10 լրատվամիջոց սփյուռքի նախարարությունից 20 մլն գումար է վերցրել. գործը ՔԿ-ում է

ՀՀ սփյուռքի նախարարության հաշվեկշռում գտնվող «Հայրենիք-Սփյուռք» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը հայտնվել է կոռուպցիոն աղմուկի կենտրոնում:

Այս տարվա օգոստոսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց եւ տեղեկացրեց, որ կառույցի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նշյալ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։

Բանն այն է, որ այս ՊՈԱԿ-ի կողմից 2015 թվականի ընթացքում պետական բյուջեով հատկացված դրամաշնորհի շրջանակներում հայտարարվել է մրցույթ՝ ծառայությունների գնման նպատակով: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել երեք ընկերություն, որոնցից մեկը ներկայացրել է 21 մլն 244 հազար ՀՀ դրամով ցածր գնային առաջարկ, քան՝ մյուս ընկերությունները, ինչը մերժվել է։ Փոխարենը՝ ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են մյուս երկու ընկերությունների հետ՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Վերոնշյալից զատ 2015-2018 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ը որոշ լրատվամիջոցների հետ կնքել է պայմանագրեր՝ վճարովի հեռուստաեթեր, հոդվածներ եւ այլ հրապարակումներ պատվիրելու նպատակով: Խոսքը, մասնավորապես, «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների եւ տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում եւ բազմացում» եւ «Արի տուն» դրամաշնորհային ծրագրերի մասին է:

«Հայկական ժամանակ»-ը, գրավոր հարցման միջոցով, սփյուռքի նախարարությունից ձեռք է բերել այն լրատվամիջոցների ցանկը եւ նրանց տրամադրված գումարի չափը, որոնք վճարովի ծառայություններ են մատուցել գերատեսչությանը: Լրատվամիջոցների ընդհանուր թիվը 10-ն է:

Այսպիսով՝ 2016 եւ 2017 թվականին սփյուռքի նախարարության բյուջեից յուրաքանչյուր տարվա համար «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տրամադրվել է 6 մլն դրամ, իսկ 2018 թվականի համար՝ 2 մլն 7 հարյուր հազար դրամ: Ընդհանուր առմամբ՝ 3 տարվա համար այդ գումարը կազմել է 8 մլն 7 հարյուր հազար դրամ: «Արմնյուզ» հեռուստաընկերությունը «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգի մաս է կազմում, որի սեփականատերերից է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսան:

Այս երեք տարիների ընթացքում 3 մլն 6 հարյուր հազար դրամ տրվել է «Գոլոս» ՍՊԸ-ին, որը իրականացնում է golosarmenii.am ռուսալեզու կայքի աշխատանքները: Նույն ժամանակահատվածում 1 մլն 200 հազար դրամ է փոխանցվել «Tert.am» էլեկտրոնային կայքին: Այս լրատվամիջոցը եւս «ՊանԱրմենիան» հոլդինգի խմբի լրատվամիջոց է: 1 մլն 840 հազար դրամ է տրամադրվել «Առավոտ» օրաթերթին: Միայն 2016 թվականին կես միլիոն դրամ է ստացել «Ասեկոսե» ՍՊԸ-ն: 

Սփյուռքի նախարարության հետ համագործակցել է «Ավանգարդ-Տաթև» ՍՊԸ-ն, որն իրականացնում է «Ավանգարդ» թերթի էլեկտրոնային եւ տպագիր տարբերակների թողարկումները: Այս լրատվամիջոցին 2016, 2017 եւ 2018 թվականներին բաժին է հասել 1 մլն 500 հազար դրամ: 1 մլն 300 հազար տրվել է «Հանրային» ռադիոյին, 750 հազար` «Մարինե Դումանյան» ԱՁ-ին եւ 1 մլն 100 հազար՝ «Յոր իմիջ» ՍՊԸ-ին:

Ի դեպ, «Յոր իմիջ» ՍՊԸ-ն պետռեգիստրի կայքում գրանցված է Արմենիկա Գեւորգի Կիվիրյան ՀՀ քաղաքացու անունով: Նույն քաղաքացու անունով է գրանցված նաեւ «Նյուզ ԷՅ ԷՄ» ՍՊՆ-ն, որն իրականացնում է News.am կայքի աշխատանքները:

Ընդհանուր հաշվարկով՝ 2016, 2017 եւ 2018 թվականներին այս լրատվամիջոցներին նախարարության կողմից փոխանցվել է 20 միլիոն ՀՀ դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5607 դիտում

Զելենսկին չի մասնակցի Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Գլոբալ տաքացման պատճառով բանանին անորոշ ապագա է սպասվում

Մարտի 8-ը նաև խնդիրները բարձրաձայնելու օր է, տարվա մնացած օրերը՝ դրանց լուծման համար աշխատելու. Բաթոյան

Ջիդդայում հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Զինված բախումների հետևանքով Սիրիայում 2 հայ է զոհվել

Երևան-Վանաձոր ճանապարհին «Ինֆինիտի»-ն բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվել

Ռազմիկ Ամյանը համերգի ժամանակ բեմից ընկել է. տեսանյութ

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ԿԳՄՍ նախարարի հետ այցելել են Հայաստանի պատմության թանգարան

Ինչպիսի ջերմաստիճան է գրանցվել Երևանում 5 և 40 տարի առաջ

Անցումային շրջանի Սիրիայի նախագահը զինված խմբավորումներին կոչ է արել վայր դնել զենքերը

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում տղամարդու դի է հայտնաբերվել, կողքին՝ նամակ, արնանման հետքեր ու դանակ

Սիրելի կանայք, գոհ ե՞ք. Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մ23-ԵԱ․ ըմբիշ Սերգեյ Սարգսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել 1/8-րդ եզրափակիչ

Լատվիայի պաշտպանության նախարարը կոչ է արել ավելացնել ՆԱՏՕ-ի զորքերի թիվը

Ձեր խիզախությունն ու նվիրումն ամուր հիմք են մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար. ՆԳՆ

Վարչապետը հանդիպել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների և շրջանավարտների հետ

Հայաստանում ուսուցիչների 85%-ը կանայք են. Ժաննա Անդրեասյանն այցելել է վաստակաշատ մանկավարժներին. տեսանյութ

Խոնարհումով շնորհավորում եմ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվածների մայրերին, կանանց, դուստրերին. Պապիկյան

Ծաղիկներ և երաժշտական ողջույն. Գյումրիում տոնական օրը մեկնարկել է ժպիտով. լուսանկարներ

Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է. վիճակը գնահատվում է ծանր

Դատախազությունում առաջխաղացման հնարավորություն տրված է պրոֆեսիոնալ, բարեվարք մասնագետներին. Աննա Վարդապետյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. տեղումներ չեն լինի

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 8-ին

Հարավային Սուդանում զինվորականներին տարհանող ՄԱԿ-ի ուղղաթիռը գնդակոծվել է, կան զոհեր

Չէի պատկերացնում, որ այստեղ կհայտնվեմ, այս պատերն իրենցը ասում են. կին դատապարտյալների առօրյան. տեսանյութ

Արձանագրվել է 45 հետցնցում. փլուզումների վերաբերյալ ահազանգեր են ստացվել. ՆԳՆ

Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի. ՆԳՆ-ն հորդորում է խուճապի չմատնվել

Տարաբնույթ մարտահրավերների պայմաններում կանայք շարունակում են լինել Հայաստանի զարգացման շարժիչ ուժը. նախագահ

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ինդիան Ուելսի մրցաշարում

Մենք վստահ ենք, որ դուք՝ կանայք, կարող եք դառնալ լավագույն առաջնորդներ. Կամո Ցուցուլյան

Ռազմագիտության ժամին աշակերտը օդամղիչ հրացանից կրակել է, կոտորակը դիպել է մեկ այլ աշակերտի, նա տեղափոխվել է ԲԿ

Մարտի 8-ը նաև օր է, որը հիշեցնում է՝ որքան կարևոր է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություններ. Ավինյան

Կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումը, կարծրատիպերի հաղթահարումը ընդհանուր հանձնառություն է. ՄԻՊ

4 բալ ուժգնությամբ հետցնցում. ՀՀ-ում նոր երկրաշարժ է գրանցվել

Երևանում տնակ է այրվել

Կանանց և տղամարդկանց կոլեկտիվ ինտելեկտի ներկայացվածությունը երաշխավորելու է պետության առաջընթացը. ՆԳ նախարար

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ՆԳՆ փրկարար ծառայությունը իրազեկում է. տեսանյութ

Ժամը 10:20-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել . ՆԳՆ

Ձեր մեծացող ներգրավվածությունը պետական կառավարման և այլ ոլորտներում մեզ համար ներշնչանքի աղբյուր է. Սիմոնյան

Երկրաշարժ Հայաստանում. էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ