Կաշառքի մասին խոսք լինել չի կարող, մենք խորհրդարանում կողմ ենք քվեարկելու. Ծառուկյան

Կան խոսակցություններ կաշառք բաժանելու մասին: Ես որեւէ մեկին այդպիսի բան ասած, հանձնարարած չկամ, դրանք ավելորդ խոսակցություններ են: Այս մասին Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Թիմային աշխատանք է, 15 օր պետք է աշխատենք: Ով խոսում է ավել-պակաս, նրանք մեր թշնամիներն են: Չկա այդպիսի բան: Կազմակերպականն էլ հիմնադրամն է անում: Կաշառքի մասին խոսք լինել չի կարող, դա բացառված է: Երբ խորհրդարանում այդ հարցը դրվի, մենք կողմ ենք քվեարկելու: Կաշառք տվողը պետք է ձերբակալվի եւ պատասխանատվության ենթարկվի: Հիմնականը քաղաքական գաղափարներն ու մոտեցումներն են ու աշխատանքը: Եթե մեկը կարա ասի՝ Ծառուկյանն ասել է՝ գումար բաժանեք, որ մեզ շատ ձեն բերեն, ես կասեմ ներողություն: Եթե այդպիսի բան լինի, ես եմ պատրաստ պատասխանատվության ենթարկվելու»,- հայտարարեց Ծառուկյանը:

Այնուհետ Ծառուկյանն իր ելույթում որոշ հիմնախնդիրների մասին խոսեց:

«Ամենակարեւորը, առաջնայինը լիֆտերի խնդիրն է, տրանսպորտի խնդիրն է, բնակելի շենքերի կառուցման խնդիրն է: 25-30 տարի Երեւանը երեւանցիների համար չի կառուցում, կառուցվում է որպես բիզնես: Այսօր Հայաստանի բնակչության 40 տոկոսը պետականորեն ճանաչված է աղքատ, 40-45-ը՝ միջին: Այսինքն՝ ստացվում է, որ միայն փողատերերը պետք է բնակարան առնե՞ն: Բայց բոլորն էլ մեր ժողովուրդն են, պետք է բնակարանի հարց կարգավորվի, որ շահույթը կրկնակի եռակի չլինի, լինի, ասենք 10-20 տոկոս: Այդ դեպքում, մեր հաշվարկներով քմ-ն կլինի՝ մոտավորապես 270 դոլար: Թող 50 դոլար էլ Երեւանը շահույթ ունեն, թող դառնա 330 դոլար, 10 տոկոս էլ բանկին, թող լինի 340 դոլար: Այդ դեպքում բնակարան կարելի է գնել 17 հազար դոլարով»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:

Նա նշեց, որ ում էլ իր ձայնը տա երեւանցին, իրենք չեն նեղանալու, իրենք եկել են պատասխանատվություն վերցնելու. «Դա տանջանք է, պետք է աշխատես, որ քո ծրագրերն իրականացնես, որ մարդիկ դա տեսնեն:

Մենք պատահական թեկնածու չենք դրել, Նաիրա Զոհրաբյանը պատրաստված է, բոլորը ճանաչում են, տեսել են նրա աշխատանքը երկրի ներսում եւ դրսում: Նա միշտ պատրաստ է քաղաքացու կողքը լինել, գիշերվա 3-4-ին էլ զանգեք, նա պատրաստ է քաղաքացու կողքը լինել: Մեզ մնում է միայն ներկայացնել մեր ծրագրերը, աշխատանքները»:

Ծառուկյանը կոչ արեց ԲՀԿ թեկնածուներին բոլոր մյուս թեկնածուների հետ լինել շատ հարգալից. «Միայն թույլ մարդը կարող է մրցակից թեկնածուին վիրավորել: Մարդն իր կեցվածքով, պահվածքով, իր գիտելիքով պետք է մեծ լինի, հզոր լինի: Իսկ մեկը մյուսին վիրավորել, ցեխ շպրտելը նշանակում է՝ նա թույլ մարդ է, չի կարող այդ բեռը վերցնել իր վրա: Մենք կհաղթենք, թող մեզ շնորհավորեն, ուրիշը կհաղթի, մենք պատրաստ ենք շնորհավորելու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6932 դիտում

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն