28-ամյա կինը սպանվել էր դանակի 65 հարվածով. սպանության կասկածյալը 38-ամյա տղամարդ է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդ կնոջ սպանության շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդու։ 

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, երիտասարդ կնոջ դին հայտնաբերվել էր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով՝  2018 թ. օգոստոսի 30-ին՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկում, որտեղ կինը բնակվում էր վարձակալական հիմունքներով։ 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման նյութի հետքեր, մատնահետքեր, դանակ՝ արնանման նյութի հետքով:

Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է կնոջ սպանությունը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրա առնչությունը՝ տուժողի հետ, վիճաբանության շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 30-ի վաղ առավոտյան. մասնավոր հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը կտրող-ծակող գործիքով պատճառվել է ավելի քան 65 հարված, որոնց հետևանքով ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է։

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1980թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Տպել
5200 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել