Աչքերը ճպճպացրեց, ուրեմն կաշառքն ընդունե՞ց. Հովհաննիսյանն անհանգստացավ ընտրողների համար

Ընտրախախտումների դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն այսօր Ազգային ժողովում աղմկոտ քննարկման առարկա են դարձել: Վարչապետին կից գործող ընտրական բարեփոխումների հանձնաժողովը մշակել ու կառավարության միջոցով ԱԺ էր ուղարկել ընտրախախտումների դեմ պայքարին ուղղված օրենքների փաթեթ, որը քննարկվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում:

Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ փոփոխություններով նախատեսվում է խստացնել պատասխանատվությունն ընտրական հանցագործությունների համար, երբ դրանք կատարվել են կազմակերպված խմբի կողմից: Նոր օրենքով ընտրախախտումները դասվելու են ծանր հանցագործությունների շարքին: Սա ենթադրում է, որ ոստիկանությունը կարող է կիրառել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները՝ հանցագործության բացահայտման եւ կանխման համար: Օրենքով նախատեսվում է, որ նախընտրական շրջանում ոչ միայն ընտրակաշառք տվողն է քրեական պատասխանատվության ենթարկվելու, այլ նաեւ ընտրակաշառք պահանջողն ու ընտրություն կատարելուց հետո ընտրակաշառք վերցնելու խոստում տվող քաղաքացիները: Հանձնաժողովի նիստի ժամանակ թեժ քննարկում ծավալվեց հենց այս դրույթի շուրջ:

«Խոստում ընդունելն ի՞նչ է ենթադրում: Ենթադրենք՝ ընտրակեղծարարը որեւէ գյուղում թակում է դուռը եւ տատիկին ասում է՝ «տատիկ ջան մեզ ընտրես, քեզ գումար կտամ, տատիկը ժպտում է կամ ասում է՝ լավ»: Տատիկին դատապարտելու են 1-3 տարի ազատազրկմա՞ն: Օրենքը խստացրեք՝ ինչքան հնարավոր է, բայց հստակություն է պետք, թե ինչ է ասել՝ կաշառքի խոստում է ընդունել: Դա ո՞րն է՝ «բարի դեմքով ժպտաց», «աչքերը ճպճպացրեց», ուրեմն ընտրական խոստումն ընդունե՞ց»,- քննարկման ժամանակ նման մտահոգություններ հայտնեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ հայտարարեց՝ ձայնագրելո՞ւ եք տատիկին, որ ապացույցներ ունենաք:

Նախկինում, եթե ընտրությունների ընթացքում թեկնածուների եւ կուսակցությունների անունից իրականացվող բարեգործությունների արգելքի խախտումը համարվում էր վարչական իրավախախտում եւ գործնականում այն հնարավոր չէ բացահայտել, նոր օրենքով այս հանցանքը քրեականացվում է: Այս մասով ՀՀԿ-ական Հովհաննիսյանը նշեց, որ հիմա շատ են բարեգործական հիմնադրամները, որոնք կապվում են քաղաքական ուժերի հետ: Ըստ նրա՝ շատ դեպքերում այդ կառույցներից անգամ վիրահատության գումար են ուզում: Պատգամավորը հետաքրքրվեց՝ սա կարո՞ղ է ընտրակաշառքի պահանջ համարվել:

«Ընտրության շրջանում մարդը մտնում է որեւէ հիմնադրամ, որոնք ասոցացվում են կուսակցությունների հետ` «Իմ քայլը», «Ծառուկյան», «Լույս», «ՀՀԿ» եւ ասում` բարեւ ձեզ, հայրս սրտի վիրահատության խնդիր ունի, անհրաժեշտ է գումար: Սա ընտրակաշառքի պահա՞նջ է, կամ ասում է` ես ձեր աջակիցն եմ, միշտ ձեզ եմ ընտրել, երեխայիս դեղի խնդիր կա: Սա ընտրակաշառք պահանջել համարվո՞ւմ է, թե՞ ոչ»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին էլ հետաքրքրեց այն, թե նախընտրական քարոզարշավով զբաղվող անձը ինչ բառամթերք պետք է օգտագործի, որ քրեական պատասխանատվության չենթարկվի: «Թեկնածուն քարոզելու է գնում, ի՞նչ բառեր պետք է ասի, որ հանկարծ ձեր բերած օրենքի մամլիչի տակ չընկնի, ձեր դուրը գա»,- ասաց նա: Նույն խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց. «Երեւի պետք է ասի՝ հենց ինձ ընտրեք, գլուխներդ ջարդելու եմ», իսկ պատգամավոր Ալիկ Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ քաղաքացիները ոչ ոքի առջեւ պետք է դուռը չբացեն: «Դուռը բացեն, կրակն են ընկնելու»:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը բոլոր հարցերին կետ առ կետ անդրադառնալով՝ նշեց, որ եթե անձը չգիտակցի, որ իր արարքը քրեորեն պատժելի է, ուրեմն կազատվի պատասխանատվությունից: «Անձը պետք է գիտակցի՝ գումարն ինչի համար է պահանջում, գիտակցված նպատակը որն է, եթե այս կամ անձի կամ ուժի օգտին քվեարկության համար է գումար պահանջում կամ ստանում, ուրեմն պատժելի է, եթե գումար է խնդրում, որ երեխային բուժի, սա, բնականաբար, հանցանք չէ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ապացուցողական տեխնիկան զարգանում է, եւ հնարավոր է հոլոգրաֆիկ պատկերների ստացում: Ինչ վերաբերում է բարեգործության հետ միաժամանակ քարոզչություն անելուն, ապա նշեց, որ այո, եթե իրականացնում են միաժամանակ, եւ նաեւ զուգահեռաբար ցանկանում են մասնակցել ընտրություններին, այդ ընթացքում չպետք է բարեգործություն իրականացնեն:

Վարչական իրավախախտումներ նկատելու դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող անձինք նախկինում դիմում էին լիազոր ընտրական հանձնաժողովին, որպեսզի ԿԸՀ-ն դիմի դատարան: Փոփոխության արդյունքում նրանք կկարողանան դիմել դատարան՝ շրջանցելով ընտրական հանձնաժողովը:

Բուռն քննարկումներից հետո նախագիծը դրական եզրակացության արժանացավ: Սեպտեմբերի 6-ին այն կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում: Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները հայտարարեցին, որ իրենց դրական եզրակացությունը միայն քաղաքական որոշում է, իսկ իրավական առումով այն շատ անփույթ նախագիծ է, որը քաղաքացիների առջեւ նոր խնդիրներ է ստեղծելու: Փոխնախարարի պատասխանները չբավարարեցին ՀՀԿ-ականներին: Նրանք հայտարարեցին, որ եթե իրենց բարձրացրած խնդիրները չշտկվեն, ապա 2-րդ ընթերցման ժամանակ ՀՀԿ-ն կողմ չի քվեարկելու նախագծին:

Տպել
3293 դիտում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

Նոյեմբերի 21-ի դրությամբ` համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն