Զարգացում. նախընտրում եմ գեներալի գերին լինել

05/09/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 3-ի համարում

Կոտայքի դատախազությունում իմ դեմ ակնհայտ կեղծ մեղադրանք է հարուցվել 178  եւ 184 հոդվածներով՝ խարդախություն եւ գույքային վնաս պատճառելը: Ես տվել եմ ցուցմունքներ եւ նշել եմ հարյուրավոր վկաներ, որ այն գումարը, որի համար ինձ մեղադրում են, գեներալ Հայկազ Բաղմանյանն է բռնությամբ ինձանից վերցրել եւ հափշտակել, բայց նախաքննությունը համարեցին ավարտված եւ գործն ուղարկվեց դատարան: Այժմ Կոտայքի դատարանում ամբաստանվում եմ: Իրականում ես տուժող եմ՝ ինձ նստացրել է դատախազությունը, ես պահանջել եմ Հայկազին որպես վկա հրավիրել դատարան: Ամիսը մեկ անգամ դատական նիստ է գումարվում՝ եթե նույնիսկ կարողանամ արդարանալ, դատի ավարտին արդեն նստած կլինեմ հոդվածի սանկցիայի մասով սահմանված ազատազրկման ժամկետը: Իսկ զինդատախազությունում հարուցված քրգործը ընթացք չի ստանում:

Բաց նամակ գեներալ Հայկազ Բաղմանյանին

Մեծ ախպեր, նախքան նամակիս բուն բովանդակությանն անցնելը, ասեմ, որ էն խաբարը, որ ղրկել էիր դատարան ինձ՝ Վարդենիսի դատախազ Վարդան Հարությունյանի միջոցով ու ինձանից պահանջել էիր ետ կանգնել քո դեմ տված ցուցմունքներից եւ թերթերում հերքում տպագրել քո մասին հրապարակումների վերաբերյալ, տեղ հասավ, բայց ես չեմ կարող քո ասածը կատարել, որովհետեւ էգուց եթե ինձ գաղութ տանեն՝ դատախազի, ոստիկանապետի եւ գեներալի վրա գրած բողոքը ետ վերցնելու համար բազար կբացեն, հատկապես, որ բողոքը ճիշտ է եղել: Առաջ շատ էի վախենում, որ կալանավայրում ինձ սպանել կտաս, իսկ հիմա չեմ վախենում, որովհետեւ իմացել եմ, որ բոլորը քեզ ճանաչում են որպես քցողի եւ ինձ սպանողին ոչ միայն չեն վարձատրի, այլեւ գլխին մի բան կսարքեն: Հիմա այս միտքն է ինձ մխիթարում:

Ախպեր, ես քո հետ, իհարկե, ռազբորկա չեմ անում, բայց ծուռ նստենք՝ դուզ խոսենք. 3 ամիս ինձ գերի էիր վերցրել: Գերի էիր վերցրել նաեւ Վարդենիսի ոստիկանապետ Վ.Հակոբյանին եւ դատախազ Վարդան Հարությունյանին, որոնք քեզ օժանդակում էին: Ինձ ստիպեցիր հարյուրավոր վարդենիսցիների քեզ մոտ ձրի աշխատեցնել ու չվճարել անգամ հացի փող: Ինձանից խլեցիր անգամ Նոր Արտամետի Գետաշեն թաղամասի (քո զեմլյակ փախստականների թաղամասն է՝ խոմ գիտես) ճանապարհները կառուցող բանվորների փողերը, որ ՄԱԿ-ն էր որպես օգնություն տրամադրել: Իմ միջոցով քցեցիր շատ-շատերին: «30 հազար դոլար»՝ բերանո՞վ ես ասում: Բա իմ վրա ինչո՞ւ գործ սարքեցիր: Գիտեմ, որ երկրի դատախազությունն էլ ես գերի վերցրել՝ մալադեց: Հեչ որ չլինի՝ քո ջիպի մի կռիլոն իմ քրտինքն էր, խմորակեր երեխաներս փողոցում մնացին՝ հաց են մուրում, գոնե նրանց խղճայիր՝ քո պաշտպանած հայերն են:

Ախպեր, դու էլ գիտես, որ զինդատախազությունում հարուցված գործը փաստի առիթով էր, այսինքն՝ իբր քո դեմ, բայց քննիչը «մտածում է», որ զորամասում ինձ ոչ թե ազատազրկել են, այլ ես այդ զորամասը շփոթել եմ հինգ աստղանի հյուրանոցի հետ, իսկ քսան հազար դոլարը, որ պահանջել ես իմ կյանքի դիմաց ճարել ու քեզ տալ՝ դա քրեորեն պատժելի արարք չէ: Այդ գործը հարուցելուց հետո արդեն մեկ տարի է անցել, բայց այն պարունակում է 3 էջ՝ այն էլ իմ տված բացատրությունն է: Իսկ այն գործը, որ իմ նկատմամբ Կոտայքի մարզում սարքել ես տվել՝ քո խլած փողերը ջրելու համար, մի քանի մեշոկ թուղթ է պարունակում: Լա՜վ քննիչ էիր բռնել: Իմ ոտքով եկա Նուբարաշենի մեկուսարան ու հանձնվեցի, քննիչը ձեւակերպել է, որ ինձ ոստիկանները իբր քաղաքի փողոցներից մեկում են ձերբակալել՝ որպես հետախուզվող անձի:

Բայց հոգուս մեղք կլինի, որ չասեմ: Ախպեր, դու ավելի բարձր ես կանգնած, քան մեր դատախազությունը: Երբ քեզ մոտ էի ազատազրկված, «ազատազրկում» բառը չէր օգտագործվում, այլ «աշխատում էի»: Քեզ մոտ «աշխատելիս» ընտանիքիս անդամների հետ մեկ-մեկ տեսակցում էի, իմ ավտոն էի քշում (ափսոս՝ խլել տվեցիր): Իսկ քո մոտից փախա, որովհետեւ «կսպանեմ-կսպանեմը» դրել էիր, վախենում էի, որ մի օր էլ կայֆի տակ կսպանես: Ախպեր, հիմա անդրադառնամ նամակիս բուն իմաստին՝ էդ քո քննիչ-մննիչին ասա, որ ինձ ազատեն: Ես կգամ ու ձրի կաշխատեմ քեզ համար, իմ ցուցմունքները ետ կվերցնեմ, քո մասին իմ արած հրապարակումները կհերքեմ թերթերով: Նոր եմ հասկանում, որ այս երկրի տերը գեներալն է, այսինքն՝ դու:

Դատախազություն կոչվածը շաբաշով պարող ա, էն էլ ի՜նչ պարող՝ չփլաղ պարող: Մի խոսքով՝ լավ է քո գերին լինեմ, քան էս երկրի կալանավորը: Էդ իմ հրապարակումներն ու դիմումներն էլ շատ բանի տեղ մի դնի, մեկ ա Սերժն ու նախագահը չտենալու, չլսելու են տվել: Մեկին պետք ես, մյուսը մեր հետ գործ չունի: Վաղը մյուս օրը Սահմանադրությունն ընդունել կտանք՝ Վարդենիսից էնքան ձայն գցենք, որ Եվրոպան զարմանա: Դե, շեֆ ջան, հույսով եմ իրար հասկացանք:

Վահան հարությունյան
Նուբարաշեն ՔԿՀ

Տպել
1721 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց