Ոչ թե հետեւել եմ՝ մեռել ու կենդանացել եմ. դերասանուհին ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան

Դերասանուհի, նկարչուհի Նարե Հայկազյանը մոտ 12 տարվա բացակայությունից հետ ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան: Դերասանուհին ապրելու եւ ստեղծագործելու է Գյումրիում: Նարե Հայկազյանի՝ հայրենիքը լքելու պատճառների, այստեղ իր հետ տեղի ունեցած անարդարությունների մասին ՀԺ-ն զրուցել է վերջինիս հետ:

- Նարե, եթե չեմ սխալվում, մոտ 12 տարուց ավելի է՝ ինչ մեկնել եք Հայաստանից եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Այդ ընթացքում այցելե՞լ եք Հայաստան:

- Այո, ճիշտ եք, երկար տարիներ է՝ մեկնել էի այստեղից, բնակվում էի ԱՄՆ-ում, բայց վերջին մի քանի տարիներին անընդհատ Հայաստանում եմ, միշտ էլ եկել եմ, մի քանի ամիս մնացել: Ստեղծարար կյանքով, որպես այդպիսին չեմ ապրել այստեղ, բայց իմ անձնական կառույցներն եմ ձեւավորել՝ պուճուրիկ անկյուն ստեղծելու համար: Ստեղծարար կյանքս դրսերը ճամփորդելու մեջ է եղել, ցուցահանդես եմ արել, փոքրիկ ֆիլմ եմ նկարել:

- Ի՞նչը առիթ դարձավ, որ տարիներ առաջ մեկնեք Հայաստանից:

- Երբ դու հիմքից ամեն ինչ սարքում ես, ֆունդամենտալ ձեւով անում, եւ գալիս է մի պահ, որ քեզ արգելում են լինել այդ վայրում (Մնջախաղի թատրոնում-հեղ.), արգելում աշխատել, քեզ այլեւս ոչինչ չի մնում, քան թողնել ու հեռանալ: 150 դերակատարում ունեի, բայց մրցանակներից միշտ հանում էին: Սարսափ է, երբ քեզ նշանակում են երկրորդ կարգի դերասանուհի, երբ ամբողջ կյանքդ այդ թատրոնում դու հարյուրավոր առաջատար դերեր ես խաղացել: Ստաժդ սարքում են մի քանի տարի, մինչդեռ տասնյակ տարիների ստաժ ունես: Ես անցել եմ մաքառման ճանապարհ: Այդ տարիները մենակ եմ անցել, չեմ գնացել ԱՄՆ՝ լավ կյանք որոնելու, ուղղակի միակ տեղն էր, որտեղ պիտի գոնե ինչ-որ մի ձեւով ամուր կանգնեի, աշխատանք փնտերի: Ես էնտեղ նկարել եմ, իմ ցուցահանդեսներն եմ արել, ֆիլմ եմ նկարել, ստեղծագործական առումով ես իմ կյանքը չեմ զոհել, ստեղծագործել եմ ու շարունակում եմ այդպես: Անցած տարի Երեւանում նոր պրոեկտում ներկայացա, բայց այս անգամ ես առաջարկի հիման վրա եմ եկել:

- Ի՞նչ առաջարկի մասին է խոսքը:

- Գյումրու Դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կողմից եմ առաջարկ ստացել: Տիգրանը բազմիցս ինձ դիմում էր, հրավիրում, բայց ես թեման շրջանցում էի, որովհետեւ կենդանություն չունեի այդ առումով, վստահ չէի մշակութային ղեկավարող անձանց հարցում, դպրություն չէի տեսնում այդ առումով: Բայց հիմա շատ բան է փոխվել, նոր ներկայացումների վրա ենք աշխատելու: Պաուլո Կոելիոյի «Վեռոնիկան որոշում է մահանալ» բեմադրությունն ենք անելու, սակայն բոլորովին նոր ձեւով՝ տարբերակներ փոխելով: Լիլիթ Մակունցը, հիանալի մի անձնավորություն է, որը կարողացավ ընկալել ինձ եւ առաջարկ արեց:

- Ասացիք, որ 12 տարի բացակայելով՝ միայն վերջին տարիներին եք սկսել գալ մի քանի ամսով մնալ: Ի՞նչ նպատակով էիք գալիս, պատճառը միայն հայրենիքից չկտրվե՞լն էր:

- Ես երբեք չեմ գնացել, պարզապես կար շրջան, որ ուղղակի չէի կարող այստեղ մնալ: Ես շատ եմ խոսել այդ մասին, բոլոր դռները փակ էին ինձ համար այստեղ, երբ ես կորցրեցի իմ թատրոնը, իմ հարազատներին: Որպես ստեղծագործող մարդ ամբողջ կյանքս նվիրել էի թատրոնին, բայց եկավ մի պահ, որ ինձ համար տեղ չկար աշխատելու:

- Ո՞ր թատրոնում կորցրեցիք աշխատանքը:

- Մնջախաղի թատրոնում ես կորցրեցի իմ աշխատանքը, հայտնվեցի կիզիչ կիզակետում, ուր այլեւս չէի կարող աշխատել, որովհետեւ ամբողջ կոլեկտիվը, չգիտես ինչի, դուրս եկավ իմ դեմ: Իմ ծաղկուն շրջանում, երբ ես արժանանում էի բուռն ծափերի՝ կտրեցին ինձ այդ հնարավորությունից: Բոլոր դռները հերթով փակվեցին իմ առջեւ: «Մեսրոպ Մաշտոց» մեդալով էին պարգեւատրում, 28 տարեկան էի, այնպես արեցին, որ դա իմ կյանքում տեղի չունենա: Մյուս թատրոններում էլ էր նույն վիճակը, շատերին արդեն չէին ընդունում: Թատերային աշխարհն այդ ընթացքում ընտանեկան կոալիցիաներից էր բաղկացած:

- Ընդմի՞շտ եք վերադարձել, թե՞ հետ եք գնալու ԱՄՆ:

- Էդ ԱՄՆ-ն միշտ կա (ժպտում է), բայց Հայաստան վերադառնալու համար հրավերի էի սպասում: Դերասանը իր ներսում գաղտնի գիտի, որ կարող է նման բան լինել եւ մտածում է՝ վերջին հաշվով ինչու չեն հրավիրում, ումից են վախենում, իսկ այսօր դա տեղի ունեցավ: Գյումրու թատրոնը միշտ անձի արժեւորում է ունեցել իր ներսում, այդ առումով մաքուր է դեռ, ազնիվ շնչառություն կա այստեղ, այ դրա համար էլ ես համաձայնվեցի լինել իրենց հետ:

- Ասացիք, որ Գյումրու թատրոնից եք միայն հրավեր ստացել, իսկ եթե Երեւանից էլ հրավեր ստանաք, նույն Մնջախաղի թատրոնից, կհամաձայնվե՞ք:

- Այո, իհարկե, ազատ եմ, կհամագործակցեմ: Պարզապես, սկիզբը Գյումրու թատրոնից է արվել, ես կարող եմ այստեղ դրսեւորվել, բացթողումները լրացնել, որը չեմ արել տարիների ընթացքում:

- Այս ընթացքում հետեւո՞ւմ էիք Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին:

- Ոչ միայն հետեւել եմ, նաեւ ներկա եմ գտնվել: Ոչ քաղաքական դեմք լինելով հանդերձ՝ ամեն վայրկյան հետեւել եմ: Ոչ թե հետեւել եմ՝ մեռել ու կենդանացել եմ: Շնչառությունս հիմա բացվել է որպես այդպիսին: Ամբողջ ընթացքում այստեղ էի, ցույցերի, հրաժարականի, վարչապետի ընտրության եւ այլն, այս ընթացքում այստեղ էի: Ես հավատացել եմ, որովհետեւ ինչ կատարվում էր այստեղ, դա նաեւ անձնականացված իմ կյանքի հետ էլ ուղիղ կապ ուներ: Իմ մեկնումն էլ դրա հետ էր կապված: Շատ աղոթել եմ այս փոփոխության համար եւ սա մի ուրիշ ուրախություն էր:

Տպել
11364 դիտում

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)