապարտված է ձախողման, եւ պարզապես ցինիզմ է գործող Սահմանադրության թերություններով արդարացնել կատարված հանցագործությունները: Հետեւաբար, պետք է արագ իրագործել Սահմանադրության անփոփոխ, երկրորդ հոդվածն ու իշխանությունը վերադարձնել ժողովրդին: «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, «ո՛չ» է ասելու հանրաքվեին, «ո՛չ» է ասելու անօրինական իշխանություններին»: Նախագծի երկրորդ ընթերցման քվեարկությունը տեղի է ունենալու այսօր:

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
2916 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց