Զրկում եք` զրկեք. մեր անտեր ցանցերը

01/09/2018 schedule18:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 1-ի համարում

Հիմա ո՞ւմ են պատկանում մեր բաշխիչ ցանցերը` «Միդլենդ Ռեսուրսեզի՞ն», որը 2002 թվականին գնեց այն ՀՀ կառավարությունից, թե՞ «ՌԱՕ ԵԷՍ»-ին, որը իր հերթին այս տարի  «Միդլենդ Ռեսուրսեզից» գնեց ցանցերի կառավարման, ներդրումներ անելու եւ շահույթը տնօրինելու իրավունքը: Այս հարցի պատասխանը իրավական ձեւակերպումների տեսակետից վերջնականապես դեռ չի գտնվել: Մեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը համոզված է, որ եթե պետական ռեեստրում որպես բաժնետոմսերի սեփականատեր նշվում է «Միդլենդ Ռեսուրսեզը», ապա սեփականատերը հենց նա է:

Իսկ բազմաթիվ իրավաբաններ համոզված են, որ միջազգային տնտեսական կանոններով շահույթը տնօրինողն է իրական սեփականատերը, այսինքն՝ տվյալ դեպքում «ՌԱՕ ԵԷՍ»-ը: Մի խոսքով, այս պահին մեր ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը հանդիսանում է միանգամից երկու սուբյեկտի սեփականություն: Մեր խորհրդային անցյալը ապացուցել է, որ այն, ինչ ունի մի քանի տեր, իրականում անտեր է: Սա զգացմունքային պոռթկում չէ: ՀՀ էներգետիկայի նախարարությունում առայժմ բոլորովին շշուկով մի տեսական սխեմա են գծել, որի իրականանանալու դեպքում մեր ցանցերի ճակատագիրը ընդհանրապես անհնար է պատկերացնել:

Այսպես: Ասենք ցանցերը չեն կատարում իրենց վրա դրված ներդրումային պարտավորությունները: Այդ դեպքում ցանցերը կրում են պատասխանատվություն եւ ամենամեծ պատիժը, որ մենք կարող ենք կիրառել ցանցերի նկատմամբ, դրանց սեփականատիրոջը լիցենզիայից զրկելն է: Ասենք թե բանը հասավ դրան, եւ ցանցերի սեփականատիրոջը սպառնում է լիցենզիայի կորուստ: Այլ պայմաններում սեփականատերը ամեն ինչ կանի, որ չզրկվի դրանից: Բայց տվյալ դեպքում «Միդլենդ Ռեսուրսեզի» արձագանքը կարող է անակնկալ լինել. «Ջհանդամը, թե չեք զրկում, դուք էլ, ձեր ցանցերն էլ...»,- կարող է ասել Միդլենդի ղեկավարը:

Նա նույնիսկ դեմ չի լինի, եթե այդ նույն ռեեստրում գրանցված արժեթղթերը իր ձեռքից վերցնեն ու նվիրեն մեկ ուրիշի: Միեւնույնն է, Միդլենդը արդեն 73 մլն դոլար է ստացել այդ արժեթղթերը իբր կառավարման հանձնելու դիմաց: Բարեբախտաբար, սա ընդամենը տեսական պնդում է, գոնե այս պահին: Սակայն ցանցերում որոշակի գործընթացներ են գնում, որոնք այս տեսական սխեմայի մեջ կարծես թե տեղավորվում են: Օրինակ, այս տարվա առաջին կիսամյակում ցանցերի տրամադրած տեղեկատվության համաձայն, կորուստները կազմել են 17 տոկոս: Էներգետիկայի նախարարության որոշ տվյալներով, դրանք մոտենում են 19 տոկոսի:

Մինչդեռ ըստ 2002 թվականին կնքված պայմանագրի, ցանցերի կորուստը այս տարվա ընթացքում պետք է կազմի միայն 15 տոկոս: Այս 2-3 տոկոսների տակ ահռելի գումարներ են թաքնված. խոսքը ցանցեր մուտք գործած 2,5 մլրդ կվտ.ժամ էլէներգիայի մասին է: Դրա 3 տոկոսը կազմում է ավելի քան 3 մլն դոլար: Ցանցերում, իհարկե, պնդում են, որ մինչեւ տարվա վերջ իրենք կկատարեն իրենց պարտավորությունը եւ կորուստները կհասցնեն նախատեսված 15 տոկոսի: Սակայն, օրինակ, անցած տարի ցանցերը պարտավրություն ունեին 6,1 միլիարդ ներդրում կատարել ցանցերում դրանց հուսալիությունը բարձրացնելու նպատակով, սակայն ներդրել են միայն 2,1 միլիարդը դրանով իրենց պարտավորությունը կատարելով ընդամենը 34 տոկոսով:

Այնպես որ, ցանցերը պարտավորություններ վերցնում են, իսկ ահա դրանց կատարումը այնքան էլ երաշխավորված չէ: Հետաքրքիր կադրային գործընթացներ են գնում ցանցերում: Օրինակ, այսօրվանից իրենց պաշտոնում չեն լինի մի քանի մասնաճյուղերի տնօրեններ, որոնցից կառանձնացնեինք մի քանիսին: Օրինակ, Կառլոս Պետրոսյանի բաջանաղ Վազգեն Գյոլեցյանը, որը մինչեւ երեկ Շենգավիթի մասնաճյուղի տնօրենն էր, այլեւս չի զբաղեցնի այդ պաշտոնը, որովհետեւ Շենգավիթի եւ Մաշտոցի մասնաճյուղերը միավորվել են: Իր զբաղեցրած պաշտոնում չի լինելու նաեւ Էրեբունու մասնաճյուղի տնօրեն Արմեն Սարգսյանը` ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալյուր Լյով) եղբայրը, որովհետեւ Էրեբունին էլ միացվել է Կենտրոնի հետ:

Սա ուշագրավ է նրանով՝ այս կադրային փոփոխություններին «ՌԱՕ ԵԷՍ»-ը տեղյակ չէ: Ցանցերի լրատվական ծառայությունից մեզ պաշտոնապես փոխանցեցին, որ այդ փոփոխությունները իրականացվել են տնօրինության նախաձեռնությամբ եւ ամենեւին էլ պայմանավորված չեն անձերով, այլ ընդամենը օպտիմալացման ծրագրի հետեւանք են: Իհարկե, վերոնշյալ անձինք անգործ չեն մնա, սակայն ուշագրավն այն է, որ այդ փոփոխությունները կատարվում են այն ժամանակ, երբ Միդլենդը արդեն չի կառավարում ցանցերը, որովհետեւ կառավարման իրավունքը վաճառել է, իսկ «ՌԱՕ ԵԷՍ»-ն էլ դեռ չի ստանձնել լիիրավ կառավարումը:

Ուշագրավ են այն հարաբերությունները, որոնք հաստատվել են ցանցերի ղեկավար պաշտոնյաների եւ «ՌԱՕ ԵԷՍ»-ի, ի դեմս «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի փոխտնօրեն Միխայիլ Մանտրովի միջեւ: Մանտրովի` օրերս Հայաստան կատարած այցի ժամանակ ցանցերի ղեկավարությունը մի գողտրիկ անկյունում սեղան է գցած եղել, որ Մանտրովին «հաց տա»: Մանտրովը, սակայն, վերջին պահին տեղեկացրել է, թե չի կարող ընդունել հրավերը: Նա, իհարկե, դա պայմանավորած կլինի օբյեկտիվ պատճառներով, բայց մերոնց ու ռուսների հարաբերությունների նյուանսներին քաջածանոթ մարդիկ կհասկանան, թե ինչ է նշանակում նման դեպքերում հրավերք մերժելը: Մի խոսքով, ցանցերում հետաքրքիր բաներ են տեղի ունենում: Թե դրանք ինչի են հանգեցնելու, առայժմ հայտնի չէ:

Հայկ Գեւորգյան

Տպել
2097 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը